1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս>>։
Ուսումնական առաջին շրջանի սկզբում ամեն ինչ մի փոքր բարդ էր, չէի հասցնում ամեն ինչ անել, քանի որ դասերից հետո ունեի պարապմունքներ և նաև հաճախում էի ֆուտբոլի: Հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ: Այս շրջանում ես ձեռք բերի շատ գիտելիքներ բոլոր առարկաներից: Հետաքրքիր բացահայտումներ եղան: Ես նաև ձեռք բերի հմտություններ հրաձգությունից: Երևի թե ամենամեծ ձեռքբերումներս հիշողություններս են անցկացրած ընկերներիս հետ դպրոցում: Շատ սիրում եմ խաղալ ֆուտբոլ ընկերներիս հետ հենց դպրոցում և ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ տուն գալիս խաղից հետո: Չնայած ձեռքբերումներս մեծ են ուսումնական առաջին շրջանում, բայց կարծում եմ այն ավելի մեծ կլինի ուսումնական երկրորդ շրջանում:
2.Ամբողջացրո’ւ դեկտեմբերյան աշխատանքներդ։