Posted in Անհատական ուսումնական պլան

Առաջին Ուսումնական շրջան

Ուսումնական առաջին շրջանի սկզբում ամեն ինչ մի փոքր բարդ էր, չէի հասցնում ամեն ինչ անել, քանի որ դասերից հետո ունեի պարապմունքներ և նաև հաճախում էի ֆուտբոլի: Հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ: Այս շրջանում ես ձեռք բերի շատ գիտելիքներ բոլոր առարկաներից: Հետաքրքիր բացահայտումներ եղան: Ես նաև ձեռք բերի հմտություններ հրաձգությունից: Երևի թե ամենամեծ ձեռքբերումներս հիշողություններս են անցկացրած ընկերներիս հետ դպրոցում: Շատ սիրում եմ խաղալ ֆուտբոլ ընկերներիս հետ հենց դպրոցում և ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ տուն գալիս խաղից հետո: Ես այս շրջանում ունեցել եմ մեկ եռօրյա ճամփորդության դեպի Գյումրի: Ես շատ եմ սիրում եռօրյա ճամփորդությունները, որովհետև դու կարողանում ես ավելի մոտիկից ճանաչել ընկերներիդ: Գյումրիում ես և ընկերներս լավ ժամանակ անցկացրեցինք և տեսանք հետաքրքիր վայրեր: Ես շատ եմ սիրում կատարել անհատական նախագծեր և ունեմ իմ անահտական նախագիծը <<Ֆուտբոլը իմ կյանքում>> թեմայով: Ինձ բոլոր առարկաներն էլ շատ դուր են եկել, բայց ամենաշատը հավանել եմ մայրենիի դասերը: Չնայած ձեռքբերումներս մեծ են ուսումնական առաջին շրջանում, բայց կարծում եմ այն ավելի մեծ կլինի ուսումնական երկրորդ շրջանում:

Բլոգի հղում

Հաշվետվություններ

Մաթեմատիկա