Posted in Մայրենի

Մայրենի 06.02.2023

Կարդա Հ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքի 1-3-րդ մասերը:

Գործնական աշխատանք

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գունավոր, նկարազարդ, գեղեցիկ

այգի-փարթամ, բերքատու, բերքառատ

ծաղիկ-գեղեցիկ, բուրավետ, գույնզգուն

գիրք- հետաքրքիր, հաստափոր, նկարազարդ

գորգ-փափուկ, նախշազարդ, բրդյա

երկիր-հարազատ, տարբերվող, հայրենի


3.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

4.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 2 խմբի(պարզ, բարդ):
բարդ-ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, միջմոլորակային, ահեղամռունչ, մարդամոտ
պարզ-մեծ, ուժեղ, հոտավետ, հոդային, խոշոր, սիրելի, համեստ, առևտրական

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment