Հետաքրքրաշարժ մայրենի
1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:
նաշու-անուշ, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;
2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:
ախոյան-խոյ
աղմուկ-մուկ
հարկատու-կատու
սուլոց-ուլ
ելակետային-կետ
անեզր-եզ
բոլորովին-լոր
անհավանական-հավ, ավանակ
հաղարջենի-արջ
դեղձի -ձի
3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:
առաջին
4․Կարապետ բառին նայելով քանի՞ գոյական ես տեսնում:
Արա, կար, պետ, կարապ
5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
մաս-տաս, ցեց-վեց, ուլ-ութ