1.Կարդա՛ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանին, անգիր սովորի՛ր 1-ինը, 2-րդը, 6-րդը:
2.Մի քանի նախադասությամբ գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծություններից յուրաքանչյուրի արտահայտած տրամադրությունը:
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ենք դրական տրամադրություն: Կա բարի կամեցողություն, բոլորին դրականը փոխանցելու ցանկություն:
Հայաստանին-Այս բանաստեղծությունը կարդալիս, զգում ես անսահման սերը և հույսերը հայրենիքի նկատմամբ: Կան նաև հպարտության զգացողություն, որ որքան հանճար խելք է տեսել հայրենիքը, էլի կտեսնի:
Լուսամփոփի՜ պես աղջիկ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես անսահման սեր և քնքշություն իր սիրած աղջկա նկատմամբ: Կա փորձ փայփայելու այդ սերը, որպեսզի այն չկոտրվի:
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել-Այս բանաստեղծությունը գարնան տրամադրություն է տալիս և այն համեմատվում է կրակի հետ:
Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես տխրություն, ինչ որ տեղ սարսափ, որովհետև նկարագրում է կապույտ աչքերը, որոնք էլ չեն ժպտալու և չեն փայլելու:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես փիլիսոփայություն կյանքի մասին:
Անքնություն-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես բանաստեղծի անքնությունը, որի արդյունքում լսում է դրսում կատարվող ցանկացած ձայն: