Օդանավակայանում ամեն վայրէջքից հետո պետք է անցնի առնվազն 1 րոպե, որպեսզի թռիչքուղին պատրաստ լինի հաջորդ վայրէջքին։ Ամենաշատը մեկ օրվա ընթացքում քանի ինքնաթիռ կարող է վայրէջք կատարել այդ օդանավակայնում:
Գտնել 2 հաջորդական թվեր, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի։
Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց տասնավորի թվանշանը մեծ է միավորի թվանշանից։
Առաջնության ընթացքում ֆուբոլային թիմը խփել է 40 գոլ։ Հայտնի է, որ այդ թիմում 9 խաղացող դարձել է գոլի հեղինակ։Ամենաշատը քանի ֆուտբոլիստ են խփել նույն քանակի գոլեր: