Posted in Մայրենի

Մայրենի 18.04.2023

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի, ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։
    եղեգնուտ-Եղեգով պատված տեղ
    աներևույթ-Չերևացող
    անմատչելի-Որին չի կարելի տիրել
    ուռկան-ձկնորսական ցանց
    սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
    խորշել-գարշել
    ընծա-նվեր
    ննջել -քնել
  2. Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։
    ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
  3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով:

    Բախտը փորձել նշանակում է փորձել ինչ-որ ճանապարհով նպատակին հասնել:

    Բախտը ժպտաց, բախտը բերեց, բախտը բացվեց, բախտը ծռվեց, բախտի բերմամբ, բախտի գլխին քար գցել, բախտի քմահաճույքին թողնել, շան բախ ունենալ:
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment