Posted in Մայրենի

Մայրենի 02.05.2023

Ավետիք Իսահակյան՝ ,,Երգի հրապույրը,, . կատարի՛ր 1-6 -րդ առաջադրանքները:

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը:

Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում:

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Ես եթե հանդիպեի տղային, խորհուրդ կտայի, որ անտարբեր մադկանց նկատմամբ ինքը ևս անտարբեր լինի:

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:
Իմ կարծիքով սերը վշտի հետ միասին էր, քաննի որ երբեմն սերը իր հետ բերում է նաև տխրություն, թախիծ, բաժանում: Եվ այդ ժամանակ նույնպես օգնում է երաժշտությունը:

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
Ես նրանց նկատմամբ բարի և խղճով վերաբերմունք ցույց կտաի, և նրանք կհասկանաին, որ սերը և հոգատարությունը ավելի երջանիկ է դարձնում մարդուն:

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Իմ շրջապատում բոլորը բարեսիրտ են և հոգատար:

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Բյուրազան, անգութ, կարկաչուն, անտես, անհայտ, մարդկանց, քնքշություն, լավություն, հրաշալի, անտեր, անտերունչ, մենակություն, քարեղեն, մարդիկ, վշտահար, անբաժան:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment