Posted in Մայրենի

Մայրենի 09.05.2023

1.Կարդա՛, պատրաստվի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործի քննարկմանը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

պատմողական-Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

Հարցական-Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։, — Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

գոյական-գոճի, աղբյուր, ցանկություն, անուն, թռչուն
ածական-կախարդական, խիզախ, խեղճ, փոքրիկ, խորը
բայ-կատարել, երազել, թռչել, սովորել, դարձնել

գ. Հորինի՛ր նոր ավարտ

Գոճի արդեն հուսահատվել էր, բայց նա տեսավ մի կատվի: Նրանք սկսեցին խոսել և դարձան ընկերներ: Կատուն էլ էր ուզում թռչել սովորել և նրանք միասին սկսեցին այնպիսի թևեր պատրաստել, որ չպոկվի և չհալի: Նրանք շատ աշխատեցին այդ ուղղությամբ և վերջապես ստացվեց: Նրանք գնացին լեռան գագաթը և սկսեցին թռչել: Բոլորը հիացած էին, որ կատուն և գոճին թռչում էին: Այդ օրվանից գոճու և կատվի երազանքը իրականացավ: