Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք աշխարհի լույսը:
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
Չի հագենա աչքը տեսնելով, և չի լցվի ականջը լսելով:
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի – չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
Թող գովի քեզ ընկերը և ոչ քո բերանը, օտարը, և ոչ քո շրթունքը:
գովեսցէ – գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ – քեզ
եւ մի՛ – և ոչ, ոչ թե
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
Ով որ տալիս է չարը բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
որ – ով, ով որ
հատուցանէ – հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ – բարու փոխարեն
ի տանէ նորա – նրա տանից
մի պակասեսցէ – չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)
Որ տալիս է մինչև բանը լսած լինի ինչ-որ բան անմտության է նրան և անպատվությունը:
տայ – տալիս է
պատասխանի – պատասխան
լուեալ – լսած
իցէ – լինի, կլինի, պիտի լինի
ինչ – ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն – անմտություն, անխոհեմություն
նմա – նրան













