Posted in Մայրենի

Մայրենի 22.05.2023

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտել (կորչել) տարբեր  (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:

3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցրի տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերցրին դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհին տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բազմիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

4..Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Մի փադիշահ է լինում: Մի անգամ շքախմբով զբոսնելիս հանդիպում է մի ծերունու, որը ձիթենի է տնկում և հարցնում է.
-Կապրե՞ս այդքան, որ այս ծառը պտուղ տա:
-Տե՚ր, մեկը տնկում է, միյուսը ճաշակում պտուղները:
Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:
-Ծառը պտուղ տվեց, ժպտում է ծերունին:
Փադիշահը նորից է քսակ տալիս:
-Ի տարբերություն մյուս ծառերի, իմ ծառը տարին երկու անգամ է պտուղ տալիս:
Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.
-Այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment