Posted in Մայրենի

Մայրենի 16.05.2023

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչել
    երբ
    պատշգամբ
    ակնթարթ

2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     վճիտ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ ակնապիշ
դ/ընտանի հարազատ

3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին-խելացի, դատող, բանիմաց
գ/կողը հաստ-ինքնասած, համառ, կամակոր
դ/ճաշը եփել-մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս
խորասույզ
լուսամուտ
ինքնամոռաց

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
որսորդ
եղնիկ
անտառ
հանդ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական


7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

հարցական- Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:
Բացականչական- Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

8. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

9. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել իր անտառը, ընկերներին, բայց ամենաշատը ծնողներին:
11. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև որսորդը առանձնացրել էր իրեն իր ընտանիքից:
12. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

13.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Մայրենի

Մայրենի 15.05.2023

Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)

Դուք եք աշխարհի լույսը:
Բ
) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։    (Ժողովող Ա, 8)

Չի հագենա աչքը տեսնելով, և չի լցվի ականջը լսելով:
ոչ
յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   – չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Թող գովի քեզ ընկերը և ոչ քո բերանը, օտարը, և ոչ քո  շրթունքը:
գովեսցէ
        – գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                – քեզ

եւ մի՛              – և ոչ, ոչ թե

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)    

Ով որ տալիս է չարը բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
որ
                                 – ով, ով որ

հատուցանէ              – հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    – բարու փոխարեն

ի տանէ նորա            – նրա տանից

մի պակասեսցէ         – չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

Որ տալիս է մինչև բանը լսած լինի ինչ-որ բան անմտության է նրան և անպատվությունը:
տայ
                         – տալիս է

պատասխանի       – պատասխան

լուեալ                     – լսած

իցէ                           – լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           – ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      – անմտություն, անխոհեմություն

նմա                           – նրան

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա 11.05.2023

0,136≈0,14
0,114≈0,14
0,14=0,14

2,254≈2,25
2,256≈2,26
2,25<2,26

3,769154≈3,77
3,767002≈3,77
3,77=3,77

12,129≈12,13
12,131≈12,13
12,13=12,13

7,9951≈8
8,0049≈8
8=8

0,009≈0,01
0,001≈0
0,01>0

12,4*5,08*3,6=226,7712
226,7712≈226,77

10000-999=9001

1,71-1,5=0,21
0,21*100=21
21:15/100=21*100/15=700/3

50*25%=12,5
50+12,5=62,5
62,5*20%=12,5
62,5-12,5=50
թիվը չփոխվեց

10 անգամ

Ոչ

Posted in Մայրենի

Մայրենի 11.05.2023

83.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անունկտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են (ինչպիսի) հարցին:
Ցույց են տալիս ինչպիսն է գոյականը:
Ածական

84.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

գոյական-կաղնի, աղջիկ, գետ, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, ալ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:

ածական-հայտնի, մեծ, կանաչ, բուք, բարի, անտուն, տգեղ, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

85.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցեց (բերեց) նրանց առաջնորդը:
Սպիտակ (գույնի) զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ (մազերով) մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան (մոտ) և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան (վրա):
Այլևս առավոտներն (էլ) չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը (բույրը):

86.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

Ծույլ Արամը ամեն օր դասին ներկայանում է անպատրաստ: Ուսուցչի բարկությունը և հորդորանքը նա չի լսում: Եվ, առհասարակ չի անհանգստանում իր ապագայի համար: Ծույլ է և անտարբեր:

Մի օր Արամի դասընկեր Աշոտը ներկայանում է դասին անպատրաստ: Ուսուչիցը զարմանում է և անհանգստանում. չէ, որ Աշոտը միշտ պատրաստ է գալիս դասի: Արամը ծիծաղում է Աշոտի վրա և նրան ծույլ անվանում:

87.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։


Posted in Մաթեմատիկայի ընհտրություն

Զույիգ և կենտ

  1. Հնարավո՞ր է արդյոք

50∗25∗12∗7∗6∗5∗4∗3արտահայտության մեջ ∗-ների փոխարեն դնել ′+′ և ′−′ նշաններ այնպես, որ ստացված արտահայտության արժեքը հավասար լինի 15:

Արտահայտության մեջ կենտ թվերի քանակը 4 է: Սկսելով ±50-ից, ամեն անգամ արտահայտությանը զույգ թիվ գումարելիս նրա զույգությունը չի փոխվի, իսկ կենտ թիվ գումարելիս կփոխվի: Արտահայտության արժեքի զույգությունը 4 անգամ փոխելիս կրկին կստացվի սկզբնական զույգության թիվ, այսինքն զույգ թիվ: Քանի որ 15-ը կենտ թիվ է, ուստի հնարավոր չէ ստանալ 15:

Պատասխան՝ հնարավոր չէ:

2. Հնարավո՞ր է արդյոք 10 հատ 1, 3 և 5 դրամ արժողությամբ մետաղադրամների ստանալ 25 դրամ:

1, 3, 5 մետաղադրամները ինչպես էլ վերցնենք ստացված գումարը կլինի 10 հատ կենտ թվերի գումար, որ միշտ կլինի զույգ և չի կարող հավասար լինել 25-ի:

Պատասխան՝ ոչ։

3. Տրված են երեք բնական թվեր։ Առաջին և երկրորդ թվերի արտադրյալը արտադրյալը հավասար է 32-ի։ Երկրորդ և երրորդ թվերի արտադրյալը հավասար 3175-ի։ Գտնել առաջին և երրորդ թվերի արտադրյալի բոլոր հնարավոր արժեքները։

Քանի որ 3175-ը կենտ թիվ է, ուրեմն երկրորդ և երրորդ թվերը երկուսն էլ կենտ են։
Նկատենք, որ 32=2⋅2⋅2⋅2⋅2։ Այսինքն՝ 32-ի միակ կենտ բաժանարարը 1-ն է։ Հետևաբար՝ երկրորդ թիվը 1-ն է։ Այդտեղից հեշտությամբ կստանանք, որ առաջին թիվը 32-ն է, իսկ երրորդը՝ 3175-ը, ուստի առաջին և երրորդ թվերի արտադրյալը կստացվի 32⋅3175=101600

Պատասխան՝ 101600։

4. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։

1) 50-ով      2)  100-ով      3)  25-ով      4)  այլ պատասխան

Որպեսզի հեշտ հասկանանք, թե որոնք են առաջին 50 զույգ և առաջին 50 կենտ թվերը, նկատենք, որ դրանք միասին կազմում են առաջին 100 թվերը։ Պետք է հաշվել հետևյալ տարբերությունը․

(2+4+6+8+…+96+98+100)−(1+3+5+7+…95+97+99)
Նկատենք, որ յուրաքանչյուր զույգ թիվ իրեն նախորդող կենտ թվից մեծ է մեկով։ Խմբավորենք այս արտահայտությունը այլ կերպ․

(2−1)+(4−3)+(6−5)+(8−7)+…+(96−95)+(98−97)+(100−99)
(Յուրաքանչյուր փակագիծ պարունակում է ճիշտ մեկ հատ զույգ և մեկ հատ կենտ թիվ, ուրեմն՝ կա 50 հատ փակագիծ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 1 է։ Հետևաբար՝ այն հավասար է 50⋅1=50:

Պատասխան՝ 1) 50-ով

5. Ադին ու Բուդին միջոցառում էին կազմակերպել։ Հյուրերի 20%-ը ոչ Ադիին էր ճանաչում, ոչ էլ Բուդիին։ Մնացածի 70%-ը ճանաչում էր Ադիին, իսկ 45%-ը Բուդիին։ Երկուսին միաժամանակ ճանաչում էր 3 հոգի։ Քանի՞ հոգի էր մասնակցում միջոցառմանը։

ճանաչում էր 45+70=115% 115-100=15%
15:3=5
100:5=20

պատասխան 20

6. Հայտնի է, որ մաթեմատիկոսների 20%-ը փիլիսոփա է, իսկ փիլիսոփաների 17% -ը մաթեմատիկոս է: Ովքե՞ր են ավելի շատ, մաթեմատիկոսները, թե՞ փիլիսոփաները:

Բոլոր այն մարդկանց քանակը, ովքեր և՛ մաթեմատիկոս են, և՛ փիլիսոփա, հավասար է մաթեմատիկոսների 20%-ին, մյուս կողմից հավասար է փիիսոփաների 17%-ին։ Այսպիսով՝ Մաթեմատիկոսների 20%-ը հավասար է փիլիսոփաների ավելի փոքր տոկոսին, հետևաբար՝ փիլիոսոփաներն ավելի շատ են։

Պատասխան՝ փիլիսոփաները

7. Դասարանում կա 30 աշակերտ: Հայտնի է, որ ցանկացած 12 աշակերտների մեջ կա տղա, իսկ ցանկացած 20 աշակերտների մեջ կա աղջիկ: Գտնել դասարանում տղաների և աղջիկների քանակների տարբերությունը:

Քանի որ ցանկացած 12-ի մեջ կա տղա, ուրեմն աղջիկների քանակը ամենաշատը 11 է:
Քանի որ ցանկացած 20-ի մեջ կա աղջիկ, ուրեմն տղաների քանակը ամենաշատը 19 է:
Քանի որ կա առավելագույնը 19 տղա և 11 աղջիկ, իսկ ընդհանուր առմամբ կա 30 աշակերտ, ուրեմն դասարանում կա ճիշտ 19 տղա և 11 աղջիկ: Այսպիսով, տղաների և աղջիկների քանակների տարբերությունը կլինի 19−11=8:

Պատասխան՝ 8

Posted in Անգլերեն

English

John White is a bus driver. He likes his job, but he loves his boat. Once a year, John goes on a short journey in the boat. His wife Pauline and son Andy often go with him. This year is different. John is taking a year off from his job and is sailing around the world. And he’s doing it alone. An exciting journey? Yes and no. Sometimes, dolphins and whales swim along with the boat, and sometimes I sail past beautiful tropical islands, says John. But sometimes the weather gets bad and then I have problems. John wants to take his family with him in the weather is nice.

Posted in русский

Русский 10.05.2023

Читаем и обсуждаем рассказ про щенка «Хан»

Друзья подарили мне щенка. Это был ротвейлер. Малыш был такой
толстый, что еле-еле двигался. Я назвал его Ханом. Но однажды щенок
тяжело заболел.
Я купил лекарства и стал его лечить. Так проходил день за днём.
Потом щенку стало лучше. Хан поправлялся, но задними лапами он не
мог пошевелить, он их даже не чувствовал. Когда мы с ним в первый раз
вышли на прогулку, он шёл на передних лапах, а я нёс его на полотенце,
продетом под животом.
И вот однажды, когда я заносил Хана в подъезд, его нога попала под
железную дверь, и мой пёс взвизгнул от боли. Значит, его задние лапы
начали чувствовать боль.
Тогда я потащил Хана плавать. У меня была машина «Нива», я
подвозил его по песку прямо к морю. На полотенце я затаскивал его в
воду и заставлял плыть, он грёб передними лапами, а я поддерживал его.
А потом я привёз однажды с собой детскую надувную лодку, посадил в
неё Хана, а когда лодка отплыла от берега, вытащил пробку. Лодка начала
тонуть, и ротвейлер неожиданно оказался в воде.
Хан поплыл к берегу. Из воды он вылез с трудом, но задние ноги у
него уже шевелились. Победа!
В ту же зиму Хан спас мне жизнь.
Мы отправились на прогулку, и я даже не заметил, как оказался на
льду, – было холодно, всё покрыто снегом. Ну а лёд, как часто бывает на
городских речках, оказался тонким. Всё произошло очень быстро.
Ротвейлер, которому только исполнился год, спокойно пробежал по
льду, а я провалился.

От холода ноги в воде сразу свело так, что я не мог ими пошевелить.
Уже темнело, и никого рядом не было.
Я не помню, звал я Хана на помощь или нет. Помню только, как он
остановился и оглянулся. Пошёл в мою сторону. Потом побежал…
А когда подбежал ближе, схватил меня зубами за руку. Наверно, он
сообразил, что со мной случилась беда, и пытался помочь. А может, он
просто играл.
Схватил он меня очень сильно. Так, что я вскрикнул от боли. И тут я
почувствовал, что могучий ротвейлер понемногу вытаскивает меня из
воды. Хан протащил меня ещё метра полтора, разжал зубы, я поднялся…
Всё закончилось хорошо. Только на руке остались следы от зубов.

По Ал. Таненя

худой-толстый
хуже-лучше
выздороветь-заболеть
светлело-темнело
тепло-холодно
медленно-быстрый
сжать-разжать

Мальчик был толстым.
Лучше сказать правду, чем врать.
Было холодно, и я заболел.
Когда он пришёл, уже темнело.
Вчера было холодно.
Мой брат бежит быстро.
Он разжал руку, и карандаш упал.

У собаки моих друзей родились щенки ротвейлера.
Я на полотенце затаскивал щенка в воду.
Мой пёс идёт медленно и тащит машину.
Я спас могучего ротвейлера.

У щенка (кого) заболела нога.
Я поставил миску молока (чего) перед щенком.

хлеба
масла
лимонада
варенья
халвы
колбасы
анальгина
гриппа

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября (р. п.) .
Когда твой день рождения? – Двадцать первого марта (р. п.) .
Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря (р. п.) .

  1. Когда встречают Новый год? Новый год встречают первого января. 2. Когда отмечают
    Международный женский день? Международный женский день отмечают восьмого марта. 3. Когда вы должны пойти на концерт? Мы должны пойти на концерт двадцать пятого декабря. 4. Когда будет следующая игра нашей
    сборной по футболу? Следующая игра нашей сборной по футболу будет тридцатого апреля. 5. Когда начнутся школьные соревнования по шахматам? Школьные соревнования по шахматам начнутся седьмого мая.









Posted in Մայրենի

Մայրենի 09.05.2023

1.Կարդա՛, պատրաստվի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործի քննարկմանը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

պատմողական-Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

Հարցական-Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։, — Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

գոյական-գոճի, աղբյուր, ցանկություն, անուն, թռչուն
ածական-կախարդական, խիզախ, խեղճ, փոքրիկ, խորը
բայ-կատարել, երազել, թռչել, սովորել, դարձնել

գ. Հորինի՛ր նոր ավարտ

Գոճի արդեն հուսահատվել էր, բայց նա տեսավ մի կատվի: Նրանք սկսեցին խոսել և դարձան ընկերներ: Կատուն էլ էր ուզում թռչել սովորել և նրանք միասին սկսեցին այնպիսի թևեր պատրաստել, որ չպոկվի և չհալի: Նրանք շատ աշխատեցին այդ ուղղությամբ և վերջապես ստացվեց: Նրանք գնացին լեռան գագաթը և սկսեցին թռչել: Բոլորը հիացած էին, որ կատուն և գոճին թռչում էին: Այդ օրվանից գոճու և կատվի երազանքը իրականացավ: