Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Բարև ձեզ, ես ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին:
Մինչ ճամփորդելը մենք ուսումնասիրեցինք Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմեցինք ու լուծեցինք մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հովհաննես Թումանյան  էր: 
Մենք կազմել ու լուծել ենք նաև նրա հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ: Դրանից հետո ուսմնասիրել ենք մեր ճամփորդության երթուղին ու քարտեզը՝

Ճամփորդորթյան երթուղին՝ Արևմտյան դպրոց-Մոսկովյան 40/Հովհաննես Թումանյանի թանգարան:

 Դրանից հետ մենք  այցելել ենք Հովհաննես Թումանյանի թանգարան: Ես այնտեղ եղել եմ շատ անգամ, բայց միևնույն է հաճույքով գնացի: Երբ մտանք թանգարան, մեր դասարանը բաժանեցին  2 խմբի, որպեսզի շատ չլինենք: Յուրաքանչյուր խմբին գիդ ուղեկցորդը  մանրամասն  պատմեց Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այնտեղ տեսանք Հովհաննես Թումանյանի հագուստը, ձեռնափայտը, նրա գրադարանը, որտեղ կար 8150 գիրք, նրա ծնված տեղը, վերջին և նախավերջին տները: Նաև տեսանք նրա 10 երեխաների նկարները, որից 6-ը աղջիկ էին, իսկ 4-ը՝ տղա: Մեր դասարանը այնտեղ նաև տեսավ 3D Սասունցի Դավիթի պատկերը: Որից հետո դիտեցին նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։ Այդ  ֆիլմում կար շատ ծիծաղելի  մաս, որտեղ փոքրիկ երեխան բեղերով էր: Հեռանալուց առաջ իմ ընկերները գնեցին  փոքրիկ գրքեր: Մենք դուրս եկանք ու գնացինք նախաճաշելու: Նախաճաշելուց  հետո  իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։  Ընթերցեցինք Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։ Տեսաֆիլմը՝ ընկեր Արմինեի բլոգում։ Դրանից հետո մենք նստեցինք ավտոբուս և եկանք դպրոց: Այսպես վերջացավ մեր հաճելի ճամփորդությունը: Տեսաֆիլմը՝ ընկեր Գրետայի բլոգում։

Թումանյանական խնդիրներ

«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։ 

90:9=10
10×5=50(սմ) 

2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

 

Այո, 6  քայով՝  

5լ կուժ 
4լ կուժ 

3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում: 

40:4×3=30
30×2=60(սմ) 

4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։ 


6/6-2/6=4/6=2/3 

5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։ 

1+3=4(մաս) 

100:4=25կգ յուղ
25×3=75կգ բրինձ

Posted in Մայրենի

Բնության զարթոնքը

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

 Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։
    Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։
    Լուսաբացին հալվում էին աստղերը:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
    արև, արևոտ, արևափայլ
  3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
    Կենդանի էակ, կենդանի
    4.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
    Մողեսներ, շողեր:
    Մողեսներին երբ դիպչում են նրանք պոչը թողնում են:
    Արևի շողերը շատ փայլուն էին:
Posted in Մաթեմատիկա

Հովհաննես Թումանյան մաթեմատիկական խաչբառ

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    69+1=70=Հ
  • Գտիր  600  և 3000  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ (600,3000)=600=ո
  • Գտիր  27000  և  1/9 մասը։
    27000:9=3000=վ
  • Գտիր  245  թվի  2/7 մասը։
    245:7*2=70=հ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1=ա
  • Ո՞ր  թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։
    250:5*8=400=ն
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն  1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։
    1200:3=400=ն
  • Քանի՞  բաժանարար  ունի 16 թիվը։
    5=ե
  • Գտիր  2000  և 24000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

(2000, 24000)=2000=ս

Հորիզոնական

  • Ո՞ր   թվի  2/3 մասն է հավասար  6-ի։
    6:2*3=9=Թ
  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    600=ո
  • Գտիր 7 և 1000  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
    [7,1000]=7*1000=7000=ւ
  • Գտիր 200 և 5  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ [200,5]=200=մ
  •  Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։
    1=ա
  • Ն
  •   Գտիր 3 և 100  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ։
    [3,100]=3*100=300=յ
  • Գտիր  24  թվի ամենափոքր  բաժանարարը։
    1=ա
  • Տուփում կա 100  կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։

299+100+1=400=ն

Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Փետրվա ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։

    Մաթեմատիկայի հղում

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար ամսվա ֆլեշմոբին։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
Posted in русский

Моей маме

Моя мама самая красивая, добрая и счастливая. У моей мамы длинные волосы, красивые карие глаза, она как цветок красивая. Дорогая мама, желаю тебе здоровья, счастья, радости, чтобы ты всегда была рядом со мной. Я хочу, чтобы исполнились все твои желания! Я тебя очень люблю!