Բարև ձեզ, ես Գառնիկ Բարսեղյանն եմ: Ես այս տարի մայրենիից շատ լավ էի: Մենք այս տարի կարդացել ենք Ավետիք Իսահակյան: Ինձ շատ դուր եկան Իսահակյանի ստեղծագործությունները, որովհետև նրանք շատ հետաքրքիր էին: Մենք արել ենք շատ-շատ նախագծեր: Այդ նախագծերն են՝ <<Կարդում ենք Իսահակյան>>, <<Իմ դպրոցի միջավայրը>>, <<Կարդում ենք Արևմտահայերեն>>,<<Իմ հոբբին>> և << Սեբաստացու օրերը>>: Իմ սիրելի նախագիծը դա <<Իմ հոբբին>> է, որովհետև ես պատմում եմ իմ մասին, իսկ ուսուչիցները ավելի են իմանում իմ մասին: Ես շատ եմ սիրել մայրենին այս տարի: Ես հիմա ցուց կտամ իմ մայրենիի բլոգը, իսկ դուք կգնահատեք:
Բառակապակցություններ
Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»
Առաջդրանքներ
Համո Սահրյան <>
Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը
Ինքնաստուգում 1
Բառի կազմությունը
Իմ Կոմիտասը
ԱՆՏԱՌՈՒՄ
Author: garnikbarseghyan
Իմ հոբբին
Բարև ձեզ ես հիմա կպատմեմ իմ հոբբի մասին: Իմ հոբբին ֆուտբոլ խաղալն է: Ես այցելում եմ ֆուտբոլի դասերի և ինձ շատ է դուր գալիս այնտեղ: Ես սիրում եմ ֆուտբոլը, որովհետև այնտեղ ակտիվություն կա իսկ ես ակտիվ եմ: Այն ժամանակ ես թույլ էի խաղում իսկ հիմա ուժեղ: Իմ հոբբին եկավ այն վախտանից, որ իմ բոլոր ընկերները սկսեցին ֆուտբոլ
խաղալ այդ վախտվանից եսել սկսեցի ֆուտբոլ խաղալ:
Кроссворд про зиму
Past Simple or Past Progressive – Exercise 6
01․12․2021
132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):
Նուրբ, սրբել, դարբին, խափել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:
133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):
Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:
134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:
Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:
135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:
136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:
30.11.2021
7/8


Մայրենի 30.11.2021
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
բյուրազան-բազմատեսակ
անգութ-խղճի զգացումից զուրկ
ամայի-անբնակ
դյութական-դյութին հատուկ
հեկեկացին-լացեցին
Մեր տանը կա բյուրազան լեգոներ: - Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
- Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա-
Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով:
Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: - Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
հոտով-բույր ունեցող
տնանկ-անտուն
դյութական-մոգական
կուզե– սապատ
զննում-քննել
ծածուկ-թաքուն
անձավ– քարանձավ
պատսպարվում-ապաստանել
ամայի-անբնակ
աղքատ-չունևոր
անգութ-անխիղճ - Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
անգութ-գթառատ
աղքատ-հարուստ
ամայի-բնակելի
պատսպարվել-չկա
անձավ-չկա
ծածուկ-բաց
զննում-չկա
կուզե-չկա
դյութական-չկա
տնանկ-չկա
հոտ-չկա - Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:
Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես:-Դա ուզում է ասի, որ աղբյուրը մանուկների պես ակտիվ էր:
Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ:-Դա նշանակում է լինել մեն-մենակ չունենալ ընկերներ:
Մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:-Դա նշանակում էր, որ մարդիկ անտարբեր են ուրիշների նկատմամբ:
Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: -Հեռացավ անտարբեր մարդկանցից:
Քարը իսկական սիրտ դարձնեմ-Ուրիշներ համար բարի լինեն, օգուտ տան և այլն:
Երգերը փշրեցին քարեղեն սրտերը:- Դա նաշանակում է մարդիկ բարիացան սկսեցին սիրել և այլ:
Սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ:-Դա նշանակում է նա արդեն կարողանում էր սիրել:
Մայրենի 29.11.2021
127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Ելևէջ, հնէբան, մանրէբան, էլեկտրաէներգիա, վայրէջք, որևէ, երբևէ:
Հնեբանը մարակրկիտ ուսումնասիրում է պատմական տարածքը:
Մանրէաբանը զբաղվում է մանրէների ուսումնասրությամբ:
Էլեկրաէներգիան կարելի է ստանալ օկտագործելով քամու, արևի և ջրի ուժը:
Իքնաթիռը վայրէջք է կատաում Դուբայում:
Մի օր մենք ֆուտբոլ էինք խաղում և որևէ բան պատահեց:
Այս ծաղիկը իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ ծաղիկն է:
130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Ամենօր, այսօր, տարօրինակ, ոսկեզօծ, մեղմօրոր, տնօրեն, կեսօր:
Ամենօր ինձ արթացնում են ժամը ութին:
Այսօր մենք դպրոցում ֆուտբոլ խաղացինք և հաղթեցինք:
Երեկ եղբայրս իրեն տարօրինակ էր պահում:
Ոսկեզօծ աշունը իր գունեղ թևերը փռեց անտառների և դաշտերի վրա:
Քամին մեղմօրոր ճոճորում էր ծառերը:
Մեր տնօրենը շատ բարի է:
Մենք կեսօրին ընտանիքով ֆիլմեր ենք դիտում:
29.11.2021
1.Объясните, нужно ли писать букву Ь в выделенных словах вместо вопросительного знака.
- Волк — дикий зверь.
Дикие звери живут в лесу. - Высоко в небе летит журавль.
Журавли — перелётные птицы. - Осень. Льёт дождь.
Осенью часто льют дожди. - Медведь любит мёд.
Всю зиму медведи спят. - Был тёплый денёк.
Скоро наступят весёлые деньки. - Огонь горел до утра.
Зажглись яркие огни.
2. Впишите слова.
Малыш ел вкусную кашу, (ель, ел)
В лесу растёт пушистая ель.
Заяц ест морковь. (есть, ест)
У Наташи есть красивые игрушки.
3. Вставь, где нужно, букву Ь.
Асфальт, альбом, палка, больной, булка, коньки. санки, меньше. большой, конфеты. сколько пальто;
4. В конце предложений поставьте нужные знаки.
Откуда идёшь ты?
Лягушка-квакушка.
С базара домой.
Дорогая подружка!
А что ты купила?
Всего понемногу: Купила КВАпусту, КВАсоль, И КВАртошку.
5. Впишите буквы.
Раз, два, три, четере,
Пять шесть семь восемь—
Ходит бабка с длинным носом
А за нею дед.
Сколько деду лет?
Говори поскорей, Не задерживай людей!
Домашнее задание
Вставь буквы.
Цветут сады. Луга похожи на пёстрые ковры. Над ЗоЛОТЫМИ полями тихо ползут облака. В яркой траве и на кустах цветы. В воздухе пахнет душистым мёдом. Над цветком кружится и жужжит пчела.
Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ պահվում են 87000-ից ավելի մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը, գտնվելով նախկին պատմական բերդի տարածքում, թանգարանի հետ միասին կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:
2007 թ. ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր (տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, մամուլը, քաղաքաշինությունը, սպորտը, Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված ցուցադրություն, Երևանը և իր քույր քաղաքները, Երևանի խորհրդանիշները):
Անգլիական այգի

Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։
Արգիշտի արքայի մասին

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր:
Էրեբունի թանգարան

Հանրության առջև Էրեբունի թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվելով որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան` Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով` հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը:
Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը գործել է մինչև 1982թ.: 1982-ից մինչ օրս գործող գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:

