Posted in русский

Русский

Я тихо иду по тропе. Я наблюдаю за жизнью в лесу. Вот с дерева на дерево прыгнула белка. С елью кружили клесты. Дятел стучал по коре сосны. В дупле дуба гнездо  совы. Под землей у березы нора  крота.

2. Составьте предлоги с данными выражениями

          Я ушел из школы,

у товарища есть много денег,

в пенале есть многонручек,

с завода принесли много конфет,  

Алекс вышел гулять без пальто ;

  Над березой летает птичка,

По Москве едут много машин,

У медведя есть много меда,

про лисицу говорили ,что лисица хитрая,

для посуды мама купила посудамоику;

  об отце говорили ,что он хороший полицейский ,

у картины стоит лампа,

из магазина вышел Алекс и пошел в школу,

с тетрадью я взыл ручку,

за ягодами пошел Алекс,

 под осиной много грибов;

  в субботу Артем пошел в театр,

в феврале много снега ,

для коровы построили новый дом  ,

 на дорогу вышла машина.

До октября я буду хорошо учуться.

Я пью чай без сахара.

Posted in հայրենագիտություն

«Մեր ընտանեկան սովորույթը»

Մեր ընտանիքում շատ չեն հնուց եկած սովորույթները, բայց մի քանիսի մասին կգրեմ: Թերևս ընտանիքի ամենասիրելի սովորույթը խաշի արարողությունն է: Ամեն տարի հորեղբոյրս ծննդյան օրը տատկիս խաշ է պատրաստում, և մենք ծնունդը նշում ենք խաշի սեղանի շուրջ, և այդ օրը լինում է խաշի սեզոնի բացման օրը: Հաջորդ սովորույթը դա ժամանակը միասին անցկացնելու սովորույթն է:

Continue reading “«Մեր ընտանեկան սովորույթը»”
Posted in Մայրենի

Մայրենի

  • Նկարագրել խրճիթը: Խրճիթը հին էր, կռնակ տված ջրաղացին: Այն ուներ բուխարիկ, որից  մարմանդ ծուխ էր ելնում:

  • Բնութագրել տղային։ Մանուկ հասակում նա սիրուն էր, ով մեծացավ և դարձավ մի շնորհալի երիտասարդ: Նա շատ կարոտում էր հայրենիքը, ծնողներին և հայրենաց տունը:
  • Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
  • Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։ Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ

Իմաստային տարբերություն չկա՝ այսինքն երկու դեպքում էլ իմաստը նույնն է . Հայրենիքը և հայրենաց տունը, անկախ նրանից թե ինչպիսին են դրանք, ամենաջերմ և հարազատ վայրերն են :

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Վերջից լուծվող խնդիրներ: (Մաս2)։

  • Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Դավիթի մտապահված  թիվը
  • 1)50+30=80
  • 2)80:4=20
  • Պատ.20
  • Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։
  • 1)11*5=55
  • 2)55+5=60
  • 3)60:2=30
  • Պատ.30
  • Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10 անգամ,   ապա կստանանք 15։ Թիվ *5*10=15
  • 1)15*10=150
  • 2)150:5=30
  • Պատ.30
  • Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
  • 1)260+20=280
  • 2)280:7=40
  • Պատ.40
  • Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիրներ։
  • Քանի՞ բաժանարար ունի 40-ը։ 40-ի բաժանարար են 1,2,4,5,8,10,20,40 8 հատ
  • Քանի՞ բաժանարար ունի 32-ը։ 32-ի բաժանարար են 1,8,4,2,32 5 հատ
  • Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ 12-ի բաժանարար են 1,2,3,4,6,12 6 հատ
  • Քանի՞ բաժանարար ունի 24-ը։24-ի բաժանարար են 1,2,3,4,6,8,12,24 8 հատ
  • Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 34+1=35
  • Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 65+1=66
Posted in русский

вставить пропущенные предлоги

В траве стрекочут кузнечики. 2) На полу лежал ковер. 3) Поезд приближался к Москве. 4) Солнце спряталось за тучу. 5) Под сосной вырос гриб. 6) Над землей стоял туман. 7) С осины слетел желтый лист. 8) От дома до озера два километра. 9) Кирпичи делают из глины. 10) У лисы в норе лисята. 11) Волны бились о берег. 12) Я люблю пить чай с молоком. 13) По льду реки дети катались на коньках. 14) Петя пришел из школы, а мама с завода. 15) По небу плывут облака.

Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:ո

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրել համեմատությունները :  

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում… 

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով

      շավիղ-ճանապարհ

մանուկ-երեխա

շքեղ-պերճ

չքանում– անհետանալ

հարուստ– ունևոր

վերջալույս-մայրամուտ

մարմանդ-մեղմ

ալևոր-ծերուկ

պես-նման

3.Տրված արահայտությունները գրել մեկ բառով․

թևին տալ-թռչել

 ներս ընկնել-մտնել

 լաց լինել-լացել, արտասվել

 թիկն տալ-հենվել

 4.Տեքստից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։         -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

  • Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկել դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
  1. Նկարագրել խրճիթը։
  2. Բնութագրել տղային։
  3. Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
  4. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։
  5. Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։
Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։
    1)34*3=102
    2)102-2=100
    Պատ. 100
  2. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
    1)40+20=60
    2)60:3=20
    Պատ.20
  3. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։
    1)125:5=25
    2)25+10=35
    Պատ.35
  4. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
    1)111+89=200
    2)200-127=73
    Պատ.73
  5. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։
    1)419-83=336
    2)336:3=112
    Պատ.112
  6. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
    1)
    2)
    Պատ.
  7. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։
  8. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
  9. Քանի՞ բաժանարար ունի 35-ը։
  10. Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

Posted in Մաթեմատիկա

Թվի բաժանարար

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 8-ի բաժանարանր են 1,2,4,8 ամենափոքր 1 ամենամեծ 8
  • Թվարկիր 15-ի,, բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 15-բաժանարաները են 1,3,5,15 ամենափոքր 1 ամենամեծ 15
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 20-ի բաժանաարարները են 1,2,4,5,10,20 ամենափոքր 1 ամենամեծ 20
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 14-ի բաժանարաները են 1,2,7,14 ամենափոքր 1 ամենամեծ 14
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ունի 6 հատ բաժանարան 18-ը 1,2,3,6,9,18
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։ ամենամեծ 64
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ ամենամեծ 25 ամենափոքր 1
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 30-ի բաժանարաները են 1,2,3,5,6,10,15,30 ամենափոքր 1 ամենամեծ 30
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ ամենափոքր 1 ամենամեծ 26 26+1=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ ամենամեծ 48 ամենափոքր 1 48+1=49
Posted in Մայրենի

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ Նուկիմ քաղաքի բնակիչները անխելք են և անհասկացող:
  2. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Նուկիմ քաղաքում շատ ցուրտ էր: Այնտեղ կար երկու ձմեռ մեկ ամառ: Նուկիմ քաղաքը շատ մեծ էր: Այնտեղ հաճախ գալիս էր անձրև և աճում էին սնկեր: Մարդիկ շատ միամիտ էին և անհասկացող: Այնտեղ չկար դպրոց որով հետև նրանք անհասկացող էին:Այնտեղ ճանապարհը ջուր էր և մարդիկ չէին կարում քայլել ճանապարհով:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։ Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
  1. Բնութագրիր թագավորին։ Թագավորը շատ միամիտ էր:
  2. Դո՛ւրս գրի՛ր թագավորին բնորոշող հատվածը։ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.