Posted in հայրենագիտություն

Երևանյան այգիներ

Ես ցանկացել եմ գրել Կինո Հայաստանի զբոսայգու մասին, քանի որ ապրում եմ  Մալաթիա Սեբաստիա համայնքում և հաճախ եմ գնում այդ զբոսայգի: Ինձ շատ դուր է գալիս այդ այգին, քանի որ շատ մաքուր է, հաճելի է զբոսնել, պաղպաղակ վայելել, իսկ երեկոյան լսել ուրախ երաժշտություն:

Այնտեղ չի թույլատրվում աղբ գցել գետնին , շան հետ ման գալ , հեծանիվ քշել և քայլել խոտերի վրա: Ամենուրեք առկա են աղբամաններ: Շատ սիրում եմ մուլտֆիլմեր դիտել կինոթատրոնում, իսկ հետո խաղեր խաղալ խաղասրահում: Իսկ ամենաշատը ինձ դուր է գալիս այգու երեկոյան լույսերը:  

Continue reading “Երևանյան այգիներ”
Posted in հայրենագիտություն

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802

Մենք բնակվում ենք Մալաթիա թաղամասում: Մալաթիա թաղամասը գտնվում է  Երևան քաղաքի  Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում, որն ընդանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ: Մալաթիա թաղամասը ստեղծվել է 1927 թվականին:

Continue reading “Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802”
Posted in հայրենագիտություն

Քարտեզ. քարտեզագրում

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Continue reading “Քարտեզ. քարտեզագրում”
Posted in հայրենագիտություն

Հայկ և Բել

Ըստ ժողովրդական մեկնաբանության Հայկ անունը նշանակում է ՙՙհսկա՚՚, ՙՙհաղթանդամ՚՚:

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։

Continue reading “Հայկ և Բել”
Posted in հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

1.Գրել, թե դու ծագումով որտեղի՞ց ես:

Բարև ձեզ ես Գառնիկ եմ :Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս նույնպես ծնվել և մեծացել են Երևանում, սակայն հայրական կողմս ծագումով Սյունիքից է, իսկ մայրական կողմս՝ Վրաստանից:

Continue reading “Ծագումով որտեղի՞ց ես”
Posted in հայրենագիտություն, Իմ մասին

Իմ ազգանվան ծագումը, տոհմածառը

Իմ ազգանունը Բարսեղյանը է, այն հայկական ազգանուն է։ Բարսեղյան ազգանունը առաջացել է Բարսեղ անունից, որը հունական ծագում ունեցող հայկական արական անուն է։ Ծագում է հունարեն <թագավորական> բառից, հունական դիցաբանությունում եղել է  Զևսի և Պոսեյդոնի մականունը։  

Continue reading “Իմ ազգանվան ծագումը, տոհմածառը”
Posted in հայրենագիտություն

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Continue reading “Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն”
Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդությունը դեպի Ամբերդ

Ողջույն բոլորին: Ուզում եմ պատմել մեր երեկվա շատ հետաքրքիր ճամփորդության մասին: Մենք ճամփորդեցինք դեպի Արագած, Ամբերտ և Արագածի փեշին գտնվող քարե լիճը: Վաղ առավոտյան հավաքվեցինք դպրոցի բակում և այնտեղից ճամփա ընկանք: Յուրաքանչյուրս մեզ հետ վերցրել էինք անհրաժեշտ իրեր և զբաղմունքի համար որևէ խաղ: Ճանապարն անցավ շատ զվարճալի. մենք ամբողջ ճանապարհին երգում էինք:

Continue reading “Ճամփորդությունը դեպի Ամբերդ”