Posted in Մայրենի

Մայրենի 08.09.2022

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Մի տղա է լինում: Նա սիրում էր թմբուկով նվագել: Այդ թմբուկը նրա համար շատ թանկ էր, որովհետև նրա մայրիկն էր նվիրել, երբ նա փոքր էր: Երբ նա նայում էր թմբուկին, հիշում էր իր մայրիկին: Նա նաև հիշում էր, որ իր մայիկին անվանում էր թիթեռնիկ: Նա նաև շատ էր սիրում գիրք կարդալ: Նրա սիրած գիրքը Հովհանես Թումանյանի հեքիաթներն էին: Նա շատ ընկերասեր էր և սիրում էր ժամանակ անցկացնել նրանց հետ: Մի օր իր ընկերներից երկուսի հետ բարձրացավ բերդ: Բերդի ճանապարհին նկատեցին, որ մարդիկ ինչ-որ բանի հերթ են կանգնել և որոշեցին հասկանալ, թե ինչ է կատարվում: Պարզվեց, որ մի վաճառական կեռաս էր վաճառում, և իրենք էլ որոշեցին հերթ կանգնել: Երբ իրենց հերթը հասավ, ոտքներն արդեն թմրել էին: Ճանապարհը շարունակեցին ուրախ զրուցելով և հետաքրքիր պատմություններ պատմելով: Բերդում ամեն ինչ շատ գեղեցիկ էր, նա նույնիսկ ընծա բերեց իր մայրիկի համար: Շատ օրեր են անցել այդ օրվանից, բայց նրանք միշտ հիշում են այդ օրը մեծ սիրով:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը
վերականգնի՛ր:
Սոված Աղվեսը

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:  

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Posted in Մայրենի

Դասարանական Աշխատանք

1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):

Իմ ամառվա մի օր
Մի օր, որ ես 7-8 տարեկան էի ես ու իմ ընկերները սկսեցինք իրար հետ տերևներ հավաքենք, որպեսզի թռվռանք նրանց վրա: Երբ մենք հավագում էինք իմ ընկերը սկսեց տերևները շպրտել մեր վրա և այստեղ բոլորս սկսեցինք տերևներով կռիվ անել: Այսպես մենք սկսինք կռիվ անել տերևներով և չտռվռացինք:

 3.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ



Posted in Մայրենի

Մայրենի

1.Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի առաջին հատվածը եւ պատրաստվի’ր քննարկման ։

2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։
երևան հանել-Երևան բերել
պնակիտ-Քարե տախտակ
շումեր-Սումեր
դպիր-Քարտուղար
գրագիր– Հնում՝ ձեռագիր մատյաններն արտագրող:
ումիա-ուսուցչապետ
նշմարելի-Նկատել
թրծել-Բարձր ջերմության ներգործության ենթարկել՝ այրել կարծրություն տալու համար (կավե շինվածքների մասին):

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

***

—————

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Իմ դպրոցի և առաջվա դպրոցների միջև կան շատ տերբերություններ: Օրինակ այն վախտ մենակ տղաներն էին գնում դպրոց, իսկ հիմա համ տղաները համել աղջիկները: Այն վախտ տետրի մեջ էին գրում հիմա իմ դպրոցում համակարգիչներով ենք աշխատում:

3.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Եթե ես լինեի դպրոցի հիմնադիր տնայիներ չէի տա, դասամիջոցները կեսժամ կդարցնեի, կթողնեի տաս րոպե ինչ ուզեին խաղան և այլն բաներ:

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետու պատում

Ես Գառնիկն եմ: Ես շատ եմ սիրում մայրենին և հիմա կպատմեմ իմ մայրենիի տարվա գիտելիքների մասին: Ես այս տարի շատ բաներ եմ իմացել մայրենիից: Իմ մայրենիի ամենասիրելի առաջադրանքը դա հեքիաթ կարդալն էր և դրա առաջադրանքներին պատասխանելը: Իմ սիրելի նախագծերն են <<Կարդում ենք Համո Սահյան>>, <<Պատրաստում ենք խաղեր Ռաֆայելի համար>> և <<Կարդում ենք Եղիշե Չարենց>>: Ես ընտրել եմ հենց այս նախագծերը, որովհետև ես սիրում եմ կարդալ հա՛մ Եղիշե Չարեց հա՛մ էլ Համո Սահյան, իսկ ընտրել եմ ՙՊատրաստում ենք խաղեր Ռաֆայելի համար՚ նախագիծը, որովհետև մենք օգնում ենք Ռաֆայելին սովորել, հասկանալ և այլն: Ես կուզեի, որ մենք այս տարի նաև անցնեինք էլի շատ բաներ: Ես շատ ուրախ եմ, որ գնալու եմ Միջին դպրոց:

Posted in Մայրենի

Մայրենի 16.05.2022

257. Գրի՛րթե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ էև ընդգծի՛ր այն բառըորը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:-ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց  կտրել:-դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-են
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-մենք
            Հետաքրքիր բան եք մտածել:-դուք
            Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛րոր նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրելթե ինչո՞ւ է այդպես):

            Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:
            Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
            Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
            Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
            Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:
            Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:
            Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
            Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:

259. Պարզի՛րթե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
Ա խմբում բառախմբերն առաջին դեմք են, Բ խմբում բառախմբերն եկրորրդ դեմք են իսկ Գ խմբում բառախմբերն երորրդ դեմքի են:

260. 259-րդ վարժությունը կարդա՛ և վերականգնելով գործողություն կատարողը՝ պարզի՛ր, թե բայերից բացի, ո՞ր բառերը դեմք ունեն:
Լռեմ, լռենք, լռես, լռեք, լսեցի, լռի, լռեն:

Posted in Մայրենի

Մայրենի 04.05.2022

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:
ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողվել, օճառել:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:
Գողանալ, վախենալ, քարոզել,  մահանալ, մանկանալ, մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:
Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:
Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմակել, դալուկել, ծանրանալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախնել, սառել, թիռչել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:
Վերջավորությունները տարբեր էին:

Posted in Մայրենի

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։

Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։

Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Ես ընտրում եմ երկրորդ ավարտը, որովհետև զիվորը շատ բարիք էր գործում:



Posted in Մայրենի

Խամաճիկը

Խամաճիկը փախավ թատրոնից, որովհետև ցանկանում էր ապրել ազատության մեջ: Սակայն նա մոռացավ կտրել թելը, որ ամրացված էր գլխին, և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու` որտեղ էլ որ լիներ, միշտ ստիպված էր պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար: Նույնիսկ հեռու փախչելը դժվար չէ, դժվարը թելը կտրելն է:

Առաջադրանքներ
1.Որտեղի՞ց փախավ Խամաճիկը։
Նա փախավ թատրոնից:
2.Ինչու՞ նա փախավ թատրոնից։
Նա ցանկանում էր ապրել ազատության մեջ:
3.Դրանից հետո նա ի՞նչ մոռացավ անել։
Նա մոռացավ կտրել թելը:
4. Ի՞նչ եին նրան ստիպում անել թատրոնում։
Նրան ստիպում էին պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար:
5. Ի՞նչն եր նրա համար ավելի դժվար փախչելը թե թել կտրելը։
Թելը կտրել: