Posted in Մայրենի

Ջաննի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»

download

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Լեզվական առաջադրանքներ

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ողջույն-հրաժեշտ, ծեր-երիտասարդ, առաջ-ետ, կարճ-երկար, օտարներ-հարազատներ, աղմկոտ-հանդարտ, սխալ-ճիշտ, փոքր-մեծ:

2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր-երիտասարդ, առաջ-ետ-ետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-հուզմունք, այլանդակ-գեղեցիկ, մեղմորեն-խիստ, վախկոտ-վստահ, թշնամիներ-հարազատներ, փոքր-մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև նրա մեջքը չի թողնում թեքվել::
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց եչգել գիտեր:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ երկինքը բացկապույտ:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ մութը ընկնում է:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Եթե այդ բանը շատ ես ուզում լինի ուրեմն պետք է չարչարվել:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
Երիտասարդ խեցգետինը շատ ձգտող էր:

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Երիտասարդ խեցգետինը տարբերվում էր բոլորից, որովհետև նա ուզում էր առաջ քայլել սովորել:

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:
Իմ կարծիքով զարմանում էին, որ նա առաջ քայլել սովորեց և ծիծաղում էին, որ նա նրանց նման չէր:

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Նա ձգտող խեցգետին էր և չարչարվող իսկ միյուսները չէին ձգտում և չարչարվող :

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
Այս պատմվածքը սովորացնում է եթե դու այդ բանը ուզում ես պիտի չարչարվես:

Posted in Մայրենի

Խամաճիկը

Խամաճիկը փախավ թատրոնից, որովհետև ցանկանում էր ապրել ազատության մեջ: Սակայն նա մոռացավ կտրել թելը, որ ամրացված էր գլխին, և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու` որտեղ էլ որ լիներ, միշտ ստիպված էր պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար:
Նույնիսկ հեռու փախչելը դժվար չէ, դժվարը թելը կտրելն է:

1. Խամաճիկը ինչու փախավ թատրոնից:
2. Խամաճիկը ինչը մոռացավ կտրել:
3. Խամաճիկի գլխին ինչ կար ամրացված:
4. Ինչն էր դժվար կտրել Խամաճիկի համար:

Posted in Մայրենի

Իմ պապը շարադրություն

Ցավոք իմ պապիկներից մեկը մի քանի տարի առաջ մահացավ: Երբ նա մահացավ, ես բավականին փոքր էի, և նրա մասին հիշողություններս շատ չեն: Իմ անունը դրել են նրա պատվին: Պապիկիս նկարը մեր տանը կա, և հայրս հաճախ է պատմում նրա մասին: Ասում են, որ նա բարի և շատ հարգված մարդ է եղել: Իսկ մյուս պապիկս ապրում է շատ հեռու: Ցավոք ես նրան հաճախ չեմ տեսնում, բայց երբ նա այստեղ է լինում, աշխատում է շատ ժամանակ անցկացնել մեզ հետ: Նա սիրում է խաղալ մեզ հետ: Ես նրա հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում:

Posted in Մայրենի

Փոխադրում ենք Արևմտահայերեն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: 
Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցեն:

Ես աշխատում եմ գործարանում: 
Ես կաշխատիմ գործարանի մը մեջ:

Մի թռչուն թռավ արտից: 
Թռչուն մը թռավ արտե:

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: 
Մարդ մը քարե մեծ գեղեցիկ տուն մը կառուցէ:

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: 
Մեծ արջ մը կուտեր անտառի հատապտուղներեն:

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: 
Հացեն կտոր մը պոկէ եւ կուտա շանը:

Սովից քունը չէր տանում: 
Սովեն չեր կրնար քնանալ:

Մի օր երեխաները դպրոց էին գնում:
Օր մը երեխաները դպրոց կերթայն:

Երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։
Տղաների մայրը խանութի մեջ ըլլալուն ատեն կտեսներ անկրկնելի գունագեղ նկար մը։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն:
Օր մը նկարիչը աքաղաղ է կը նկարե, բայց մոռանում է գունավորել այն:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել:
Վարդագույն քաղաքին մեջ ահ ու սարսափ տարածված էր:

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Ժամանակին այր ու կին մը կային:

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: 
Անտառի ծառերեն ոչ մեկը անոր հետ ընկերություն չէին ըներ:

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:
Նա իր ոտքի տակ կսեղմէ մի դեղնափայլ մետաղ մը ու կկանչէ:

Posted in Մայրենի

Մայրենի 11.04.2022

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։

Մի օր էլ էս տերտերի գլխին մի փորձանք է պատահում: Մի շուն է լինում, որը շատ սոված է լինում: Նա տեսնում է լոբինները և գնում դեպի տերտերը: Տերտերը շատ բարի է լինում և մեկ լոբի տալիս է շանը: Շունը ուտում է և էլի է ուզում: Տերտերը հինգ հատ լոբի է տալիս, բայց շունը էլի է ուզում: Տերտերը էլի է տալիս և այսպես անընդհատ, միջև տեսնում է, որ մնացել է վերջին լոբին: Տեսնելով շան թախծոտ հայացքը՝ տերտերը ստիպված վերջինն էլ տալիս: Չնայած նա արդեն չէր իմանում քանի օր մնաց զատիկին, բայց գոհ էր, որ կարողացել է շանը մի փոքր ուրախացնել:

Posted in Մայրենի

Մայրենի 07.04.2022

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Տղան) համարձակ առաջ եկավ: (Օրերը) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկանները) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:


316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
            Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ   դառնալ:
            Նա (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:
Ենթակա

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական և ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներն են, որովհետև իրենք են հիմնավորում նախադասության իմաստը:
Նախադասույան մյուս անդամները կոչվում են լրացուչից:

Posted in Մայրենի

Մայրենի 06.04.2022

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
           Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
            Արեգակը շիկացրեց տների պատերը:
              Արեգակը շիկացրեց պատերը:
                Արեգակը շիկացրեց:
                 Շիկացրեց:

            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
             Հետո  հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
             Հետո  արձանը տեղափոխեցին գետափ:
             Արձանը տեղափոխեցին գետափ:
               Արձանը տեղափոխեցին:
                 Տեղափոխեցին:

            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:
            Հռչակավոր ճարտարապետի հանճարը  ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:
            Ճարտարապետի հանճարը  ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
             Հանճարը  ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
              Հանճարը չսահմանափակվեց:
                Չսահմանափակվեց:

            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
            Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
            Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:
            Սերունդները հիշեցին այդ  գիտնականին:
            Սերունդները հիշեցին  գիտնականին:
            Սերունդները հիշեցին:  
            Հիշեցին:
            Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
             Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
              Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու առաջ:
             Աշխարհը փռվեց ձիու առաջ:
             Աշխարհը փռվեց  առաջ:
              Աշխարհը փռվեց:
              Փռվեց:  

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար:  Դու հեռվից եկար:
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք: Մենք հուսահատ սպասում էինք:
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք: Դուք մոռացել էիք:
            Ի՜նչ լավ ժամանակ հասար: Ի՜նչ լավ հասար:
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: Անտա՛ռ, ուրա՛խ խշշա քամուց:
            Նա քեզ կանչում է: Նա կանչում է:
            Դու ինչո՞ւ չես լսում: Դու չես լսում:

310. Միբառանի նախադասություններ դարձրո՛ւ:

            Այդ օրը մենք բարձրացանք որսասար: Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին:     Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու: Եվ հանկարծ նույն տեղում նորից    տեսանք քեռի Թորոսին: Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թ֊որոսին:      Անխոս սպասեցինք նրա շրջվելուն:

311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:

            Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամն է, քանի, որ նա է հիմնականում արտահայտում նախադասության իմաստը:

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Շունը, շները) հաչում են:
            (Մարդ, մարդիկ) անցավ:
            (Մեքենան, մեքենաները) սլանում էր:
            (Ընկերդ, ընկերներդ) կանչեցի՞ն:

Նայում ենք՝ բայը որ թվով է արտահայտվաց՝ եզակի, թե հոգնակի:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Posted in Մայրենի

Մայրենի 05.04.2022

Արևմտահայերեն

Այս լսելով Յունուարը տեղէն կ’ելլէ եւ Մարտին կը հրահանգէ, որ
իր տեղը անցնի։

Արևելյանհայերեն

Այս լսելով Հունվարը տեղից վեր է կենում և Մարտին հրահանգում, որ իր տեղը ստի:


Posted in Մայրենի

Մայրենի 31.03.2022

Նախադասության գլխավոր անդամներ

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը ծաղկում  է:
            Ես վազում  եմ:
            Մտնողը շուն է:
            Կաթիլը սպիտակ է:
            Ընկերս ընկել է:
            Եղանակը լավն է:
            Իմ ծննդավայրը մեծ է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ է:
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը կանաչ է:
Ես ուրախ եմ:
Մեր բակը մեծ է:
Ջրի թագավորությունը ուժեղ է:
Արևը հսկա և տաք է:
Այս տարին լավն է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


            Նկարը պատռվեց: Նկարը գեղեցիկ է:
Թիթեռը մեծ է: Թիթեռը ընկավ:
Անտառը կանաչապատ է: Անտառը գեցկացավ:
 Քույրս ուրախ է: Քույրս քնեց:
 Ճամփորդը գնաց: Ճամփորդը ուժեղ է:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Ստորոգյալները նախադասության մեջ դրված են միշտ օժանդակ բայերի հետ և ցույց են տալիս գործողություն, պատասխանում են՝ ի՞նչ լինել, ի՞նչ անել հարցերին։

Posted in Մայրենի

Երբ ինչ-որ մեկը վատ արարք է կատարում…

Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…

Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

Աղբյուրը` mediamag.am

Հ.Գ.

Հետաքրիր է, այս նյութը կարդալուց հետո կմտածե՞ս, թե ինչպես ես վարվում այն մարդկանց հետ, ովքեր սայթաքում են` որևէ սխալ կամ վատ արարք են կատարում:

Հարցեր և առաջադրանք

Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:

  • Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ:

    Ցեղակիցները բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան: Որովհետև վատ արարք էր կատարում:
  • Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:
    Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են:
  • Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:

    Յուրաքանչյուր մարդ էլ կարող է սխալվել, և պետք է նրան օգնել, որ ուղղի իր սխալները:
  • Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:
    Մարդիկ սխալվում էին, որովհետև մարդը շատ հաճախ սխալներ անելուց հետո է միայն հասկանում, որ սխալվել է։ Սխալը այնպիսի բան է, որ մարդիկ նախանձում են այդպես շատ բաներ:
  • Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ: 
    Ես նորմալ եմ վարվում և մեկ-մեկ ասում եմ, որ այդպես չանի:
  • Երբ վատ արարք ես կատարում,  շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: 
    Ինձ նորմալ են արձագանքում: 
  • Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել:
    Օրինակ ես մի օր կռվեցի եղբորս հետ և իմ հայրիկը ասաց, որ պետք չե իրար հետ կռվել, որովհետև դուք եղբայներ եք: