Posted in Մայրենի

Մայրենի 30.03.2022

326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):

            Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:
            Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:
            Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:
            Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:
            Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:
            Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք այսօր գնալ խաղասրահ, որ մեր մայրիկները չտեսնեն:
            Աղջիկները կպատմեն ուրրիշ աղջիկներին թե ինչպես լինել գեղեցիկ:
            Մեծերը կլսեն թե փոքրերը ինչ են պլանավորում այսօր անել:
            Կընտրեք թելը, որպեզի գեղեցիկ շոր կարենք:
            Ճամփորդը վերադարձավ և բոլորը ուրախ եղան, որովհետև նրա շատ ժամանակ չեին տեսել:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

   Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում:
Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
(ինչպիսի՞, ո՞ր)

            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված:
Փաթեթում գավազան էր, ասեղնագործ թասակ թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
(ինչպիսի՞, ո՞ր)

            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ հաստ օղակով մի թռչուն էր թառել:

            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Posted in Մայրենի

Ղազարոս Աղայան և Հովհանես Թումանյան

Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ: Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»:

Posted in Մայրենի

Մայրենի 17.03.2022

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վացսուն, յոթ տասնյակ-յոթանասուն,    ութ տասնյակ-ութանասուն, ինը տասնյակ-իննսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունենև որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Միասին գրվում են երկնիշ թվերը իսկ առանձին հայրավորները:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65-վացսունհինգ, 48-քառասունութ, 107-հարյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութսունյոթ, 4321-չորս հազար երեք հայրուր քսանմեկ, 786-յոթ հայրուր ութսունվեց

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:
Ինը գրվում է մեկ ն-յով իսկ իննսուն թիվը երկու ն-յով:

Posted in Մայրենի

Մայրենի 15.03.2022

397. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Երկու կին վիճում էին հավի համար: Յուրաքանչյուրը պնդում էր, որ հավն իրենն է:
Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել, որովհետև վկա չկար:
Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
Մի իմաստուն մարդ առաջարկեց, որ հավն ինքն ընտրի իր տիրոջը: Նա հավին տարավ այդ կանանց տներ և որտեղ հավը մտավ հավաբուն համարվեց, որ հավը այդ հավաբնի տիրոջն էր:

398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:
Իմ կարծիքով ճիշտ համարվում է «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում », որովհետև այդ մարդկանց մոտ սովորություն կա բոբիկ քայլելու և այնտեղ շատ տաք է:

399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:
Ես ընտրում եմ առաջինը, որովհետև վարորդը աչկածակություն արեց և ոչինչ չստացավ: Վարորդը մտածելով թե մեքենայի մեջ շատ ավելի փող է թափվել քան իրեն պետք էին տաին արագ փախավ արցյունքում զրկվելով փողից քանի, որ հաճախորդը խաբել էր:

Posted in Մայրենի

Մայրենի 14.03.2022

Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց-
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:


Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Իմ ամենասիրելի եղանակը ձմեռն է:
2.Դուրս գրիր մակդիրները:
Անուշ, կրակ, բոց, վարդե
3.Բացատրիր տվյալ տողերը:
Դյութում են շրթերը վարդե:-Վարդի նման շուրթերը գրավում են:
Սրտերը կրակ են ու բոց:-Սիրտ արագ է խփում:

Posted in Մայրենի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
    մրմունջ -ցածր ձայն
    անուրջ-երազ
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
    Պայծառ աշխարհում: Ես ընտրել եմ պայծառ աշխարհում վերնագիրը, որովհետև այնտեղ ամենինչ պայծառ է:
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
    Ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երազներ հոգու, մանկական աչեր, սուրբ անուրջի, թափանցիկ հեռուն
    Ձյունապատ լեռները ծացկել են գյուղերը:
    Մեր տան մոտով անցնում են կապույտ լճեր:
    Նա երջանիկ էր, որ կատարվում է իր երազները հոգու:
    Մեր խաղալիքի վրա կան նախշեր, որոնք նման են մանկական աչերի:
    Այսօր ես քնումս տեսա սուրբ անուրջի:
    Սիրում եմ կանգնել բարձրունքում և նայել թափանցիկ հեռուն:
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
    Երկինքներ, որպես երազներ հոգու։-Երկնքներ, որպես անհասանալի երազներ:
    Երկինքներ, որպես մանկական աչեր։-Պարզ երկինք:
    Երբ լսում էի մրմունջը լճի:-Երբ լսում էի լճի լռությունը:
    Ու նայում էի թափանցիկ հեռուն:-Նայում էի տեսանելի հեռուն:
    Մեկը կարոտի իրիկնամուտին։-Թախծոտ իրիկնամուտ:
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
    Մակդիրը բայի վրա դրվող և նրա հատկանիշը ցույց տվող բառ է կամ բառակամացություն: Մակդիրը պատասխանում է ինչպիսի հարցին:
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ:
    Բանաստեղծությունը ունի թափանցիկ կապույտ, որովհետև այնտեղ խոսվում է երազի, երկնքի և կարոտի մասին:
Posted in Մայրենի

Բնության զարթոնքը

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

 Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։
    Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։
    Լուսաբացին հալվում էին աստղերը:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
    արև, արևոտ, արևափայլ
  3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
    Կենդանի էակ, կենդանի
    4.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
    Մողեսներ, շողեր:
    Մողեսներին երբ դիպչում են նրանք պոչը թողնում են:
    Արևի շողերը շատ փայլուն էին:
Posted in Մայրենի

Մայրենի 24.02.2022

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:
Անտառ-անտառային, անտառում, անտառը, անտառից
Մեկ այսոր լսել էինք անտառային ձայններ:
Անտառում կան շատ կենդանիներ:
Անտառը շատ գեղեցիկ է:
Անտառից մենք տարբեր գույնի տերևներ էինք գտել:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան-պահարանը, պահարանից, պահարանում:
Մեր պահարանը շատ մեծ է:
Ես գիրք հանեցի պահարանից:
Պահարանում կար շատ գրքեր և շորոր:
պահակ-պահակը, պահակից, պահակին:
Պահակը գործ է անում:
Պահակին մենք օգնում ենք:
Ես ասեցի, որ ընկերսպահակից բալանին վերձնի:
խողովակներ-խողովակները, խողովակներից, խողովակներում:
Խողովակները ծակվել են:
Խողովակներից ջուր է հոսում:
Խողովակներում գուր է մնացել:
դարակներ-դարակները, դարակներում, դարակներից:
Դարակները մեծ են:
Մենք դարակներում տարբեր բաներ ենք պահում:
Դարակներից մենք հանում ենք գրքեր, շորեր և այլն:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
Ափից, գյուղից, շենքից-այստեղ վերջից ավելանում է ից վերջածանցը:
Շենք, ափ, գյուղ-այստեղ բառեր են:
Գյուղին, ափին, շենքին-այստեղ ավելանում է ին վերջածանցը:
Շենքով, գյուղով, ափով-այստեղ ավելանում է ով վերջածանցը:
Գյուղում, շենքում-այստեղ ավելանում է ում վերջածանցը:

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛րՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Գիրքը պայուսակում է:
Գիրքը գրադարակում է:
Գիրքը հեռուստացույցում է:
Գիրքը պահարանում է:
Գիրքը սեղանին է:
Գիրքը ձեռքում է:
Գիրքը աթոռին է:
Գիրքը լճում է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելովՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Դպրոցում լինել:
Տանը լինել:
Դասարանում լինել:
Բակում լինել:
Փողոցում լինել:
Մանկապարտեզում լինել:
Երեխան որտե՞ղ է:
Երեխան դպրոցում է:
Երեխան տանը է:
Երեխան դասարանում է:
Երեխան բակում է:
Երեխան փողոցում է:
Երեխան մանկապարտեզում է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ: