Posted in Մայրենի

Մայրենի 29.11.2021

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերըԲարձրաձայն կարդա´ և գտի՛րթե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´րՈւղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
Ելևէջ, հնէբան, մանրէբան, էլեկտրաէներգիա, վայրէջք, որևէ, երբևէ:
Հնեբանը մարակրկիտ ուսումնասիրում է պատմական տարածքը:
Մանրէաբանը զբաղվում է մանրէների ուսումնասրությամբ:
Էլեկրաէներգիան կարելի է ստանալ օկտագործելով քամու, արևի և ջրի ուժը:
Իքնաթիռը վայրէջք է կատաում Դուբայում:
Մի օր մենք ֆուտբոլ էինք խաղում և որևէ բան պատահեց:
Այս ծաղիկը իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ ծաղիկն է:

 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Ամենօր, այսօր, տարօրինակ, ոսկեզօծ, մեղմօրոր, տնօրեն, կեսօր:
Ամենօր ինձ արթացնում են ժամը ութին:
Այսօր մենք դպրոցում ֆուտբոլ խաղացինք և հաղթեցինք:
Երեկ եղբայրս իրեն տարօրինակ էր պահում:
Ոսկեզօծ աշունը իր գունեղ թևերը փռեց անտառների և դաշտերի վրա:
Քամին մեղմօրոր ճոճորում էր ծառերը:
Մեր տնօրենը շատ բարի է:
Մենք կեսօրին ընտանիքով ֆիլմեր ենք դիտում:

Posted in Մայրենի

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    ծիրանավառ-ծիրանիով վառված՝ ցոլացող
    պերճ-շքեղ
    սեգ-հպարտ
    գիլ-շպրտելու քար
  2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
    թափառական-թափառաշրջիկ
  3. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
    Թափառական ամպեր-երկնքքում շրջող ամպեր
    Առուներդ՝ մեջքիդ փայլուն-լանջեր վրա առվակներ
    Թիթեռներդ՝ հուր-հրեղեն-վառ գույներով թիթեռներ
    Թռչող-ճախրող ծաղիկներ-ուրախություն պարգեվոր ծաղիկներ
  5. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  6. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  7. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  8. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:
Posted in Մայրենի

Իմ դպրոցի միջավայրը

Իմ դպրոցի միջավայրում կան շատ հետաքրքիր տեղեր: Օրինակ ավազե դաշտը, լողավազանը, Բաղշանի այգին և այլ մասեր: Իմ սիրելի վայրը դա Բաղշանի այգին է, որովհետև մենք կարող ենք այնտեղ ֆուտբոլ խաղալ , մրցույթներ կազմակերպել, գործնագործ խաղալ և այլն: Ինձ այս դպրոցում շատ է խագարում աղմուկը: Ես չէի ուզում այս դպրոցը փողել, որովհետև նա ինձ շատ է դուր գալիս:

Posted in Մայրենի

23.11.2021

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:
Սկզբնատառ ե-ն կարացվում է յե:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերըորոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:
Ընդգծված ե տառը կարդացվում է, է տառը:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար-օ, օ թյակ-օ, օ թևան-օ, օ րական-օ, օ ղակաձև-օ, օ տար-օ, օ րենք-օ, օ րինակ-օ, ով-օ, ովքեր-օ:

122. Կարդա´բառերը և պարզի´րթե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:

Ա բառերում ո-ն կարդացվում է սովորական, իսկ բ բառերում ո-ն կարդացվում է օ:

123. Կարդա´տրված բառերը և պարզի´րթե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:
Ա բառերում ե-ն կարդացվում է յե, իսկ բ բառերում ե-ն կարդացվում է, է:

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛րթե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:
Ա  խմբում  կարդացվում  է  ո, իսկ  Բ  խմբում  օ։

Posted in Մայրենի

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….

միջ-օր-եի
կի-սա-փկ
քաղաք-ա-պետ
շքա-խումբ
նահան-գա-պետ
փոքր-արքա

Posted in Մայրենի

Լավն ու վատը իմ դպրոցում

Բարև ձեզ: Ես Գառնիկ Բարսեղյան եմ: Ես կպատմեմ իմ դպրոցի մասին: Ես այս դպրոց եկել եմ 6 տարեկանից: Ինձ այս դպոցում գրավեցին իմ ընկերները: Ամենալավը իմ կարծիքով ընկերներն են, մեր բարի ուսուչիցները, լողավազանը, ագարակը, բնությունը և ճամփորդությունները, իսկ ամենավատը աղմուկն է: Դպրոցում իմ ամենասիրած առարկան մայրենին է, ռուսերենն է և մաթեմատիկան: Ես այս դպրոցում կուզեի փոխել այն, որ երեխաները չար չլնեին, խելացի լինեին: Հաջողություն:

Posted in Մայրենի

17.11.2021

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրություններիիմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառերկամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել-հետ տալ
անցնել-գնալ

բուժել (դեղ ու դարմանով)-բուժում անել

մտնել-մուտք անել

կանգնել-կանգ առնել

կախվել-կախ անել

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:
նկարչություն անել
մարզանք անել
գործ անել
խորուրդ տալ
դաս անել
բաց անել
խաղ անել
լաց անել
դաս տալ

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Այսօր տանտիրուհու մորեղբայրը եկավ: Այս օրը մորս եղբայրը ծանոթացավ տան տիրուհու հետ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներ արածացնող
բարեսիրտ-բարի սիրտ ունեցող
չարամիտ-չար միտք ունեցող
լեռնագագաթ-լեռան գագաթ
արագահոս-արագ հոսող
հարթավայր-հարթ վայր
աստղագիտություն-աստղերի մասին գիտություն
սրտիկ-փոքր սիրտ
կեչուտ-կեչիների պուրակ

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող
մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող
սրընթաց-արագ ընթացքով
երկերեսանի-երկու երես ունեցող
զբոսայգ-զբոսնելու այգի
սրամիտ-սուր միտք ունեցող
հեռուստացույց-հեռու ցույց տվող
պահարան-պաղ տված
հայաստանցի-հայաստանում ապրող մարդ

117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:

Հանքափոր-հանք փորող
գրագետ-անթեերի գրող
պատմագիր-պատմության գրող
խաղագիրք-խաղերի գիրք
խնդրագիրք-խնդիրների գիրք
խնդրագիր-խնդիր գրող
մասրուտ-մասուրի այգի
հեղինակավոր-հեղինակություն ունեցող

Posted in Մայրենի

15-16 11. 2021

Արևմտահայերենի բառարանից օգտվելով, գրի՛ր տրված բառերի ու արտահայտությունների արևելահայերեն տարբերակները։

սովորել-սորվիլ

հոգնել- հոգնիլ

լուռ- լուռ

պառկել- պառկիլ

կուլ տալ, կլանել-

լրություն-

օղակ-

խենթ, խելառ-

մեգ, մառախուղ-

փուչիկ-

կենդանիներ վարժեցնող-

զզվել-նողկալ- զզվիլ

բաժակ-

Հիմա փորձի՛ր գտնել տրված արևմտահայերեն բառերի բացատրությունները։

ագեվոր- պոչավոր

ագուռ- բուռ, ափ, պինդ

դգալ-գդալ

դի- կողմ

ետքը- հետո

աճապարել- շտապել

Գտի՛ր տրված բառերի բացատրությունները։ Դիտարկի՛ր արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներում դրանց գրության ձևերի տարբերությունները։

աճիլ – աճել

լսվիլ- լսվել

լվացվիլ- լվացվել

ժպտիլ- ժպտալ

լեցվիլ- լցվել

լծվիլ- լծվել

լորտնիլ- լորտնել

խամրիլ- խամրել

խախտիլ- – խախտել

խաղաղիլ- խաղաղվել

ծփիլ- ծփալ

Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

 ուրիշի ուղղակի խոսք

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին
— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը:

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

հարցական նախադասություններ-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ:
Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը:
Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

Տեքստը համառոտ պատմի՛ր։
Լինոմ է չի լինում մի թաքավոր: Նա ծերանում է և որդիներին ասում, ով իմ շտեմարանը լցնի ամենապիտանի բանով նա կդառնա թագավորը: Որդիները գնում են աշխարհից-աշխարհ և ետ են գալիս: Հայրը որդիների հետ գնում են շտեմարան: Հայրը կանչում է ավագ որդուն և ասում:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Ավագ որդին հանում է իր գրպանից հացահատիկ և ասում:
–Առանց հացի մարդ չեր ապրի:
Հայրը կանչեց միջին որդուն և ասեց:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Միջին որդին գրպանից հանեց հող և ասաց:
_Առանց հող մարդ չի կարա ապրի առանց հող հաց չի կարող լինի:
Հայր կանչում է փոքր որդուն և ասում:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Որդին գնաց շտեմարանի մեջտեղը և գրպանից հանեց մոմ և վառեց: Հայրը ասաց լույսով ես ուզում լցնես շտեմարանը: Որդին ասաց առանց լույս հող չի կարող լինել հացահատիկ չի կարող լինել: Եվ ասաց ահա մեր թագավորը:

Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
բաղադրյալ-արդարամիտ, հրաշագեղ, մեծածավալ, թանկագին, կայծքար, ծայրեծայր, հացահատիկ, ամենապիտանի:
ածանցավոր– անհրաժեշտ, ահագնություն, գիտություն, շտեմարան, պալատական, թագավոր,