Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-փոքրիկ շերտ

կածան- ոտքի նեղ ճանապարհ

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին բայց դեռ անտառի քունը չէր տանում-քանի որ ձմեռը մոտ էր և անտառը պետք է տերևաթափ լիներ և քներ մինչև գարուն:

Տապալված կաղնու խուլ հառաչանք-Նկատի ունի փայտահատի կողմից կտրված ծառը:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

ականջ դնել-ուշադիր լսել

հին երգը կրկնել-հին գործը կրկնել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,

Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառը գույնզգույն է, տերևները սկզբում գունավորվում են, այնուհետև չորանում և թափվում: Օդը խոնավ է և ցուրտ: Հաճելի է քայլել խաշամների մեջ:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Եղեվնի ինչ օգտակար բան ես անում մարդկանց համար, հարցրեց մշուշը:

-Ես զարդարում եմ նրանց տները և ուրախություն պարգեվում երեխաներին, իսկ դու ինչո՞վ ես օգտակար, եղեվնին պատասխանես և նա էլ հարցրեց:

-Իսկ ես բուժում եմ մարդկանց և ուրախություն պարգեվում պատասխանեց մշուշը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

Ինչպես ճանաչեցի Կոմիտասին

Ես առաջին անգամ Կոմիտասին ճանաչեցի երգի օգնությամբ: Ես այդ ժամանակ երկրորդ դասարան էի՝, յոթ տարեկան: Ինձ օգնեց ընկեր Արփինեն: Այդ երգը արև արևն էր: Մենք նրա հետ երգում էինք: Հիմա ընկեր Սեդայի հետ ենք սովորում Կոմիտասի երգերից և ընկեր Արմինեյին հետ կարդում ենք Կոմիտասի մասին: Ես նրա երգերից ամենաշատը սիրում եմ երկինք ամպեր հով անուշ երգը: Ես շատ եմ սիրում Կոմիտասին և նրա երգերը:

Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Posted in Մայրենի

Տողատարձ

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։

  • Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։

Օրինակ՝ գարուն- գա-րուն

Պահարան-պա-հա-րան

Քաղաք-քա-ղաք

Թանաք-թա-նաք

Կարագ-կա-րագ

Հեծանիվ-հե-ծա-նիվ

Ուղիղ-ու-ղիղ

Պայուսակ—պա-յու-սակ

Դանակ—դա-նակ

Գազար-գա-զար

Թանաքաման-թա-նա-քա-ման

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։

Երեխա-ե-րե-խա

Պարագա-պա-րա-գա

Հանրաքվե-հան-րա-քըվե

Ընձուղտ-ըն-ձուղտ

Աբեղա-ա-բեղա

Մաքրել-մաք-րել

Բարձր-բար-ձըր

Վարքագիծ-վար-քա-գիծ

Չորրորդ-չոր-րորդ

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։

Հացաման-հա-ցա-ման

Սիրելի-սի-րե-լի

Ձնհալ-ձըն-հալ

Կամավոր-կա-մա-վոր

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։

Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։

Օրինակ՝

Ընկույզ-ըն-կույզ

Աստղիկ- Աստ-ղիկ

Կարծրանալ-կարծ-րանալ

Խնդրագիրք-խըն-դրա-գիրք
, իշխանություն-իշ-խա-նութ-յուն
, մկնդեղ-
, մրցաշար-մր-ցա-շար
, կարգադրել-կար-գա-դրել
, խնդրագիրք-խն-դրա-գիրք
, վարդակակաչ-վա-րդա-կա-կաչ
, սառնարան-սառ-նա-րան
, երկնասլաց-երկ-նա-սլաց

Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։

Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։շ

Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։

Հևալ-հե-վալ

Երևույթ-ե- րե-վույթ

Տերևաթափ-տե-րե-վա-թափ

Հարևան-հա-րե-վան

Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։

Անձրև-ան-ձր-և
տերև-տե-րև
հովազ-հո-վազ
բբանան-բա-նան

Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։

Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան

Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն

Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

Posted in Մայրենի

Լեզվաբանական ամսագիր

Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծառ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ արդեն ձմեռ է:
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց նորը ցանի:

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես:
սոխ

4-րդ դասարանցի Արփի Փարադյանն էլ հիշեցնում է, թե ինչպես են հնում կոչել շաբաթվա օրերը հայկյան տոմարով։

Իսկ դուք գիտե՞ք, որ հնում շաբաթվա օրերը հայկական տարբերակով այսպես էին հնչում՝ 

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ

Posted in Մայրենի

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։
 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։– Մարդու համար կարևոր է ունենալ հմուտ ձեռք և սուր աչք,իսկ քիթն իրեն ավելի վեր դասում։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։ Կենդանիներին քիթը պետք է միայն հոտառության համար,սակայն մարդկանց մոտ խելքն ավելի կարոր է։

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Posted in Մայրենի

Տանը


  • Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող-բրդատու

Հոգի խռովող-հոգեխռով

Դեմքի գիծ-դիմագիծ

Պատիժ տալ-պատժել

Խորհուրդ տվող-խորհրդատու

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Գինի վաճառող-գինեվաճառ

Պտուղ ուտող-պտղակեր

Կուռք պաշտող-կռապաշտ

Միտք անել-մտորել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի-ընկույզ

Ծուլություն-ծույլ

Ջրազուրկ-ջուր

բուժել-բուժում

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակը անշնորակալի մասին է, որովհետև նրան ավելի լավն էին տալիս իսկ ինք փնփնթում էր և նրա ընտանիք մոռթում է նրանց վերջի գառը:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Գլխավոր հերոսը կույրն է նա անթատ փնփնթում էր և ասում թե ինչի է իրա բախտը այսպես: Նրան ամենա լավն էին տալիս բայց նա ասում էր թե հիմա ով գիտի թե նրանք մի գառ էն ուտում իսկ ինձ երեք աման հաց:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Քչի մեջ չբավարավողը շատի մեջ էլ է դժգոհ:

Կարդա՛ ուրիշ առակներ այս հղումով

Posted in Մայրենի

Ինչի համար են արձակուրդները

Արձակուրդները նրա համար են, որպեսզի երեխաները հանգստանան և հետո ավելի լավ սովորեն: Արձակուրդները երեխաների ամենասիրած պահն է՝ ինչպես իմ: Արձակուրդները մենակ չեն օգնում երեխաներին այլ նաև ծնողներին: Նրանք էլ են հոգնում, դրա համար էլ նրանք էլ ունեն արձակուրդ:

Posted in Մայրենի

Լրացուցիչ աշխատանք

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի-ընկույզ

Ծուլություն-ծույլ

Փութաջան-փութ

Ջրազուրկ-ջուր

Գուժել-գույժ

Ձնաբուք-ձույն

Լուսանալ-լույս

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա

,սարդ-դարս
, վիճակ-կավիճ
, թանաք-
, կանթ-թանկ
, նուշ-շուն
, մական-
հյուս-
, մուկ-կում
տեգ-գետ
ուլ-լու
թութ-թութ

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

Վազ, կար, շուն, ական, վար, բար, հեր, որ:

աշուն

փական
բարի
որս
վազք
տկար
հերթ
կարգ

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղին

Ք ո ս խ-խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ