Բարև ձեզ: Ես այժմ կպատմեմ իմ ամառային արձակուրդների մասին: Ես այս տարի իմ հանգիստը սկսեցի ամառային արձակուրդներից առաջ: Մենք ընտանիքով մեկնեցինք հանգստի Արաբական Էմիրություններ՝ Դուբայ: Այն ինձ շատ դուր է եկել: Քաղաքը երեկոյան շատ գեղեցիկ է,ամենուրեք լուսավոր է: Այնտեղ ամեն ինչ տարբերվում էր այստեղից՝ մարդիկ, սովորույթները, սնունդը, ապրելակերպը: Ես այնտեղ եղա Սաֆարա անապատում, նստեցի ուխտ, եղա իրենց մեծ խաղասրահում, այնտեղ բոլոր խաղերը 3D էին: Եղա նաև իրենց մեծ ծաղիկների այգում, տեսա բազմազան ձկներ, նստեցի նավ: Անցկացրեցի անմոռանալի հանգիս: Իսկ ամառային արձակուրդները անցկացրել ենք Հայաստանում: Հիմնականում մեր հանգիստը անցկացրել ենք մեր ամառանոցում: Այնտեղ ավելի շատ զբաղմունք կար և ավել հով էր, քան այստեղ: Այնտեղ ապրում են երեք շնիկներ, և մենք իրենց կերակրում, խնամում, սիրում և խաղում էինք իրենց հետ: Նրանք ունեն շատ ծիծաղելի անուններ՝ Փռչո, Հռչո և Կիկի: Շոգ ժամանակ մենք լողում էինք լողավազանում, հովանում, իսկ երեկոները ֆուտբոլ էինք խաղում հայրիկիս հետ: Երբեմն օգնում էինք ծնողներիս բերքահավաք անելիս: Իսկ երբ տանն էինք լինում, ապա բակում խաղում էինք ընկերներիս հետ, իսկ երեկոյան ժամերին կամ եղբորս հետ դիտում էինք մուլտֆիլմ, կամ ընտանիքով դիտում էինք հետաքրքիր ֆիլմեր: Ես գոհ եմ իմ ամառային արձակուրդներից, լավ հանգստացել եմ և տրամադրված եմ, որ այս տարի պետք է ավելի լավ սովորեմ:
Category: Մայրենի
Մայրենի ստուգատես
Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։
Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։
Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։
Տեքստային առաջադրանքներ
- Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։
1 միավոր
ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:
բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:
գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:
դ) Պատճառը նշված չէ:
2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր
Նա ասաց, որ երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և դեմ տանք ծնոտներին։
3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր
Նավաստիները կայմերը թողեցին ձկան բերանում, որ ձուկը չկարողանա կուլ տա ուրիշ նավերի:
4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվի՞ն ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։
- Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։
Բառային առաջադրանքներ
- Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր
լողալ-լող
հանգստանալ-հանգիստ
խաղալ-խաղ
զրուցել-զրույց
- Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
Երկու հարյուր, յոթանասունհինգ,
- Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր
ձոքր ձուկ
մեծ նավ
ուժեղ ճանապարհորդ
կապույտ ծով
- Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր
Քաջ-ուժեղ
հսկա-բարձրահասակ, մեծ
նորից-կրկին
այժմ-հիմա
- Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր
Խաղաղ-աղմկոտ
չոր-թաց
դուրս-ներս
հանգիստ- անհանգիստ
Բազեն և ընտանի հավը
Տարվա նախագիծ
Ինձ շատ դուր եկավ ՙՙ Իմ ուսուցիչը” նախագիծը, որովհետև մենք ունեցանք հնարավորություն խոսելու մեր սիրելի ուսուցիչների մասին: Այս տարի մենք ավարտեցինք 4րդ դասարանը և այսօր հանձնեցինք մայրենիի քննությունը, և ես, ևս մեկ անգամ, ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցիչներին և այսօր հերթական անգամ համոզվեցի, որ մեր ուսուցիչները տարբերվում են մյուս դպրոցի ուսուցիչներից և, ի տարբերություն նրանց, արեցին ամեն ինչ, որպեսզի մենք չլարվենք և հանգիստ հանձնենք մեր քննությունը: Իմ շատ սիրելի ուսուցիչներ, շնորհակալ եմ Ձեզ, որ միշտ մեր կողքին եք և սրտացավ:
Իմ ընկեր ուսուչիչը
Իմ ընկեր Ռաֆայելը
Ինչպես անցկանցրի իմ գարնանային արձակուրդները
Ինչպես ճանաչեցի Հովհանես Թումանյանին
Ձմեռային անմսագիր
Այստեղ իմ բլոգի հղումն է:
Իմ ընկեր Ռաֆայելը
Իմ ընկեր Ռաֆայելը շատ բարի է: Նա խելացի է, գիտի 14 տառ: Մենք դասարանով պատրաստում ենք նրա համար տրամաբանական խաղեր և նրա մոտ դրանք լուծելը լավ է ստացվում: Նա ունի սև խուճուճ մազեր, սև աչքեր և շատ գեղեցիկ է: Հիմա կպատմեմ նրա հագուստի մասին. նա հագնում է սպորտային և կրում է սև արևային գլխարկ: Նա շատ լավն է, և բոլորս նրա հետ շփվում ենք:
Հաշվետու պատում մայրենի լեզվից
Ես այս տարի շատ բան սովորեցի մայրենի լեզվից; Սովորեցի Գոշ Մխիթարի առակներից, Այգեկցու առակներից և այլ: Ինձ շատ դուր եկավ ՙՙ Իմ ընկերը.. նախագիծը, որովհետև կան մարդիկ, որ տառերը չգիտեն և մենք նրանց համար մանկական խաղեր ենք պատրաստել, որ նրանք սովորեն տառերը, թվերը և այլն: Օրինակ այսօր մեր ուսուցիչը՝ ընկեր Արմինեն, պատրաստել էր ավազից խաղ, և մենք մեր ընկերոջ հետ խաղացինք, և նրա մոտ լավ էր ստացվում:
Ինձ շատ դուր եկավ Այգեցու առակներից <<Բազեն և ընտանի հավը>>: Ես շատ եմ սիրում առակներ, որովհետև նրանք կարճ են և խորիմաստ: Ես անցած տարի չէի սիրում մայրենին, բայց այս տարի ես շատ սիրեցի, որովհետև մայրենին մեր Հայրենիքի մասին է: Ես ինձ լավ եմ գնահատում, որովհետև ես անցած տարի շատ պասիվ էի, իսկ այս տարի՝ ակտիվ:
Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։
Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․
-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)
Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։
Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակը, ձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։
Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Մենք բոլորս գիտենք, որ աղվեսի պոչը շատ գեղեցիկ է: Մի անգամ նա ընկավ թակարդն ու կորցրեց այն: Որպեսզի աղվեսը չխայտառակվի ու չտարբերվի մյուսներից նա որոշեց բոլոր աղվեսներին խաբել, համոզել, որ նրանք ազատվեն իրենց պոչերից: Աղվեսին այդ հնարքը չհաջողվեց, քանի որ մի աղվես գլխի ընկավ թե ինչ էր ծրագրել պոչը կորցրած աղվեսը:
Բնութագրի՛ր աղվեսին։
Աղվեսը շատ խորամանկ էր, որովհետև, երբ նրա պոչը կտրվեց, միյուսներին փորձեց խաբել ասել թե մեր պոչերը ինչի են պետք:
Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Պոչատ աղվես ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ եթե դու մի բան չունես մի փորձիր մյուսներին խաբելով համոզել, որ եթե դրանից նրանք ունեն ազատվեն:
Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։
Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։
Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։
Տե՛ս նաև հղումով
Առյուծը և կենդանիները
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։ Պատասխանում են. — Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Իմ ընկեր ուսուցիչը
Ես հիմա կպատմեմ իմ սիրելի ուսուցչուհու մասին, բայց չեմ ասի անունը, որպեսզի մենք դասարանում գուշակենք: Իմ ուսուցչուհին շատ բարի է: Նրա հետ մենք նախագծեր ենք կատարում, հետաքրքիր դասեր ենք անում և ճամփորդում ենք: Նա դասավանդում է չորրորդ և հինգերորդ դասարանցիներին: Ես հիմա կնկարագրեմ նրա արտաքինը: Նա ունի մուգ գույնի մազեր, շագանակագույն աչքեր և գեղեցիկ արտաքին: Նա մայրիկիս նման խիստ է, բայց միևնույն ժամանակ շատ ընկերական: Նա շատ լավն է և մենք բոլորս նրան շատ ենք սիրում:
Դե ասա, թե ով է նա:
Մեծամիտ գետը
Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։
Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։
Առաջադրանքներ
1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
խատուտիկ
Ես ունեմ խատուտիկ:
2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
Գետ
Գետափ
գետակ
3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
լեռներ, երկրներ
Աշխարհում կան շատ երկրներ:
Մեր աշխարհում կան շատ բառձր լեռներ:
4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։
գոյական- Գետ, ափ
ածական- բարձր, կապույտ
բայ- ապրում էր, ձգվել
5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը թռչե՞լ չէր կարող։
6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։
Ինչ իմաստ ուներ տեքստը: