Posted in Մայրենի

Մայրենի 02.05.2023

Ավետիք Իսահակյան՝ ,,Երգի հրապույրը,, . կատարի՛ր 1-6 -րդ առաջադրանքները:

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը:

Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում:

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Ես եթե հանդիպեի տղային, խորհուրդ կտայի, որ անտարբեր մադկանց նկատմամբ ինքը ևս անտարբեր լինի:

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:
Իմ կարծիքով սերը վշտի հետ միասին էր, քաննի որ երբեմն սերը իր հետ բերում է նաև տխրություն, թախիծ, բաժանում: Եվ այդ ժամանակ նույնպես օգնում է երաժշտությունը:

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
Ես նրանց նկատմամբ բարի և խղճով վերաբերմունք ցույց կտաի, և նրանք կհասկանաին, որ սերը և հոգատարությունը ավելի երջանիկ է դարձնում մարդուն:

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Իմ շրջապատում բոլորը բարեսիրտ են և հոգատար:

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Բյուրազան, անգութ, կարկաչուն, անտես, անհայտ, մարդկանց, քնքշություն, լավություն, հրաշալի, անտեր, անտերունչ, մենակություն, քարեղեն, մարդիկ, վշտահար, անբաժան:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով: Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց: Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:

Posted in Մայրենի

Մայրենի 25.04.2023

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօդյա:

 64.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
Մայրիկը նրան հարցրեց թե, որտեղ է պահել շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
Աղվեսը ագռավին հարցրեց, թե կարող է երգի, որովհետև լավ է երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
Արջը աղվեսին ասաց դու ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

Պապիկը ասաց, որ նրա միակ իմացած լեզուն դա հայերենն է:
Եղբայրը ասաց, որ նա շատ լավ է խոսում ծառ ու ծաղկի հետ և կենդանիների հետ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

Տղան ասում է, թե չգիտի նրանք քանի լեզու գիտեն բայց նրա հայերենը շատ լավ են հասկանում:

65.Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

երևույթ, փոշեկուլ, աշխատանք, բարդություն

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր-ամուր, մուրճ
վազ-ավազ, վազք
տար-օտար, տարի
ական-մական, ականջ
շուն-աշուն, շունչ
այր-վայր, այրի
ավար-ձավար, ավարտ

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց-6 տառ, 6 հնչյուն
եղինջ-5 տառ, 6 հնչյուն
հևիհև-5 տառ, 7 հնչյուն
օթևան-5 տառ, 6 հնչյուն
երկյուղ-6 տառ, 7 հնչյուն
երբեմն-6 տառ, 7 հնչյուն
սերկևիլ-7 տառ, 8 հնչյուն
պարգև-5 տառ, 6 հնչյուն
խխունջ-5 տառ, 5 հնչյուն
պատշգամբ-8 տառ, 8 հնչյուն
ճակնդեղ-7 տառ, 8 հնչյուն

Posted in Մայրենի

Մայրենի 24.04.2023

Պատրաստվի՛ր քննարկման՝ Ղ․ Աղայան . «Վաճառականի խիղճը»  հեքիաթը:

1.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:
մայրիկ-հոր խոսքը պաղող մի կին էր:
վաճառական-խամեբա, անխիղճ մարդ էր:
որդի-ճարպիկ և գործակատար էր:

2.Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։

3.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

Բարությունը կփրկի աշխարհը, եթե բոլոր մարդիկ բարի գործեր անեն: Չար մարդիկ չէին լինի, պատերազմ չէր լինի, իրար բոլորը կօգնեին: Աշխարհը կեղտոտ չէր լինի, որովհետև մարդիկ աղբ չէին թափի անտառներում, գետերում, ծովերում, տեսարժան վայրերում նաև նրանք չէին սպանի կենդանիներին և այսպես աշխարհը կմաքրվեր աղբից: Բոլոր մարդիկ շատ ուրախ կապրեին և հանգիստ: Այդպես աշխարհի բոլոր մարդիկ ուրախ կլինինեին:

Posted in Մայրենի

Մայրենի 19.04.2023

Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործն ամբողջությամբ կարդա՛:

 1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

մինուճար-Ծնողների միակ զավակը հանդիսացող:
նաժիշտ-աղախին
ղարաչի-գնչու
մերթ-Երբեմն
2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

3․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին և բնութագրի՛ր։
բոշա-սուտասան, սև, այլանդակ աղջիկ էր
Եղեգնուհի-չքնաղ, միամիտ, ճկուն էր

4.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:
Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ ստել չի կարելի և ինչ անես դա էլ կստանաս:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

60.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը վախեցած  նստած է: Նա փորձեց հարևանին քաջալերել:

– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը անիմաստ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի վրա ինքնաթիռ ընկավ:

61.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Բարի մարդը վարդագույն ակնոցով է նայում բոլորին:
Հանցագործը ջրից չոր դուրս եկավ:
Ուսուսցչուհու համբերության բաժակը լցվել էր:
Ընկածին պետք է միշտ ձեռք մեկնել:
Տատիկները քաղցր աչքով են նայում թոռնիկներին։

Posted in Մայրենի

Մայրենի 18.04.2023

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի, ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։
    եղեգնուտ-Եղեգով պատված տեղ
    աներևույթ-Չերևացող
    անմատչելի-Որին չի կարելի տիրել
    ուռկան-ձկնորսական ցանց
    սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
    խորշել-գարշել
    ընծա-նվեր
    ննջել -քնել
  2. Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։
    ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
  3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով:

    Բախտը փորձել նշանակում է փորձել ինչ-որ ճանապարհով նպատակին հասնել:

    Բախտը ժպտաց, բախտը բերեց, բախտը բացվեց, բախտը ծռվեց, բախտի բերմամբ, բախտի գլխին քար գցել, բախտի քմահաճույքին թողնել, շան բախ ունենալ:
Posted in Մայրենի

Նադեր Էբրահիմի․ «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»


Առաջին մաս

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…

Երկրորդ մաս

Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
    հևիհև-Հևալով
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
    Ում նվիրել սիրտը
    Փոքր բայց մեծ սիրտը
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
    Նկարագրիր տղաին:
    Տղան ում նվիրեց սիրտը:
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
    Այս պատմվածքի իմաստը դա, որ սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան:
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
    Ես դատարկ սիրը նմանացնում եմ չորացած ծառին:
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
    Տղայի սրտում չէր տեղավորվում հայրիկի հորեղբայրը, որովհետև նա շատ փող ուներ և նա պահում էր փողերը սնդուկում և սնդուկը դուրս էր մնում սրտից հորեղբայրը վազում էր սնդուկի հետևից:
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
    «Սիրտը նվիրել» նշանակում է ինչ-որ մեկին սիրել, հարգել, հոգ տանել և խնամել:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
    Ես իմ սիրտը կնվիրեի իմ ընտանիքի անդամներին, քանի որ նրանք իմ կյանքի՛ ամենակարևոր և ամենահարազատ մարդիկ են:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
    Ինձ դուր եկավ այս պատմությունը, որովհետև այն հետաքրքիր և անսովոր պատմություն է:
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Իմ սիրտը մի փոքրիկ օրգան է, որն ունի իմ բռունցքի չափը: Չնայած իր փոքրությանը այն իր մեջ պահում է շատ զգացմունքներ սեր, հարգանք, հոգատարություն, խիղճ և այլն: Իմ սիրտը նույնպես բնակիչներ ունի ծնողներս, եղբայրս հարազատներս և ընկերներս:
Իմ սիրտը այնքան մեծ է, որ կարող է իր մեջ տեղավորել մի ամբողջ Հայաստան:

Posted in Մայրենի

Մայրենի 11.04.2023

Կարդա՛, պատրաստվի՛ր «Որոտ թագավորը» գործի քննարկմանը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Վերստ-չափման միավոր
որոտ-կայծակ, ամպրոպ
սանդուղք-աստիճան
գզիր-վաճառական
դեղ ու դարման-դեղորայք
հեքիմ-բուժակ
գլխապատառ-հևիհև

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև վերջապես հայտնվեց մեկը, ով համարձակվեց թագավորին ասել ճշմարտությունը:

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը։

Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը այն է, որ ճշմարտությունը ասելիս պետք չէ վախենալ դիմացինից, նույնիսկ եթե նա թագավոր է: