Posted in Մայրենի

Բառային աշխատանք

Տրված արմատներով նոր բառեր կազմիր:  

  Բազուկ և աթոռ – բազկաթոռ

 Գանգուր և հեր – գանգրահեր

Դյուրին և գրգռել – դյուրագրգիռ

 Հորդ և առատ – հորդառատ

Ամպ և գոռգոռալ  – ամպագոռգոլ

Առնել և տալ     –    առուտալ

Գառնուկ և արածել      – գառնարած                   

2.Բառարանից օգտվելով  գտիր տրված բառերի հոմանիշները:    

Հովիկ – քամի

Արնագույն – կարմիր

Փարթամ – ճոխ

Մեծամիտ – գոռոզ

Ուրախանալ – զվարճանալ

Ուղիղ – շիտակ

Վարար – հորդ

3.Տեղադրի՛ր համապատասխան բառը:

 Ա) Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ:

Կռունկի երամը թռչում էր տաք երկրներ:             Քեզ համար մի նվեր եմ պատրաստել:

Աղջկա կոշիկի կրունկը կոտրվեց:                       Այդ համառ տղային համոզելը դժվար է:

Օտար քաղաքում ականջիս հայերեն բառեր հասան:

Այդ ծառն այլևս բար չի տալիս:

Բ) Թռչել, առօրյա, բարեհամբույր, առիթ – անառիթ, օշարակ, կիսապառկած, երկարատև:

Ինքնաթիռը թռչեց օվկիանոսի վրայով: Մարդիկ հոգնել էին երկարատև թռիչքից և անհարմարության զգացումից: Նրանք երազում էին շուտափույթ ոտք դնել ցամաքի վրա, հասնել իրենց տները,լոգանք ընդունել և զբաղվել առօրյա գործերով: Ձանձրույթն այլևս չէր կարողանում ցրել անգամ բարեհաբույր ուղեկցորդուհին, որն  առիթ-անառիթ հայտնվում էր սրահում, ուրախ և անհոգ ժպիտը դեմքին`կիսապառկած ուղևորներին օշարակ ու հանքային ջուր մատուցելու:

Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

Գրի՛ր մեկ բառով.

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

այս մասնիկը ցույց է տալիս ցուցատալիս ինչ որ բան ունենալը:

Posted in Մայրենի

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…ժայռի ստվերը ընկել է գետափին ոնց որ ջուր խմի: Ուժեղ քամիա լինում ու կիսումա ամպը ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

անտառը արևի շողքերին չի թողում գնան ոնց որ արևը բռնվել է:

3.Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

5 Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Posted in Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց- հին, շատ տարիքավոր, ծերացած

Ալեկոծվում- նավակոծել, ափնակոծել, ալիքավորել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև -քամին փչեց և դողաց մի տերև:

Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց կպավ իր կողքի տերևին:

Կռացավ կաղնին- ներքև թեքվեց կաղնին:

Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ-շշուկը տարածվեց:

Ալեկոծվում էր անտառը հուզված- քամուց շարժվում է անտառը

Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած-

Ու ոսկեզօծված գլուխն օրորում- դեղնած ծառերը օրորվում են

Փոքրիկ տերևն էր կարծես որոնում-

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում-

Երկինք էր հասնում խշշոցը նրա-

Ու ծիծաղում էր անտառի վրա-

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին փչեց և շարժեց տերևը, որը կպավ կողքին տերևին: Սաղ տերևները շարժվեցին ու կաղնին ճոճվեց: Կաղնին ճոճվեց և դիպավ մյուս ծառին: ԵՎ այսպես անտառի բոլոր ծառերը: Քամին շարժում էր ամբողջ անտառը և ձայնները հասնում են երկինք, իսկ քամին շարնակում էր փչել ու սուլել:

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանը ծառերի տերևները դառնում են դեղին , նարնջագույն և կարմիր գույնի: Ու անտառը դառնում է ոսկեզօծ: Հետո լինում է տերևաթափ

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան- ներքև իջնել

շար եկան- շարվեցին

մաղ տալ- մաղել

շաղ տալ- ցփնել

քող կապել- ծացկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերը եկան սարը ծածկեցին, և առավոտը ցրտեց: Երկինքը գոռաց բուք արեց, երկիրը մթնեց, ամպը գոռաց և երկիրը դղրդաց: Դուրս եկավ արևը, հետո տեղաց անձրև:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր

Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:

4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:

Լրացուցիչ առաջադրանք

4. Բանաստեղծության տրամադրությանը համապատասխանող երաժշտություն ընտրի՛ր:

5. Երաժշտության ու նկարաշարի համադրությամբ կարաոկե պատրաստի՛ր:

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in Մայրենի

Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

Առաջադրանքներ  4-րդ դասարանցիների համար

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ

Էմին Ջիմի հանդեպ ուներ հոգատար վերաբերմունք, քանի որ նրա մայր մահացել էր, և Էմին մոր պես սիրում և հոգ էր տանում նրա մասին:

  • Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը, –  Նա մտածում էր, որ դպրոցը վախենալու է:

բ) հետո: – Հետո նա մտածեց, որ դպրոցը նաև զվարճալի է:

4.Բնութագրի՛ր հորը:

Նրա հայրը բժիշկ  էր, ում անունը Լուի Դևի էր:  Նա  ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Իմ կարծիքով միսս Բիննը չար պառավ կին էր: Նա նման չէ իմ ուսուցիչներին, որովհետև իմ ուսուցիչները երիտասարդ են և բարի:

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Իմ կարծիքով Ջիմը դպրոցում դեռ շատ արկածներ կունենա:

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Դպրոցում իմ առաջին օրը այդքան էլ ուրախ չէր, որովհետև շատ հուզված էի և շատ լացեցի:

  • Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Դպրոցում ինձ ուրախացնում է իմ ընկերների հետ շփումը, իսկ տխրեցնում է, որ հեծանիվ չենք վարում:

Posted in Մայրենի, Uncategorized

Բարի բաճկոնը

Կար չկար մի  բաճկոն: Այդ բաճկոնը բոլորին օգնում էր:  Մի օր նա զբոսնում էր անտառով  և նկատեց մի տաբատի, որը օգնության կարիք ուներ. նա չէր կարողանում դուրս գալ ծառի ճյուղերի արանքից: Քանի որ բաճկոնը շատ ուժեղ էր, կարողացավ քաշել տաբատին և ազատել ճյուղերի ճանկից: Հետո նրանք ընկերացան: Եվ միշտ տաբատը օգնում էր բոլոր նրանց, ովքեր ունեին օգնության կարիք:  Այդ պատճառով բոլոր նրան անվանում էին բարի բաճկոն:

Posted in Մայրենի, Uncategorized

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

78899

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում: Երկուսն էլ լավ բաներ են անում: Հավը տալիս է ձու և ձվով տարբեր բաներ ենք պարտրաստում: Մեղուն տալիս է մեղր:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն: Այո գիտեմ: Մեղուները հավաքում են նեկտար և պատրասում մեղր:
  3. Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ): Ծիծաղել, թռչկոտել, թինել, տզտզալ, ածել, կչկչալ, լսել:
  4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-դու դրանից չես հասկանում

    պարապ-սարապ-ոչինչ չանել

Posted in Մայրենի, Uncategorized

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

 

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էլ էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ:  Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա  նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն չպատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:

Չեի ցանկանա լինել Ջակոմայի նման թափանցիկ, որ մարդիկ չկարողանան կարդալ իմ մտքերը: Բայց կցանկանամ լինել նրա նման բարի և արդարացի:

2.Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում

3.«Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:

Թափանցիկ բաժակ, թափանցիկ խոզուկ, թափանցիկ մտքեր, թափանցիկ սեղան:

4. Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:

5.Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:

6. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:

Ծնվել, տեսնել, ունենալ, նմանվել, ընկնել, փշրվել, գոյանալ, տեսնել, շարժվել, բաբախել, պատկերացնել, դառնալ, լողալ, փայլփլել, կարողանալ, անցնել-դառնալ, ասել, բոցավառվել, ուղղել, խոսել, հալչել, անհետանալ, չասել, վստահել, պտտվել, անցնել, մեծանալ, դառնալ, կարողանալ, չպատասխանել, երևալ, ծնվել, դնել, սիրել, կոչել, դառնալ, ընկնել, ճնշել, ձայն հանել, բողոքել, հրամայել, ենթարկել, լռել, համբերել, բարկանալ, ատել, կրկնել, հրամայել, գցել, պատահել, փակել, չխանգարել, ուժեղ լինե: