Posted in Մայրենի

Մայրենի 10.04.2023

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր
    կապված
    անգամ
    բեղեր
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ             շոգ
    բ/սոված              կուշտ
    գ/ուրախանալ    տխրել
    դ/տաքանալ     ցրտել

3. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
Այսօր եղանակը ցուրտ էր:
Մեր այգու ծառերը ցուրտը տարել էր:

4. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլխավոր, գլխարկ, գլխամաս, գլխապտույտ
վերևամաս, ամենավերև, վերևանալ

5. Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
ինքնագովությամբ զբաղվել

6. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ սուր-պարզ
բ/ սառցակտորի-բարդ
գ/ Արևադարձում-բարդ
դ/ երկիր-պարզ

7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

8. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ծով Ա. Ցուլը տխրեց:

9. Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերանը կկոտրի:
բ/Անունը կա ամանում չկա

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  քամի

11. Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Բ և Եռի ապրողները վախենում էին մտածել վատ բաներ ուրիշների մասին:

12. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Արևադարձում հրաշալին էր, որ այնտեղ մտքերը չեին սառչում և դու կարողանում էիր հանգիստ մտածել:
13. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
Հազար ու մի բան:

14. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Ինձ դուր չեկավ պատմվածք ավարտը, որովհետև այն կարծես կիսատ մնաց, և հարցերը չունեցան լիարժեք պատասխաններ:

15. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
Ես կուզեի ապրել Արևադարձային գոտում, քանի որ այնտեղ կլիման տաք է հիմնականում, իսկ ես շատ եմ սիրում ամառային ջերմ ու տաք եղանակը:

Posted in Մայրենի

Մայրենի 05.04.2023

Կարդա’ առակը, կատարի’ր առաջադրանքները։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը:
Առակի ասելիքը, որ պետք չէ քո ընկերոջը թողնել վտանգի ժամանակ մենակ:

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։
Հոգատարություն, վստաություն, օգնություն:

3. Խուրհուըդ տո’ւր տղային։
Ես տղային խորհուրդ կտամ, որ ինքը ընկերոջը մենակ չթողնի դժվարության մեջ:
Ես տղային խորհուրդ կտամ, որ ինքը ուրիշ ընկեր գտնի, որովհետև ընկերը դժվարության մեջ ընկերոջը չի թողնի:

2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
Նրա տերևները մազմզուկներով են պատված։
Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

Posted in Մայրենի

Մայրենի 03.04.2023

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
    Ես խորհուրդ կտամ ճանապարհորդին, որ նա Կարո քեռու ասածները չխախտի չէ, որ Կարո քեռին նրանից մեծ էր, իսկ մեծերի ասածը պետք է լսել:

3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին կյանքը ապրած մի ծերունի էր, ուներ կյանքի մեծ փորձ գիտեր ճամփորդության ժամանակ ինչ դժվարություների է հանդիպելու դրա համար էլ նա խորհուրդներ էր տալիս, բայց նրա խորխուրդները չոգնեցին, որովհետև տարիները փոխվել են:

4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
Հին խորհուրդները

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛
Կարո քեռի-Կարո քեռին կյանքը ապրած մի ծերունի էր, ուներ կյանքի մեծ փորձ գիտեր ճամփորդության ժամանակ ինչ դժվարություների են հանդիպելու դրա համար էլ նա խորհուրդներ էր տալիս, բայց նրա խորխուրդները չոգնեցին, որովհետև տարիները փոխվել են:

Մելիք քեռի-Մելիք քեռին մեծերին հարգող մարդ էր: Նա առաջին օրը կատարում էր Կարո քեռու տված խորհուրդները, բայց եկրորդ օրը էլ չէր կատարում Կարո քեռու տված խորհուրդները այլ անում էր այդ խորհուրդների հակառակը:

Posted in Մայրենի

Մայրենի 23.03.2023

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: .

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:
Լուսերես, թունավոր, կենդանաբար, տիրություն, միջակ, ուղեկից, անրջել, կամրջակ, կատվազգի

53.Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել են մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի պատճառն ու հետևանքն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ անցյալում է: Դեռ հանելուկը չունի այն հարցը, թե ինչի պատճառով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու հեռավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ  կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Բրազիլիա, Մալաթիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ամասիա, Զաքարիա, Սոֆիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Մարիա, Շվեցարիա,:

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

Posted in Մայրենի

Մայրս

Մայրիկները երեխաների համար ամենահարազատ մարդիկ են: Նրանք խնամում են երեխաներին, համեղ կերակուրներ են պատրաստում, որպեսզի երեխաները սոված չմնան, օգնում են, եթե երեխան չի կարողանում որևէ գործ կատարել: Երեխաներն էլ պետք է խնամեն մայրիկներին, չէ՞ որ մայրիկն անփոխարինելի է: Բոլոր երեխաները չէ, որ խոստովանում են իրենց անսահման սիրո մասին։

Posted in Մայրենի

Մայրենի 21.03.2023

45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա :
Գիտունին գերի եղիր, մի՛ եղիր անգետին սիրելի :
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի’ ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:

46.Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազելխմել, պարտեզ, պայման, խոսելմտադրվելմտածելերազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնելցանկանալ:

47.     Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

48. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:
Մենք ապրում ենք երրորդ հարկում:
Հարկ եղած դեպքում ես կօգտվեմ բառարանից:
Եթե բնակության հարկը չվճարես, տուրքեր կունենաս:

Ասում են՛ փողը ձեռքի կեղտ է:
Փողային նվագախումբը մեկնեց Ամերիկա:

Ծովի ափին հավաքվել էին ճայերը:
Խաղալիս ձեռքիս ափը վնասվեց:

Posted in Մայրենի

Մայրենի 20.03.2023

Կարդա’ Ավետիք Իսահակյանի <<Ծառա Սիմոնը>> պատմվածքը։

Առաջադրանքներ`

1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, սամավար, աղա, ֆայտոն։
խանում-տիկին
սպասավոր-տնային ծառա, մատուցող
սրտաբաց-անկեղծ, մտերմիկ
ռոճիկ-աշխատավարձ
գանգատ-բողոք
վճռական-որոշիչ
սամավար-ինքնաեռ
աղա-պարոն
ֆայտոն-կառք

2. Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։
Երբ կարդացի պատմվածքը, մի պահ խղճացի Սիմոնին և մտածեցի, որ նրան շահագործում են: Բայց հասակացա, որ դա նրա աշխատանքն է և պետք է անտրտունջ կատարի իր պարտականությունները:

3.Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։
Տղաին խորհուրդ կտաի, որ մի փոքր համբերատար լիներ և խոսեր խանումի հետ և համաձայնության գալ:

Խանումին խորհուրդ կտաի, որ տղաի հանդեպ հոգատար և մի փոքր սրտացավ լիներ. չէ, որ նա էլ մարդ է և հոգնում է:

4. Պատմվածքիդ առանձնացրո’ւ հականիշ զույգեր։
գնա-արի
տար-բեր

5.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։
Խանումը լսեց Սիմոնին և խղճաց նրան: Մի որոշ ժամանակով նրան արձակուրդ տվեց և մի պոքրել գումար, որ գյուղ գնալուց իր հետ նվերներ տանի քաղաքից:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

44.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Անհաստատ(հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի ականետես կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էր (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն չառաջնորդեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հավաքվել էր (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս սառչեի,- տխրությամբ(ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Posted in Մայրենի

Մայրենի 16.03.2023

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու նսանձ)-սանձ չունեցող  գոռոզություն ուներ Թեմուրը:(Միջնադարի)-միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր (մայրաքաղաքի)-մայր քաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի (ամենամեծ)-ամենից մեծ պարտեզում և  (մեկամսյա)-մեկ ամիսով որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի  (շրջակայքի)-շուրջը գտնվող  գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի (մեծագույն)-ամենից մեծ քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել-կանգնել, դուր գալ-հավանել, շուռ գալ-ընկնել, ցույց տալ-ցուցադրել:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:
աչքը մտնել, աչքից ընկնել, աչքով անել, աչքը հանել, աչքից հեռու, աչքի առաջ, գլուխ տալ, գլխի ընկնել, գլխին գալիք, գլուխ ջարդել, գլուխը պատին տալ, գլխով անել, գլուխ գլխի տալ, գլուխ հանել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր-ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող-բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ-կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով-ազատորեն կարող է տեղավորվել մեր ժամանակների-մերօրյա մի շենք: