Posted in Մայրենի

Գործնական քերականություն

38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհապուշ, ապտակ, տարի, 
տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտեսչկամ, չարիք:

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փակիչ, 
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճորան, գանձել-գանձարան, զսպել-զսպանակ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:

Posted in Մայրենի

Մայրենի

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Երկար, մեծ, նորոքված ճանապարհ

փոքր, դեղին, համեղ ձուկ

խելացի, երիտասարդ, բախտավոր նավաստի

ծիծաղալու, դժվար արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել
արծաթով պատված-արծաթապատ

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարերով շինված
անուշա համ-համեղ
ծաղկազարդ-ծաղիկներով զարդարված
անտուն-առանց տուն

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-ոչ մի բան
օգուտ-անօգուտ

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:
մեծ, ագահ, փորի մեջ չոր էր,

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:
Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:
Նավաստիները թողեցին կայմերը ձկան բերանում, որ ձուկը ոչ մեկի էլ չուտի:

 10.Ստեղծագործական աշխատանք

 Գրի՛ր շարադրություն «Եթե հայտնվեի ձկների աշխարհում» վերնագրով:

Posted in Մայրենի

Մայրենի 06.03.2023

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
    Իմ կարծիքով սա առակ է, որովհետև հեղինակը տղաի շնորհիվ պատմում է թե ինչպես պետք է լինի մարդը:
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
    Տղան մաքրասեր էր, կարգապահ, բարեսիրտ և կրթված, հարգում էր հասակավորին, ինչպես նաև քաղաքավարի ու աչքաբաց էր:
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ::
    Վաճառականը ընտրեց տղային, որովհետև ի տարբերություն մյուսների, որոնք ունեին վկայականներ, բայց ոչ իրական որակներ, տղան իրականում ուներ բոլոր այն որակները, որոնք անրաժեշտ էին վաճառականին և դրա համար վկայական պետք չէր:
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
    Իմ կարծիքով բարեկիրթ մարդը այն մարդն է, որ նա հարգում է շրջապատի մարդկանց:
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    Լավ կրթված՝ դաստիարակված:
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Իմ կարծիքով պատմության ասելիքը, որ վկայականով չի լուծվում ամեն գործ այլ լուծվում է քո որակներով:
  7. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ-խելացի, բարեհամբյուր, երիտասարդ, հող-խոնավ, թաց, թարմ, հուշ-հին, մեծ, կարևոր, թուղթ-սպիտակ, գունզգույն, նախաշազարդ:

8. Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին, որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար,
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Posted in Մայրենի

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    լրագիր-թերթ
    երկչոտ-վախկոտ
    բնազդական-Բնազդից առաջացած
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
    Պարգև-նվեր
    արշալույս-լուսաբաց
    նվաստացնել-ստորացնել
    երկչոտ-վեհերոտ
    խոնավ-թաց
    ծածուկ-գաղտնի
    տառապել-չարչարվել
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
    Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
    Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
    Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
  4. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:
    Ոչ
  5. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:
    Իմ կարծիքով հայր կամ մայր լինելը այդքան հեշտ չէ: Ծնողներս ինձնից սպասում են, որ ես լավ տամ քնություներս փոխեմ դպրոցս և գնամ սովորելու Եվրոպա:
Posted in Մայրենի

Մայրենի 24.02.2023

1.Կարդա՛ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանին, անգիր սովորի՛ր 1-ինը, 2-րդը, 6-րդը:

2.Մի քանի նախադասությամբ գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծություններից յուրաքանչյուրի արտահայտած տրամադրությունը:
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ենք դրական տրամադրություն: Կա բարի կամեցողություն, բոլորին դրականը փոխանցելու ցանկություն:
Հայաստանին-Այս բանաստեղծությունը կարդալիս, զգում ես անսահման սերը և հույսերը հայրենիքի նկատմամբ: Կան նաև հպարտության զգացողություն, որ որքան հանճար խելք է տեսել հայրենիքը, էլի կտեսնի:
Լուսամփոփի՜ պես աղջիկ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես անսահման սեր և քնքշություն իր սիրած աղջկա նկատմամբ: Կա փորձ փայփայելու այդ սերը, որպեսզի այն չկոտրվի:
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել-Այս բանաստեղծությունը գարնան տրամադրություն է տալիս և այն համեմատվում է կրակի հետ:
Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես տխրություն, ինչ որ տեղ սարսափ, որովհետև նկարագրում է կապույտ աչքերը, որոնք էլ չեն ժպտալու և չեն փայլելու:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես փիլիսոփայություն կյանքի մասին:
Անքնություն-Այս բանաստեղծությունը կարդալիս զգում ես բանաստեղծի անքնությունը, որի արդյունքում լսում է դրսում կատարվող ցանկացած ձայն:

Posted in Մայրենի

Մայրենի 17.02.2023

2.Բառարանընթերցման ֆլեշմոբի շրջանակում բառարաններից ընտրի՚ր քեզ անծանոթ տասը բառ, սովորի՚ր, տեղադրի՚ր բլոգումդ: Աշխատանքդ վերնագրի՚ր հետևյալ կերպ՝,, Բառարանընթերցման ֆլեշմոբ,,:

խաբրիկ-թեթևակի տեղեկություն
ջադու-կախարդ
նագան-Պտտվող թմբուկով յուրահատուկ տիպի ատրճանակ:
տադիցիա-ավանդույթ
գաբանակ-Հովիվների թաղիքե վերարկու:
ցայտ-կաթիլ
իոն-էլեկտրականորեն լիցքավորված մասնիկ, որ գոյանում է ատոմի կամ ատոմական խմբի մեջ էլեկտրոնների ավելանալուց կամ պակասելուց:
ռոզգի-ճիպոտ
լիբանոն-Լիբանոս ծառից ստացվող խունկ:
դելփին-Ծովային կաթնասուն կենդանի՝ կետերի ցեղից:

Անգիր սովորի՚ր Հ. Թումանյանի ,, Մեր ուխտը,, բանաստեղծությունը:

Posted in Մայրենի

Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-անուշ, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:
ախոյան-խոյ
աղմուկ-մուկ
հարկատու-կատու
սուլոց-ուլ
ելակետային-կետ
անեզր-եզ
բոլորովին-լոր
անհավանական-հավ, ավանակ
հաղարջենի-արջ
դեղձի -ձի

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 
առաջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:
Արա, կար, պետ, կարապ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
մաս-տաս, ցեց-վեց, ուլ-ութ

Posted in Մայրենի

Մայրենի 07.02.2023

1.Կարդա՛ Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության արտահայտած տրամադրությունը:
Այս բանաստեղծությունը դրական տրամադրություն է տալիս:

2.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

Գոյականներ՝-միրգ, կախարդանք, երգիչ, մարզիկ, ամիս, իրադարձություն,

Ածականներ՝-կտրիճ, խիզախ, դժգույն, մտահոգ, վեհորեն, անօթևան, հիշաչար
Թվականներ՝ -տասնհինգ, վեց-վեց, չորս,

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:
հմաիչ, վախեցած, երազկոտ, գրավաիչ

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
Ինչպես տեսնել այսօրվա հրաշալի եղանակը:
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտ գեղեցիկ ծաղիկները պատել էին փոքրիկ այգին:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում է մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում են, դալար խոտերը ծփում էին և դաշտում խաղաղություն է տիրում:

4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Գոյություն ունեն հսկա որդեր: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Այն հողից հանելիս իսկույն խեղճանում է: Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի  գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտվում մարդկանց բնակավայրերում:

Posted in Մայրենի

Մայրենի 06.02.2023

Կարդա Հ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքի 1-3-րդ մասերը:

Գործնական աշխատանք

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գունավոր, նկարազարդ, գեղեցիկ

այգի-փարթամ, բերքատու, բերքառատ

ծաղիկ-գեղեցիկ, բուրավետ, գույնզգուն

գիրք- հետաքրքիր, հաստափոր, նկարազարդ

գորգ-փափուկ, նախշազարդ, բրդյա

երկիր-հարազատ, տարբերվող, հայրենի


3.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

4.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 2 խմբի(պարզ, բարդ):
բարդ-ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, միջմոլորակային, ահեղամռունչ, մարդամոտ
պարզ-մեծ, ուժեղ, հոտավետ, հոդային, խոշոր, սիրելի, համեստ, առևտրական

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

106.      Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:

Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-ետ տալ, անցնել-անց կենալ,  բուժել-օգնություն ցուցաբերել (դեղ ու դարմանով), մտնել-ներս գալ, կանգնել-վեր կենալ, ընկնել-վար ընկնել, խառնվել-մեջ ընկնել, կախվել-կախ ընկնել:

107.      ա) Փակագծում տրված բառերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար  фпքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

108 Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն  է  կատարվում):

Օրինակ՝ փալաս-փուլուս:

Աման-չաման,  մարդ-մուրդ, պարապ-սարափ, պակաս-մակաս,  մանր-մունր, փոքր-մոքր,  ոլոր-մոլոր, սուս-փուս:

109.    Նախադադասությունն  ընդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞ հարցերին  պատասխանող  բառեր կամ բառակապակցություններ  ավելացնելով:

Արամի մարգերը ջրվեցին, որովհետև եկավ անձրև :

Գոռի քույրը երաժիշտ է, որովհետև նա կարողանում է լավ նվագել:

Նրա նկարած նկարն անհետացել էր իր սենյակից:

Մեր ամառանոցի մոխիրը տաք է: