Posted in Մայրենի

Մայրենի 08.12.2022

Ավետիք Իսահակյան`»Արեւի մոտ» . պատրաստվի’ր քննարկման։

Առարադրանքներ`

  1. Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

Տղան ցրտից դեղալով շարունակում էր ճանապարհը դեպի արևը: Հանկարծ մթության մեջ նրան նկատեց մի մարդ և անմիջապես մոտեցավ իրեն: Այդ մարդը խոսեցրեց նրան և իմացավ, որ տղան որբ: Անմիջապես ջերմորեն գրկեց տղային և ասաց.

-Տղաս, ես գտա քեզ:

Պարզվեց այդ մարդը երեխա չուներ, բայց շատ էր ուզում ունենալ: Երբ նա տղային տարավ տուն, կինը նույնպես շատ երջանկացավ: Նրանք երեքն էլ գտան իրենց երջանկությունը:

2. Բնութագրի’ր հերոսներին։
Տղան-շատ համարձակ էր, որովհետև սարերով մենակ գնում էր արևը գտելու , երջանիկ էր, որովհետև գտավ իր համար ընտանիք և համառ էր:

Հայրը-բարի էր, հոգատար էր և ուշադիր:

3.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից հուզիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:

4.Շարունակի’ր միտքը`«Եթե հանդիպեի տղային»:
Եթե հանդիպեի տղային ես նրան կտանեի մեր տուն: Մենք կդարնաինք երեք եղբայր: Մայրիկը կպատրաստեր ճաշ և մենք երեքով կուտեինք: Իսկ քնելուց իր կողք կքնեինք:

5. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը:
Արևի մոտ վերնագիրը դա փոխաբերական իմաստով էր: Արևը դա ընտանիքն էր, որտեղ գտավ ջերմուցյուն:

Posted in Մայրենի

Մայրենի 07.12.2022

Կարդա’ Ավետիք Իսահակյանի «Արեւի մոտ» պատմվածքը, պատրաստվի’ր քննարկման։

1.Գրի’ր, թե ի°նչ զգացողություն ունեցար պատմվածքը կարդալիս։
Կարդալից սկզբում ես շատ տխուր զգացողություններ ունեի, բայց հետո շատ լավ զգացողություններ ունեցա:

2. Անծանոթ բառերը բացագրի’ր։
ցնցոտի-Շատ մաշված՝ պատառոտված զգեստ:
քարափ-Գետի՝ լճի՝ ծովի ևն քարաժայռից բաղկացած ափ:
հրճվանք-մեծ ուրախություն

Posted in Մայրենի

Հանս Քրիստիան Անդերսեն.Լուցկիներով աղջիկը

Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։

1. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։

Այն որ աղջիկը կմահանար, բնական է, քանի որ սառնամանիքին ոտաբոբիկ դրսում եմ: Բայց նա ուրախ մահացավ, քանի որ գեղեցիկ տեսարաններ էր պատկերացնում և տատիկի հետ էր, դրա համար է նա ժպիտը դեմքին էր մահացել;

2.Մեկ նախադասությամբ գրեք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Ես կցանկանայի, որ պատմվածքը ավարտվեր ավելի բարի: Մոտակայքով անցնում էր մի հարուստ, բարի մարդ: Նա տեսնելով աղջկան, խղճաց նրան և իր հետ տարավ Նոր Տարին նշելու: Այդ մարդը ընտանիք չուներ և որդեգրեց նրան: Նրանք ապրեցին երկար և երջանիկ:

3.Շարունակի’ր`Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։

Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան, ես նրան կտայի տաք հագուստ, ուտելիք,կգնեի բոլոր լուցկիները և կհրավիրեի մեր տուն, որպեսզի միասին անցկացնեինք Նոր Տարին:

Posted in Մայրենի

Մայրենի 04.12.2022

Դանիել Պենակ. «Կարդալ բայը չի սիրում հրամայական» ։

Առաջադրանքներ.

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։
Ընթերցելը անիմաստ ժամանակի վատնում չէ: Ընթերցելով դու կարող ես շատ բաներ սովորել, որ կարող է քեզ ապագայում օգնել: Օրինակ լավ գործ ունենալ:

2.Գրի’ր` ի°նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։
Ես այն սկզբունքով եմ գիրքը ընտրում, որպեսզի հետաքրքիր լինի և սովորեցնող լինի:

Posted in Մայրենի

Մայրենի 27.11.2022

  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
    Յուրաքանչյուրը իր նմանին շատ լավ հասկանում է և օգնում է:
  2. Վերնագրի’ր առակը։
    Խելացի թռչունները

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։

24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառեր, դռներ, մատեր, մկներ, թոռեր, ձկներ, լեռներ, բեռեր:

Դ. Աստղեր, արկղներ, վագրեր, անգղներ, սանրեր:

Ե. Ծովածոցեր, սուզանավներ, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիրներ, լրագիրներ:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործեր, բեռնակիրեր:
Է. Մարդիկ, կանայք:

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավները (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտների (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտները (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կյանքահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորոկ, աչքին հաճելի-աչքահաճո:

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ —ցածրագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն
վսեմաշուք-նսեմաշութ
տիրակալ-ականջակալ
վճռաբեկ-բարձրաբեկ
սառնաղբյուր-բարձրաղբյուր
վարկանիշ-բազմանիշ
դալկադեմ-գեղեցկադեմ
ցատկահարթակ-ցածրահարթակ
հոռետես-բարետես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Posted in Մայրենի

Մայրենի 23.11.2022

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ եւ կատարի’ր առաջադրանքները։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը
Այո համոզիչ էր, քանի որ հայրը մանրամասն նկարագրում էր ուսուցչի չարչարանքը և սերը իր աշակերտների նկատմամբ:
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ուսուցիչը ինձ համար կարևոր մարդ է, քանի որ նա ինձ գիտելիք է տալիս, կրթում է և սովորեցնում լինել լավ մարդ:
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը
Այս պատմությունը ավելի ամրաբնդեց իմ սերն ու հարգանքը իմ ուսուցիչների նկատմամբ:

Posted in Մայրենի

Մայրենի 20.11.2022

Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը»  հեքիաթն ամբողջությամբ կարդա’։

1.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։

Դիվանա-երիտասարդ ով ապրում էր սխալ կյանքով սուտ էր խոսում բայց կարողացավ ուղղել իր սխալները

Ուքանա-շատ բարի էր, հոգատար բայց շատ տխուր

Գոհար թագուհի-խելացի և իմաստուն թագուհի

Քանաքարա-թագավորի որդեգրած աղջիկը, խելացի և գեղեցիկ

2.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< …կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։

Քանի դեռ ապրում ես, կա կյանք, և պետք է ձգտես և աշխատես հասնելուն այն ամենին ինչ ուզում ես:

3.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար։
Ըստ հեքիաթի երջանկություն այն էր, որ մարդիկ գոհ էին իրենց կյանքից:
Ըստ իմ համար երջանկությունը դա իմ ընտանիքն է:

Posted in Մայրենի

Մայրենի 17.11.2022

Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

Առաջադրանքներ.

1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը եւ մեկնաբանի’ր։

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Արծիվը ուներ վնասվածք և այդ վնասվածքից հետո ցավ էր զգում և նա չէր ուզում էլի ունենար վնասվածք:

  1. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։

    <<Ոսկի>> անվանումը քաղաքը ստացել էր, որովհետև կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։

    Իմ պատկերացրած <<ոսկի>> քաղաքում շատ գեղեցիկ է լինելու բնությունը, առվակներ է լինելու, շատ ծառեր և շատ բույսեր:
Posted in Մայրենի

Գործնական քերականություն

52.   Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևում է): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ (փչում է) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանում է): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ (դառնում էին) ու որպես անձրև (տեղանում էին):

53 Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե բոլոր մարդիկ ուրախ լինեն:

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե իրենց երազանքները լինեն:

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե աշխարհում մարդ չլինի:

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե բնությունը չլինի:

55. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:

Գեղեցկանալ, հպարտանալ,  տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարություն,- չորանալ, թարմանալ, խոնավել, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմակություն, դալկանալ, ծանրանալ: