Posted in Մայրենի

Մայրենի 15.11.2022

Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

    2. Նմանատիպ մեկ առակ էլ ինքդ հորինի’ր։
    Երկու հոգի որոշել էին սայլը քաշել: Մեկը դիմացից էր քաշում, մյուսը հետևից էր քաշում: Արդյունքում սայլը տեղից չէր շարժվում: Մի պահ նրանք կանգ առան մտածեցին և հասկացան, որ սայլը տեղից շարժելու համար պետք է այն երկուսով մի ուղուցյամբ քաշել:

3. Դուրս գրել գոյականները, ածականները և բայերը:

գոյական-եզ, առյուծ, դաշտ, ուղղություն, հոգի, սայլ
ածական-
բայ-հետևել, համարձակվել, հարձակվել, նեղանալ, գնալ, բռնել, որոշել, քաշել, շարժվել, կանգ առնել, մտածել, հասկանալ,

Posted in Մայրենի

Մայրենի 14.11.2022

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքները տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքներով՝ 624, 331, 1989, 6500: 

624-ոիդ
331-յլա
1989-ռջձթ
6500-ցշ

2. Այբուբենի թվային արժեքներով մի քանի նախադասությամբ նամակ գրի’ր ընկերներիցդ մեկին եւ ուղարկի’ր նրա էլ. հասցեին։

Posted in Մայրենի

Մայրենի 08.11.2022

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում :Մի ոհմակ է երևում դաշտի մեջ: Մի ոհմակ է երևում հեռվից եկող կենդանիների մեջ: Դեպի անտառ գնացող մի ոհմակ է երևում: Մի ոհմակ է երևում այնտեղ ուր միշտ գնում էին եղնիկները: Մի ոհմակ է երևում դաշտում, որտեղով անցնում է գետը:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Ի՜նչ հանգիստ ես կանգնած պատշգամբում: Ինչ հանգիսը ես կանգնած տանիքին, որտեղից երևում է Մասիս սարը: Ի՜նչ հանգիստ ես կանգնած դեպի անտառ տանող ճանապարհին: Ի՜նչ հանգիստ ես կանգնած անտառում, որտեղով անցնում են օձերը: Ի՜նչ հանգիստ ես կանգնած ջրվեժի մոտ ուր թափվում է հորդարատ գետի ջուրը:

Թռչունների մի երամ անցավ: Թռչունների մի երամ անցավ մեր գլխի վերևով: Թռչունների մի երամ անցավ լեռան վրայից և գնաց դեպի արև: Թռչունների մի երամ անցավ անտառի ետևի կողմը ուր հավագվաց էին բազմաթիվ այլ թռչյուն: Թռչունների մի երամ անցավ հորզոնից այն կողմ, որտեղ խառնվեցին այլ թռչունների հետ: Թռչունների մի երամ անցավ հեռվից:

Երամը թռավ. հեռացավ: Երամը թռավ. հեռացավ մեր մոտից: Երամը թռավ. հեռացավ դեպի տաք երկրներ: Երամը թռավ. հեռացավ Աֆրիկա: Երամը թռավ. հեռացավ երկներ: Երամը թռավ. հեռացավ գետի վրայով:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել: Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել դեպի հաղթանակ կամորջը տանող ճանապարհին: Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել հրապարակում, որտեղ հավագված էին հազարավոր մարդիկ: Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել այն գյուղում, որտեղից դուրս էին եկել ապստամբները: Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել հրապարակում, որտեղով պետք էր անցներ նախագահը: Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել տանը ուր պետք էին գաին իր ընկերները:

Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք տուն: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք դեպի Հայաստան: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք մարզադաշտ, որտեղ խաղալու էր Հայաստանի հավաքականը: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք այն քաղաքը, որտեղից սկիզբ էր առել հեղափոխությունը: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք այն գետը, որտեղով անցնելու էին նավակները :

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել դաշտում ուր առկա էին շատ գնդակներ: Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել այն նստարանին, որտեղից կնայեր դեպի դուրս: Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել տանը, որտեղ նա կարող է հանգիստ քնել: Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել գետի ափին, որտեղով անցնում էին սագերը:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ-ամենից վատ, վատագույն
գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ
բարձրագույն-ամենից բարձր, ամենաբարձր
ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն
ամենից հզոր-ամենահզոր, հզորագույն
ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն
համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ
ամենահին-ամենից հին, հնագույն
ամենից ծանր-ամենացածր, ցածրագույն
ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն
ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Ցերեկները սովորաբար քնում է:
Ցերեկները քնում է:
Քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին ամպերը:
Ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Նա կարդում էր բանաստեղծի գործերը:
Կարդում էր բանաստեղծի գործերը:
Կարդում էր գործերը:
Կարդում էր:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին:
Արձանը տեղափոխեցին:
Արձանը:



Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը պաշտպանում էր օձից:
Արագիլը պաշտպանում էր:
Պաշտպանում էր:

Posted in Մայրենի

Մայրենի 06.11.2022

Կարդա’ Վանո Սիրադեղյանի Բուքը, երգը, երեխան պատմվածքը։

Առաջադրանքներ`

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։
Հյուրաքանչյուրը ունի իր ճիշտն ու սխալը:
Տղաի և պահակի պարտաճանաչ լինենլը հանգեցրեց անցանկալի հետևանքների:

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Ավագը հրամայել էր պահակին շուտ եկողներին դպրոց չթողնել: Երեխան իրեն մեղավոր էր զգում, որ շուտ էր եկել դպրոց և պահակը ներս չթողեց, բայց շատ էր սառել և չէր կարողանում վերադառնալ տուն: Երբ տղան հանդիպեց Ավագին նա վախենում էր, որ իր սխալի պաճառով իրեն կպատժեն, միաժամանակ այնքան էր սառել, որ հույս ուներ թե իրեն կթողնեն դպրոց, որպեսզի տաքանա:

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Երեխա-երեխան շատ պարտաճանաչ էր ուներ ուժեղ կամք և շատ բարի էր:
Պահակ-պահակը չուներ բարի սիրտ և հրաման կատարող էր:
Ավագ-Ավագը խիստ ղեկավար էր, որի համար կարևորը կանոների պահպանումն է:

Posted in Մայրենի

Մայրենի 03.11.2022

Կարդա՛ լեգենդները և գրի՛ր, թե ո՞րն էր դրանց ասելիքը։
Ամեն ինչի համար պետք է հատուցել:

Համացանցում որոնի’ր և կարդա ՝ ի՞նչ է լեգենդը։ Կարդացածդ համառոտ տեղադրի’ր բլոգումդ։

Լեգենդը դարերով եկող զրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը:

Posted in Մայրենի

Մայրենի 02.11.2022

1.Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաեւ ածանցի տեսակը։

ուրախություն-ուրախ+ություն, վերջածանց
անհանգստություն-ան+հանգիստ+ություն, վերջածանց և նախածանց
լուսավոր-լույս+ավոր, վերջածանց
դժգոհ-դժ+գոհ, նախածանց
անծանոթ-ան+ծանոթ, նախածանց
անպետք-ան+պետք, նախածանց
անհանգիստ-ան+հանգիստ, նախածանց
անլուսին-ան+լուսին, նախածանց
տեսարան-տեսնել+արան, վերջածանց


Տերը և շունը
Մի մարդ շատ էր ուզում շուն պահել: Նրա անունը Ալեքս էր: Երբ նրա ծննդյան օրն էր, նա հայրիկից ու մայրիկից խնդրեց շուն: Մայրիկը և հայրիկը մի շուն գնեցին և նվիրեցին նրան: Ալեքսը ուրախությանբ վերցրեց շանը և շան անունը դրեց Ռեքսիկ: Ռեքսիկը շատ խելացի էր և գեղեցիկ : Նրան բաց էին թողնում ման գալու և երբ Ռեքսիկը ման էր գալիս, Ալեքսը անհանգիստ էր: Երբ Ռեքսիկը վերադառնում էր տուն, Ալեքսը և Ռեքսիկը նայում էին պատուհանից: Պատուհանից շատ գեղեցիկ տեսարան էր երևում: Մի օր Ռեքսիկը հանդիպեց մի անծանոթ շան: Նրանք սկսեցին իրար հետ խաղալ և այդ ժամանակ Ալեքսը մտածեց, որ երկուսին էլ վերցնի իր հետ: Նա երկուսին էլ վերցրեց և երկրորդ շանը անվանեց Մաքսիկ: Նրանք միասին խաղաղ ապրում էին:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարել. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ: Ես միացրի հեռուստացույցը և տեսա մեկ գովազդ: Այդ գովազդում ցույց էին տալիս մի ուտելիք, որը ուտելուց հետո դառնում են չափազանց նման էակներին: Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչի են մարդիկ դարձել չափազանց նման էակներին և ես ուզեցի այդ ժամանակ փորձել այդ ուտեստը և դառնալ նրանց նման: Ես փորձեցի և դարձա չափազանց նման նրանց:

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Մեքենայի ակը պտտվում է շատ արագ:

Ես ու ընկերներս հասկանում ենք, թե դաս սովորելը ինչ կարևոր է կյանքում:

Երեխաները հեռանում են դպրոցից:

Դու մոռացել ես մեր գաղտնիքը:

Ես փողոցում գտա մի փոքրիկ գեղեցիկ շուն:

Posted in Մայրենի

Մայրենի 01.11.2022

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռու+ավոր, բարի+ություն, գր+ավոր, ան+որոշել,  տ+հաճելի:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-Ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարել
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

դասարան, տնային, հողային, երկարավուն, հերոսային, սխալանք, քարային

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ: Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ

2.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր։

Ան- անթագ, անխելք, անգոհ

Ապ- ապորենի

Դժ- դժգոհ, դժգոհություն, դժբախտ

Տ- տհաճ,

Չ- չխոսել.

հայկական, չինական, -Ական

տնային, հողային, հերոսային -Ային

քնքշորեն, մեղմորեն-Որեն

երկարություն, լայնություն, դժգոհություն-Ություն

Posted in Մայրենի

Մայրենի 20.10.2022

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում

    Երբ, , անգամ, մարդ, դարձյալ, հագնվել, ցանկությամբ, առաջ, զույգ, դարձավ, բարձրանալ, փորձում։
  2. Վերնագրիր 3-րդ հատվածը:
    Չալանկի հավատարմությունը

3. Ունե՞ս որեւէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։
Իմ կենդանին գերմանամուկ է: Ես նրան պահում եմ արդեն 5-6 ամիս: Նա փոքրիկ և արագավազ է: Մենք նրան պահում ենք փոքրիկ վանդակում: Նա առավոտյան քնում է, իսկ գիշերը վանդակի ցանցերից կախվում: Նա սիրում է ուտել արևածաղիկ, հաց, պանիր, գազար, խնձոր և այլն: Նա շատ լավն է:

4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…
Քանի, որ շունը մարդու ընկերն է նրան պետք է եղբոր պես սիրես:

Posted in Մայրենի

Մայրենի 19.10.2022

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

    չարդախ-ծածկ
    արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:
    Կլանչել-հաչել 
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

    Առավոտյան ծնողներս ընդհատեցին իմ անուշ քունը:
    Այսօր լուսինը ինձ տարօրինակ թվաց, քանի որ շատ մոտ էր արեգակին:
    Սովորաբար ես առավոտյան դժվար եմ զարթնում:
  3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

    Շանը շան հետ կապես կամ հաչել կսովորի կամ կծել:
  4. Վերնագրիր հատվածը:
    Հավատարիմ Շունը