Posted in Մայրենի

Մայրենի 25.09.2022

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։


Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Առանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ողջ պատմության ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:
    եղանն-խոտ հավաքելու գործիք
    դիզել– մեծ քանակությամբ հավաքել՝ կուտակել
    քիվ -Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:
  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր(միայն առաջին մասի):
    Դարձյալ-կրկին
    բացատ-դատարկ տեղ
  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր:
    Իմ համար ամենակարևոր գործը սովորելն է: Որովհետև դու ամենինչ իմանում ես, խելացի ես, կարող ես գնալ տարբեր երկիրներ և տարբեր լեզուներով խոսել և այլն:
  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:
Posted in Մայրենի

Մայրենի 22.09.2022

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր: Տները կառուցված էին գույնզգույն քարերից: Ծառերը, թփերն ու ծաղիկները շատ գեղեցիկ էին: Կենդանիները խելոք էին: Քաղաքը շատ մեծ էր, գեղեցիկ էր և հարմարավետ: Տարիներ առաջ այն հին, անգույն քաղաք էր: Մի օր մի հարուստ մարդ որոշեց վերակառուցել քաղաքը: Նա գտավ լավագույն շինարարներին, որպեսզի նրանք գեղեցկացնեն քաղաքը: Նրանք կառուցեցին գեղեցիկ շինություններ, գեղեցիկ պուրակներ և այգիներ: Այդտեղ ապրող մարդիկ շատ ուրախացան և շատ շնորհակալ էին նրանց: Քաղաքը վերակառուցելուց հետո մարդիկ ավելի երջանիկ էին, քան նախկինում: Նրանցից յուրաքանչյուր զբաղվում էր իր սիրած գործով: Մի օր ես գնացի այդ քաղաք: Ինձ այդտեղ շատ ջերմ ընդունեցին: Ես ծանոթացա այդ քաղաքի երեխաների հետ և սկսեցի նրանց հետ խաղալ: Ինձ այդ օրը շատ դուր եկավ:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա, եզակի: Տեսանք, հոգնակի: Փնտրում ես, եզակի: Վազում եք, հոգնակի: Կտա, եզակի: Կհասնեն, հոգնակի:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:
Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղ­կավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել,

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:
Միշտ-երբեք
անարատ-արատավոր
ոչնչացնել-ստեղծել
բացահայտ-գաղտնի
թույլ-ամուր
վերջին-առաջին
Համաձայնել-հրաժարվել, մերժել
հանգստանալ-աշխատել
գտնել-կորցնել
Հավաքել-վատնել
աջ-ձախ
արթուն-քնած

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոռոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել
Ա խմբի բառեր ածական են:
Բ խմբի բառերը բայեր են:

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:-Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-Նրա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:-Մենք

Մեզ ամեն տարի այցելում են:-Մենք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող- բարեսիրտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-ժպտերես
գանձը պահելու տեղ-գանձարան
կապույտ աչքերով- կապուտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր- Հունաստան
փոքր էշ-իշուկ
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Գիրքը պայուսակում է:
Գիրքը գրադարակում է:
Գիրքը պահարանում է:
Գիրքը սեղանին է:
Գիրքը ձեռքում է:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող

Վերջում ավելացավ ում և ին վերջավորությունը:

Posted in Մայրենի

Մայրենի 21.09.2022

Գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
զգաստ-զգոն
ժրաջան-ջանասեր
ամբողջապես-լիովին
բազմություն-ամբոխ
գթալ-կարեկցել
Ընչաքաղց-անկշտում

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
մեծամարմին-հաղթանդամ
զառամյալ-ալևոր
համամիտ-համակարծիք
կայուն-տոկուն
ստահակ-խարդախ
Լուրթ-կապտագույն

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
մեծանուն-անվանի
շքեղ-պերճ
տաղտկալի-ձանձրալի
ճիրան-մագիլ
ջանալ-ճգնել
զեփյուռ-սյուք

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-պարզաբանել

4.Համացանցից  որոնել եւ գտնել   ութ  դարձվածք,  բացատրել  դրանց  իմաստը,այնուհետ  կազմել  նախադասություններ։

 էշի ականջում քնած լինել:-Աշխարհից՝ կյանքից անտեղյակ լինել:
Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։-Ինչ-որ բանի արժեքը չիմանալ:
Եփած հավի ծիծաղն էլ կգա:-Շատ միամիտ բան է ասածդ:
Նախրի մեջ էշի ճակատը պաչել:-Խիստ անհաջող ընտրություն կատարել:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։-Ապրիր ունեցածդ միջոցներով:
Ջրի բերածը ջուրն էլ կտանի:-Ոչ արդար աշխատանքով վաստակածը բարիք չի բերի:
Հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին:-Իրար հակառակ բաներ պնդել, դիրքեր բռնել:
Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։-Միասնությունը ուժ է:

1.Շուրջբոլորը անցուդարձ էր, իսկ նա էշի ականջում քնած էր:
2.Երբ մարդիկ չեն գնահատում լավը, միշտ հիշում ենք այս դարձվածք ՙՙԷշն ինչ գիտի՝ նուշն ինչ է՚՚:
3.Նա այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղն էր կգար:
4.Նա այնքան վատ ընտրություն էր արել, որ նրան բոլորը ասում էին ՙՙՆախրի մեջ էշի ճակատն ես պաչել՚՚:
5.Մարդը պետք է իր վերմակի չափով ոտքը մեկնի:
6.Բարիքը պետք է ստեղծվի արդար քրտինքով, որովհետև ջրի բերածը ջուրն էլ կտանի:
7.Նա համ նալին էր խփում, համ մեխին. վերջը չհասկացվեց նրա ուզածը:
8.Միասնության դեպքում ցանկացած դժվարություն հաղթահարելի է, քանի, որ գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի:

Posted in Մայրենի

Գործնական Քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիդան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկիյան մի համալսարանի գիտնականեր պնդում են, որ այդ միայն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Բ. Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրդ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընդացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ միասնական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նախ Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

Գ. Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ըկնում են գերանները: Վիենացի մի փայտավաճառ այսպիսի իրադարտությունը երբևէ բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավագում է կառույցի փայտերի մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հինալի տավիղներ, կիթառներ ու ակորդիոններ են սարգվում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,
    Աչեն
  • Դպրոցական առարկաների անունները,
  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմիանց, քվյարկություն, որդյակ, եասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիաակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կիանք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրը է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆյան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆիան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Posted in Մայրենի

Մայրենի 14.09.2022

1. Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում:(Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին զարդանախշի կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր  էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-էջեր որի վրա գրված են հեքիաթներ, առակներ և այլ բաներ:. դիմակ-երեսը ծացկող իր:, դերասան-տարբեր դերեր խաղացող մարդ:, ընկույզ-չամիչի փոփոքի ընկերը. ժպիտ-ցույց է տալիս ուրախություն, երեխա-փոքրիկ մարդուկ:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Ես գնացի խաղալու:

Ի՞նչը ի՞նչ եղավ: Սեղանը ջարդվեց:

Ովքե՞ր ի՞նչ են անում: Երեխաները խաղում են:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ծաղիկները աճում են:

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Գոյական-ինչ, ինչեր, ով, ովքեր

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Բայ- ինչ անել

Posted in Մայրենի

Աստվածը խոհանոցում

Մայրիկը հարցրեց իր երեղային:

-Գիտես դու, որ աստվածը ստեղ է եղել, երբ դու գողանում էիր պեչենիները խոհանոցից:
-Այո
-Ու ինչ նա նայում էր քեզ այսքան ժամանակ:
-Այո
-Ու ինչ էր նա քեզ ասում, ինչ ես մտածում:
-Նա ասում էր «Բացի մեզնից այստեղ ոչ մեկ չկա, իմ համար էլ մի քիչ վերցրա!»

Posted in Մայրենի

Մայրենի 12.09.2022

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Լինում է մի կույր մարդ: Նա անընդատ բողոքում էր, որովհետև նա կարծում էր, որ իրեն ավելի քիչ էին տալիս: Մարդիկ մի գառ խորովեցին և նրան տվեցին, իսկ նա կրկին բողոքում էր ու ասում, որ եթե իրեն այդքան են տվել, ապա որքնան շատ են պահել իրենց:

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը կույր մարդ էր: Նրան ավելի շատ էին տալիս ուտելիք, քան նրանք էին ուտում: Նա անընդատ դժգոհում էր, որովհետև անշնորհակալ , դժգոհ մարդ էր:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Կարմիր կովը կաշին չի փոխի։

Շատ անողին շալե շապիկ։


Posted in Մայրենի

Մայրենի 11.09.2022

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

Առակը մի առյուծի մասին էր: Նա վիրավորվել էր որսորդի կրակելուց հետո: Մի կրիա է մոտենում և ասում էր ինչդ է ցավում: Առյուծը պատասխանում է, որ որսորդը կրակել է ձեռքիս: Կրիան ասում է թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին: Առյուծը ասում է, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան քո ասածները: Այդ ասելով առյուծի հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա ուրիշ պատմություն պատմեց, որ մի կամրջով անցնող փղի մասին: Լուն ասում է ընկերս երբ եզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առակը մեզ սովորեցրեց, որ ուժեղները պետք չէ վնասեն թույլերին: