Կար չկար մի բաճկոն: Այդ բաճկոնը բոլորին օգնում էր: Մի օր նա զբոսնում էր անտառով և նկատեց մի տաբատի, որը օգնության կարիք ուներ. նա չէր կարողանում դուրս գալ ծառի ճյուղերի արանքից: Քանի որ բաճկոնը շատ ուժեղ էր, կարողացավ քաշել տաբատին և ազատել ճյուղերի ճանկից: Հետո նրանք ընկերացան: Եվ միշտ տաբատը օգնում էր բոլոր նրանց, ովքեր ունեին օգնության կարիք: Այդ պատճառով բոլոր նրան անվանում էին բարի բաճկոն:
Category: Uncategorized
Բարի բաճկոնը
Ձին կտրի վրա
Տրամաբանական խնդիրներ
Տեղափոխելով 4 լուցկու հատիկ՝ կացնի նկարից ստացիր 4 եռանկյուն.

Պատասխան


Յոթ եղբայրներից յուրաքանչյուրը ունի մեկ քույր: Քանի՞ քույր կա:

Արագիլը մի ոտի վրա կշռում է 4 կգ: Քանի՞ կգ կկշռի երկու ոտքի վրա:

Ո՞րն է ավելի թեթև՝ 1 կգ բամբակը, թե՞ 1 կգ երկաթը:
Ծաղկատունկ
My day
Hello! I am Garnik. This is my brother. My brother`s name is Alex. I wake up at 8 o’clock every day. My brother wakes up at 7:30.We get dressed and go to the bathroom. I wash my face and clean my teeth. My brother washes her face and cleanes her teeth, too. We have breakfast. I eat an egg, my brather eats egg too. I do my lessons at home. I like to play computer games and ride bicycle with my brother. We go to bed at 10 o’clock.
«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում: Երկուսն էլ լավ բաներ են անում: Հավը տալիս է ձու և ձվով տարբեր բաներ ենք պարտրաստում: Մեղուն տալիս է մեղր:
- Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն: Այո գիտեմ: Մեղուները հավաքում են նեկտար և պատրասում մեղր:
- Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ): Ծիծաղել, թռչկոտել, թինել, տզտզալ, ածել, կչկչալ, լսել:
- Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-դու դրանից չես հասկանում
պարապ-սարապ-ոչինչ չանել
Моя семья портрет
Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում: Պատկերացնում եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից ամբողջ կյանքում նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:
Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք վստահեց: Եվ բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում, և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին, ոչ ոք չէր կարողանում ձայն հանել: Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր, և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:
Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով կամաց-կամաց հուսադրվում:
Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:
Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:
Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:
Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է , այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:
Հարցեր և առաջադրանքներ
- Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:
Չեի ցանկանա լինել Ջակոմայի նման թափանցիկ, որ մարդիկ չկարողանան կարդալ իմ մտքերը: Բայց կցանկանամ լինել նրա նման բարի և արդարացի:
2.Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում
3.«Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:
Թափանցիկ բաժակ, թափանցիկ խոզուկ, թափանցիկ մտքեր, թափանցիկ սեղան:
4. Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:
5.Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:
6. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:
Ծնվել, տեսնել, ունենալ, նմանվել, ընկնել, փշրվել, գոյանալ, տեսնել, շարժվել, բաբախել, պատկերացնել, դառնալ, լողալ, փայլփլել, կարողանալ, անցնել-դառնալ, ասել, բոցավառվել, ուղղել, խոսել, հալչել, անհետանալ, չասել, վստահել, պտտվել, անցնել, մեծանալ, դառնալ, կարողանալ, չպատասխանել, երևալ, ծնվել, դնել, սիրել, կոչել, դառնալ, ընկնել, ճնշել, ձայն հանել, բողոքել, հրամայել, ենթարկել, լռել, համբերել, բարկանալ, ատել, կրկնել, հրամայել, գցել, պատահել, փակել, չխանգարել, ուժեղ լինե:



