Posted in Մայրենի

Մայրենի 06.03.2023

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
    Իմ կարծիքով սա առակ է, որովհետև հեղինակը տղաի շնորհիվ պատմում է թե ինչպես պետք է լինի մարդը:
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
    Տղան մաքրասեր էր, կարգապահ, բարեսիրտ և կրթված, հարգում էր հասակավորին, ինչպես նաև քաղաքավարի ու աչքաբաց էր:
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ::
    Վաճառականը ընտրեց տղային, որովհետև ի տարբերություն մյուսների, որոնք ունեին վկայականներ, բայց ոչ իրական որակներ, տղան իրականում ուներ բոլոր այն որակները, որոնք անրաժեշտ էին վաճառականին և դրա համար վկայական պետք չէր:
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
    Իմ կարծիքով բարեկիրթ մարդը այն մարդն է, որ նա հարգում է շրջապատի մարդկանց:
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    Լավ կրթված՝ դաստիարակված:
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Իմ կարծիքով պատմության ասելիքը, որ վկայականով չի լուծվում ամեն գործ այլ լուծվում է քո որակներով:
  7. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ-խելացի, բարեհամբյուր, երիտասարդ, հող-խոնավ, թաց, թարմ, հուշ-հին, մեծ, կարևոր, թուղթ-սպիտակ, գունզգույն, նախաշազարդ:

8. Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին, որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար,
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք բնագիտությունից

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    Երբ մարդ ուժ է գործածում և իրը իր տեղից շարժվում է այդ կոչվում է մեխանիկական ուժ:
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրարված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցության մարմնի ճանապարհի երկարությունից:
  3. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արգեկակից ստացվող ճառագայթային էներգիան :
  4. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
    Մեխանիկական, սնդիկային, ջերմային, ճառագայթային, միջուկային, քիմական:
  5. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  6. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
  7. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  8. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Օպտիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային, մեխանիկական:
  9. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  10. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Տաք և սառը
  11. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  12. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Երբ ջուրը սկսում է եռալ:
  13. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  14. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  15. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  16. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  17. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  18. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ափի
  19. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  20. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Այն չափում է կմ/ժ արագությունը:
Posted in русский

Русский 01.03.2023

Упражнение 1

а) Полoжить на полку, удобно расположиться, предполагать ответ, сложить книги, располагать запасами, предлогать помощь, кратко изложить содержание, проложить путь.

б) Город Ростов, устье заросло, морские водоросли, дети подросли, вырастить в саду, произрастать в пустыне, богатая растительность, выращенные лимоны, мир растений, переходный возраст, заросли камыша, сберечь поросль, подростковый врач, растущие на берегу, зеленый росток, отрасль хозяйства

Упражнение 2

Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.

а) Излагать содержание, хорошо изложить; знать признаки прилагательного; написать изложение; оба слагаемых; расположиться на ночлег; располагать свободным временем.

б) Гул нарастает, роскошные растения, заросли камышом, выросли подснежники; зеленые водоросли, Ростислав; растущий ребенок.

в) Предположения не подтвердились; капельки росы; тропа зарастает; растительное масло; изменить положение; лепестки растений; слагать стихи; желуди проросли; сберечь растения от мороза; просека зарастает; предложить помощь.

Posted in Անգլերեն

English 28.02.2023

1.Calvin is from Vatersay, Scotland.
Mawar is from Kertajaya, West Java.
2. No, she doesn’t watch TV because she hasn’t got a TV.
3. No, he doesn’t go to school because they haven’t got a school in their island.
4. Calvin’s father works as a fisherman.
Calvin’s mother often does the housework.

A: I play football three times a week.
B: Really? I play football every day.

A: I never go shopping.
B: I go shopping once a month.

A: I watch TV once a week.
B: I don’t. I watch TV every day.

Posted in Մայրենի

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    լրագիր-թերթ
    երկչոտ-վախկոտ
    բնազդական-Բնազդից առաջացած
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:
    Պարգև-նվեր
    արշալույս-լուսաբաց
    նվաստացնել-ստորացնել
    երկչոտ-վեհերոտ
    խոնավ-թաց
    ծածուկ-գաղտնի
    տառապել-չարչարվել
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
    Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
    Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
    Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
  4. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:
    Ոչ
  5. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:
    Իմ կարծիքով հայր կամ մայր լինելը այդքան հեշտ չէ: Ծնողներս ինձնից սպասում են, որ ես լավ տամ քնություներս փոխեմ դպրոցս և գնամ սովորելու Եվրոպա: