Այսօր մենք պատրաստել ենք պիցցա: Մենք պիցցայի համար գնել ենք պանիր,թթվասեր,լոլիկ,ձիթապտուղ, կուկուռուզի հատիկներ, խմոր, երշիկ և կետչուպ:Մենք առաջին պիցցան պատրաստեցինք խմորով,ձիթապտղով,թթվասերով,կետչուպով,լոլիկով և երշիկով: Եկրորդ պիցցան պատրաստեցինք խմորով,լոլիկով,կուկուռուզի հատիկներով ,թթվասերով և կետչուպով: Մենք պատրաստեցինք պիցցաները և գնացինք համտեսելու: Մեր պիցցան շատ համեղ էր ստացվել:
Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն ապրում է սարերում:Նա ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:
Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:
Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:
Իմ ձմեռը
Ես ձմռան արձակուրդներին գնացել եմ Ծաղկաձոր:Ես այնտեղ իմ ընկերների հետ խաղում էի:Նրանք մեզ հետ էին ապրում:Ընկերներիս անուննեը են Դավիթ և Էդգար:
Նրանց հետ գնացել էինք լողավազան և լողացել:Նրանց հետ շատ ուրախ էր:
Ամանորա եռալեզու բացիկ
Հեքիաթ փշատերև ծառի մասին
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:
խորհրդավոր- Գաղտնիքներ պարունակող
բացատ-դատարկ տուփ
բուրմունք-բույր,հոտ
զգեստ- Մարդու մերկությունը ծածկելուն ծառայող հագնելիք
սոսափել- շշնջալ
պարծենում-հպարտանալ
շքեղ-ճոխ
Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բնութագրի՛ր փշատերևին:
Փշատերևը ծակում է բոլորին նա շատ գեղեցիկ է:
Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
Մյուս ծառերը տխրեցին որոհետեվ նրանց գույնները թափվեցին:
Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։
Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
POSTED INUNCATEGORIZED
Սովորողի հաշվետվություն
Մայրենի
Ընթերցում և քննարկում ենք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ…
Ինքներս հորինում ենք մեր իսկ հեքիաթները, հանելուկներն ու աքրոստիկոսները:
- Ցանկությունների ծառը․ հորինուկների շարք
- Ճանապարհորդ տերևը. հորինուկ
- Բանջարեղենային հեքիաթներշ
- Սովորողները պատմում են կրթահամալիրում իրենց սիրելի վայրի մասին
- «Իմ մասին» .պատմում են սովորողներն իրենց բլոգներում
Մաթեմատիկա
Երեխաները կազմում են տարբեր թեմաներով խնդիրներ և մեկը մյուսին առաջարկում է լուծել դրանք:
Սիրով խաղում և լուծում ենք լուցկիներով խնդիրներ, դասարանում մեծ խանդավառությամբ քննարկում ենք ֆլեշմոբյան խնդիրներ:
Հորինում ենք ամանորյա խնդիրներ
Տեխնոլոգիա
Յուրաքանչյուր նախագծի թեմայով ունենում ենք հետաքրքիր տեխնոլոգիական դասեր: Աշխատում ենք կավով, պլաստիլինով, գունավոր թղթերով և թափոններով:
- Ամանորյա զարդարանք. գունավոր գլխարկ
- Պատրաստում ենք գդալներով տոնածառ
- Տերևոտ ծիտիկներ
- «Խնկոյանական օրեր». պլաստիլինե մկնիկ
- Թթուդրիկի ծեսը կրթահամալիրում
Նկարչությւոն
Աշխատում ենք տարբեր նյութերով՝ գուաշ, մատիտ, յուղամատիտ:
Նկարում ենք նաև Paint ծրագրով:
Մարմնակրթություն
Մենք վազում ենք, ցատկոտում, կարողանում ենք գնդակով նետումներ և փոխանցումներ կատարել: Կազմակերպում ենք մրցումներ, խաղում ենք էստաֆետային խաղեր:
Մարզատոն
Ճամփորդություններ
Սեպտեմբեր՝
- Արևմտյան ռադիոն պատմում է Արզական կատարած ճամփորդության մասին. ռադիոլուր
Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանքՆոյեմբեր՝ - Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ
- Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. քարտեզ
Դեկտեմբեր՝
Այցելություն Հենրիկ Մալյանի թատրոն
Պատմում եմ․․․ Դեպի Մալյան թատրոն
Ընտանեկան նախագծեր՝
Ձմռան պատկեր
Ձյան մասին
Ցանկությունների ծառը
Կար չկար մի ցանկությունների ծառ կար:Նա իրականացնում էր երեզանքները:Մի օր մի առյուծ մոտեցավ:
-Ցանկությունների ծառ իմ երեզանքը իիրանկացրա:
-Այո իսկ դու ինչ ես ուզում:
-Ես ուզում եմ առողջ լինեմ:
-Կատարիր այս նաղադասությունը:Կաղարդական բառը սա է ցանկությունների ծառ իմ երազանքը կատարիր:
-Ցանկությունների ծառ իմ եզանքները կատարիր :Ես ուզում եմ առողջ լինեմ:
-Քո երեզանքը կատարված է:
և ցանկությունների ծառը կատարեց առյուծի ցանկությունը:
Տարվա եղանակներ
Իմ նկարի մեջ կա երկու ծաղիկ ,մեկ հատ ծառ որի տերևները թափվում են,երկու ամպ և արև։Աշնանը տերևա թափ է։Ես սիրում եմ աշուն։



