Posted in Բնագիտական փորձեր, Uncategorized

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: երկու
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. մարմիններ նյութեր
  4. փայտ աթոռ
  5. սեղան ոսկի
    1. պատուհան
  6. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան- ներքև իջնել

շար եկան- շարվեցին

մաղ տալ- մաղել

շաղ տալ- ցփնել

քող կապել- ծացկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերը եկան սարը ծածկեցին, և առավոտը ցրտեց: Երկինքը գոռաց բուք արեց, երկիրը մթնեց, ամպը գոռաց և երկիրը դղրդաց: Դուրս եկավ արևը, հետո տեղաց անձրև:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր

Posted in Մաթեմատիկա

Թիվի բնութագրությունը

բնութագրենք 25 թիվը

  1. քսանհինգ թիվը երկնիշ է

2 . կրկնվող թվանշաններ չունի

3. հարևան թվեր նեն 26 և 24

4. ինքը ունի երկու կարգ միավորների կարգում ունի 5 միավոր ,տասնյակների կարգում ունի 2 տասնյակ

5. կարգային գումարելիներ տեսքով դասավորիր 20+5=25

6. քսանհինգը կենտ է

բնութագրիր 462 թիվը

  1. 462 թիվը եռանիշ թիվ է

2. 462 թիվը զույգ է

3. նրա հարևան թվերն են 463 և 461

4. 462 թիվն ունի երեգ կարգ՝ միավորներ, տասնյակներ և հարյուրակներ. միավորը 2, տասնյակը 6 և հարյուրակը 4

5.կրկնվող թվանշան չունի

6.կարգային գումարելիներ տեսքով դասավորիր 400+60+2=462

բնութագրիր 401 թիվը

  1. 401 թիվը ունի երեք կարգ՝ միավորների կարգ, տասնյակների կարգ և հայրուրակների կարգ: միավորը 1, տասնյակը 0, հայրուրավորը 4

2. 401 թիվը կենտ է

3. հարևան թվեր նեն 402 և 400

4. 401 թիվը եռանիշ է

5. կարգային գումարելիներ պես դասավորիր 400+1=401

6.կրկնվող թվանշան չունի

բնութագրիր 3245 թիվը

  1. 3245 թիվը կենտ է

2. 3245 թիվը ունի 4 կարգ հազարավոր կարգ հայրուրարով կարգ տասնավոր կարգ և միավորների կարգ հազարավոր կարգ 3 հայրուրարով կարգ 2 տասնավոր կարգ 4 և միավորների կարգ 5

3.հարևան թվեր նեն 3246 և 3244

4.կարգային գումարելիների պես դասավորիր 3000+200+40+5=3245

5.կրկնվող թվանշան չունի

6.3245 թիվը քառանիշ թիվ է

բնութագրիր 2085 թիվը

  1. 2805թիվը կենտ է

2.հարևան թվեր նեն 2806 և 2804

3. կարգային գումարելիների պես դասավորիր 2000+800+5=2805

4.2805 թիվը քառանիշ թիվ է

5. կրկնվող թվանշան չունի

6.2805 ունի 4 կարգ՝ հազարավոր կարգ, հայրուրարով կարգ, տասնավոր կարգ և միավորների կարգ: Հազարավոր կարգ՝ 2, հայրուրարով կարգ՝ 8, տասնավոր կարգ՝ 0 և միավորների կարգ՝ 5:

Posted in Uncategorized

Ինչ է սնունդը

Սնունդը այն է որ մարդ մշակում է և ուտում է կենդանիների հետ:Մարդը եթե էներգիա է ծախսել նրան պետք կգա օգտակար սնունդը: Սնունդը վիտամին ունի (սպիտակույցներ,ճարպեր,ածխաջրեր և հանքային աղեր):

Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:

4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:

Լրացուցիչ առաջադրանք

4. Բանաստեղծության տրամադրությանը համապատասխանող երաժշտություն ընտրի՛ր:

5. Երաժշտության ու նկարաշարի համադրությամբ կարաոկե պատրաստի՛ր:

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: