Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

 ուրիշի ուղղակի խոսք
— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին
— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը:

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

հարցական նախադասություններ-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ:
Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը:
Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

Տեքստը համառոտ պատմի՛ր։
Լինոմ է չի լինում մի թաքավոր: Նա ծերանում է և որդիներին ասում, ով իմ շտեմարանը լցնի ամենապիտանի բանով նա կդառնա թագավորը: Որդիները գնում են աշխարհից-աշխարհ և ետ են գալիս: Հայրը որդիների հետ գնում են շտեմարան: Հայրը կանչում է ավագ որդուն և ասում:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Ավագ որդին հանում է իր գրպանից հացահատիկ և ասում:
–Առանց հացի մարդ չեր ապրի:
Հայրը կանչեց միջին որդուն և ասեց:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Միջին որդին գրպանից հանեց հող և ասաց:
_Առանց հող մարդ չի կարա ապրի առանց հող հաց չի կարող լինի:
Հայր կանչում է փոքր որդուն և ասում:
__Իմ սիրելի որդի դու ինչով կլցնես իմ շտեմարանը:
Որդին գնաց շտեմարանի մեջտեղը և գրպանից հանեց մոմ և վառեց: Հայրը ասաց լույսով ես ուզում լցնես շտեմարանը: Որդին ասաց առանց լույս հող չի կարող լինել հացահատիկ չի կարող լինել: Եվ ասաց ահա մեր թագավորը:

Posted in русский

Четыре желания

Митя накатался на саночках с ледяной горы и на коньках по замёрзшей реке; прибежал домой румяный, весёлый и говорит отцу: „Ух как весело зимою! Я бы хотел, чтобы всегда зима была” „Запиши твоё желание в мою записную книжку”, – сказал отец. Митя
записал. Пришла весна. Митя набегался за пёстрыми бабочками по зелёному лугу, нарвал цветов, прибежал к отцу и говорит: „Что за прелесть эта весна! Я бы желал, чтобы всегда весна была”. Отец опять вынул книжку и предложил Мите записать своё желание. Настало лето. Митя с отцом отправились на сенокос. Весь длинный день веселился мальчик: ловил рыбу, собирал ягоды, кувыркался в душистом сене, а вечером сказал отцу: „Вот уж сегодня я повеселился вволю! Я бы желал, чтобы лету конца не было”. И это желание Мити было записано в ту же книжку.
Наступила осень. В саду собирали плоды – румяные яблоки и жёлтые груши. Митя был в восторге и говорит отцу: „Осень лучше всех времён!” Тогда отец вынул свою записную книжку и показал мальчику, что он то же самое говорил и о весне, и о зиме, и о лете.

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан+                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка+
г) куртка                                                      г) колготки

Задания из рабочей тетради.

Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка. Он принёс его домой. Это был шустрый зверёк. Скоро лисёнок стал большим. Осенью охотник отпустил его в лес.

Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро, наступать, зима. Дрожать, от, деревья, холод. Стать, короче, дни. Ходить, по, тучи, небо. Идти, дожди, часто. Ветер, дуть, холодный.
Скоро наступит зима.
Деревья дрожат от холода.
Дни стали короче.
Тучи ходят по небу.
Часто идут дожди.
Дует холодный ветер.

Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

3.Славная птичка!
2.Она очень внимательно посмотрела на меня.
4.Глаза у неё карие, грудка серая.
5.Лапки чёрные.
1.Однажды у меня на окне появилась птица.

Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Журавли

Осень. Высоко в небе летят журавли. Печально кричат птицы . Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.

Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

.5.Голые стоят деревья.
2.Пролетело жаркое лето.
6 .Выпал снег.
8.Прошла золотая осень.
.3.Ждут зимней одежды.
4.Подули холодные ветры.
1.Пришла зима.
7.Только ели и сосны стоят зелёные.