111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:
Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել:
112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:
Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-հետ տալ
անցնել-գնալ
բուժել (դեղ ու դարմանով)-բուժում անել
մտնել-մուտք անել
կանգնել-կանգ առնել
կախվել-կախ անել
113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:
նկարչություն անել
մարզանք անել
գործ անել
խորուրդ տալ
դաս անել
բաց անել
խաղ անել
լաց անել
դաս տալ
114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
Այսօր տանտիրուհու մորեղբայրը եկավ: Այս օրը մորս եղբայրը ծանոթացավ տան տիրուհու հետ:
Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:
115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:
Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,
Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած-գառներ արածացնող
բարեսիրտ-բարի սիրտ ունեցող
չարամիտ-չար միտք ունեցող
լեռնագագաթ-լեռան գագաթ
արագահոս-արագ հոսող
հարթավայր-հարթ վայր
աստղագիտություն-աստղերի մասին գիտություն
սրտիկ-փոքր սիրտ
կեչուտ-կեչիների պուրակ
116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:
Վիպագիր-վեպ գրող
մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող
սրընթաց-արագ ընթացքով
երկերեսանի-երկու երես ունեցող
զբոսայգ-զբոսնելու այգի
սրամիտ-սուր միտք ունեցող
հեռուստացույց-հեռու ցույց տվող
պահարան-պաղ տված
հայաստանցի-հայաստանում ապրող մարդ
117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:
Հանքափոր-հանք փորող
գրագետ-անթեերի գրող
պատմագիր-պատմության գրող
խաղագիրք-խաղերի գիրք
խնդրագիրք-խնդիրների գիրք
խնդրագիր-խնդիր գրող
մասրուտ-մասուրի այգի
հեղինակավոր-հեղինակություն ունեցող