Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
մրմունջ -ցածր ձայն
անուրջ-երազ - Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
Պայծառ աշխարհում: Ես ընտրել եմ պայծառ աշխարհում վերնագիրը, որովհետև այնտեղ ամենինչ պայծառ է: - Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
Ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երազներ հոգու, մանկական աչեր, սուրբ անուրջի, թափանցիկ հեռուն
Ձյունապատ լեռները ծացկել են գյուղերը:
Մեր տան մոտով անցնում են կապույտ լճեր:
Նա երջանիկ էր, որ կատարվում է իր երազները հոգու:
Մեր խաղալիքի վրա կան նախշեր, որոնք նման են մանկական աչերի:
Այսօր ես քնումս տեսա սուրբ անուրջի:
Սիրում եմ կանգնել բարձրունքում և նայել թափանցիկ հեռուն: - Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
Երկինքներ, որպես երազներ հոգու։-Երկնքներ, որպես անհասանալի երազներ:
Երկինքներ, որպես մանկական աչեր։-Պարզ երկինք:
Երբ լսում էի մրմունջը լճի:-Երբ լսում էի լճի լռությունը:
Ու նայում էի թափանցիկ հեռուն:-Նայում էի տեսանելի հեռուն:
Մեկը կարոտի իրիկնամուտին։-Թախծոտ իրիկնամուտ: - Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
Մակդիրը բայի վրա դրվող և նրա հատկանիշը ցույց տվող բառ է կամ բառակամացություն: Մակդիրը պատասխանում է ինչպիսի հարցին: - Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ:
Բանաստեղծությունը ունի թափանցիկ կապույտ, որովհետև այնտեղ խոսվում է երազի, երկնքի և կարոտի մասին: