Քարտեզ

Եղանակ այստեղ
Արուճի քարվանատան մասին

Արագածոտնի մարզի Արուճ համայնքը բազմաթիվ հմայքներ ունի, որ կարող են հիացնել հնագույն կառույցներ որոնողներին: Արուճ մտնող ճանապարհի հենց սկզբում այցելուներին է դիմավորում լայն փռված մուտքով Քարավանատունը, որը կառուցվել է 13-րդ դարում եւ գտնվել մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհին:
Դա Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր, իջեւանատանը ժամանակին հանգրվանել են առեւտրականները, իսկ լայն բացվածքով մուտքը հնարավորություն է տվել, որ բեռնավորված կենդանիները եւս կարողանան ներս մտնել։
Թալինի Սուրբ կաթողիկե եկեղեցու մասին

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:
Դաշտադեմի ամրոցի մասին

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը: