397. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:
— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:
— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:
— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:
— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Երկու կին վիճում էին հավի համար: Յուրաքանչյուրը պնդում էր, որ հավն իրենն է:
Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել, որովհետև վկա չկար:
Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
Մի իմաստուն մարդ առաջարկեց, որ հավն ինքն ընտրի իր տիրոջը: Նա հավին տարավ այդ կանանց տներ և որտեղ հավը մտավ հավաբուն համարվեց, որ հավը այդ հավաբնի տիրոջն էր:
398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
Իմ կարծիքով ճիշտ համարվում է «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում », որովհետև այդ մարդկանց մոտ սովորություն կա բոբիկ քայլելու և այնտեղ շատ տաք է:
399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:
Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:
-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:
Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:
Հետևություն`
ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:
բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:
գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:
դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:
ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:
զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:
Ես ընտրում եմ առաջինը, որովհետև վարորդը աչկածակություն արեց և ոչինչ չստացավ: Վարորդը մտածելով թե մեքենայի մեջ շատ ավելի փող է թափվել քան իրեն պետք էին տաին արագ փախավ արցյունքում զրկվելով փողից քանի, որ հաճախորդը խաբել էր: