326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):
Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:
Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:
Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:
Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:
Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:
Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:
335. Նախադասություններն ընդարձակի՛ր:
Փորձենք այսօր գնալ խաղասրահ, որ մեր մայրիկները չտեսնեն:
Աղջիկները կպատմեն ուրրիշ աղջիկներին թե ինչպես լինել գեղեցիկ:
Մեծերը կլսեն թե փոքրերը ինչ են պլանավորում այսօր անել:
Կընտրեք թելը, որպեզի գեղեցիկ շոր կարենք:
Ճամփորդը վերադարձավ և բոլորը ուրախ եղան, որովհետև նրա շատ ժամանակ չեին տեսել:
336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում:
Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
(ինչպիսի՞, ո՞ր)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված:
Փաթեթում գավազան էր, ասեղնագործ թասակ թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
(ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ հաստ օղակով մի թռչուն էր թառել:
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)