38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի,
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ
Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փակիչ,
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճորան, գանձել-գանձարան, զսպել-զսպանակ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց: