Posted in Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք բնագիտությունից

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Մեխանիկական, օպտիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Ջերմաչափը պետք է թափ տալ։
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
    Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Երբ, որ ջուրը սկսում է եռալ, տաքանալ և գոլոշիանալ։
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
     Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը դա մետաղից ձող է, որը կայծակը վերձնում է և տեղափոխում է հողի մեջ։
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Պետք է պպզել։
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք իրենց մագնիսական հատկությունները երկար են պահում։
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Հյուսիս և Հարավ
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Դինամիկ, հեռախոս, համակարգիչ։
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment