Posted in Պատկերասրահ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան

Բարև ձեզ: Ես Գառնիկն եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից: Մենք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին, գնացել էինք Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան: Էրեբունու թանգարանում մեզ պատմեցին, թե ինչպես են ստացել գինի, թե ինչից են կառուցել տները, ցույց տվեցին և պատմեցին սեպագրերի մասին: Թանգարանից հետո իջանք մի վայր, որտեղ ընկեր Մարինեյի հետ պեղումներ արեցինք:

Continue reading “Ճամփորդություն դեպի Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան”
Posted in Մայրենի

Շուռ եկած աշխարհում

Երազում ես մի անգամ գնացել էի շուռ եկած աշխարհ: Այնտեղ շատ ծիծաղելի էր: Ես այնտեղ տեսա, որ ծնողները նստել էին սայլակին, իսկ երեխանները նրանց քշում էին: Ջուրը դարձել էր լավա, իսկ սառույցը՝ ջուր: Կատուները շատ էին սիրում ուտել ձկներ: Լողավազանում երկու ձուկ կար: Կատուներից մեկը մոտեցավ ձկներին և ուզում էր բռնել: Բայց ձկները ջրեցին կատվին, որից հետո կատուն փախավ այգի: Այգում կար շատ ծառեր, որոնք աճել էին արմատները դեպի վեր, իսկ նրանց պտուղները արմատներից էին կախված: Այգում երեխաները պոկում էին ծառերից պտուղները և կերակրում սայլակների մեջ նստաց ծնողներին: Այնտեղ ամեն ինչ իսկապես ծիծաղելի էր, բայց միևնույն ժամանակ սարսափելի: Հետո ես արթնացա և տեսա, որ ամեն ինչ կարգին է և շատ ուրախացա:

Posted in Մայրենի

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Պատմողական

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։

Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

 

 Հարցական

«Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։

 Բացականչական

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

— Ի ՜ի ՜ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

«Այս ի՜նչ հրաշք է,— մտածեց Մռռանը։

 Հրամայական

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Posted in русский

Пиривидиде

Lի­նում է, չի լի­նում, մի փոք­րիկ աղ­ջիկ, ո­րը ոչ տուն է ու­նե­նում, ոչ կար­գին հա­գուստ: Նա նույ­նիսկ ծնող­ներ չու­ներ: Չկար մե­կը, ում մոտ կկա­րո­ղա­նար պատս­պար­վել: Չկար մե­կը, ում մոտ կկա­րո­ղա­նար խո­սել ու ար­տաս­վել, վստա­հել նրան: Նա ամեն գի­շեր ստիպ­ված էր լի­նում քնել դրսում ու ա­մեն ան­գամ, ոչ մի կերպ չկա­րո­ղա­նա­լով հար­մար­վել իր գի­շե­րա­յին օ­թևա­նին, փո­խում էր տե­ղը: Ծվա­րում էր պա­տե­րի տակ ու աղ­բա­նոց­նե­րում:

Ու մի օր էլ գտնում է մի հսկա ընկուզենի, որը շատ մեծ էր իրենից թե՛ հա­սա­կով, թե՛ տա­րի­քով: Ընկուզենին սի­րով ըն­դու­նեց նրան իր հսկա ճյու­ղե­րի տակ և ա­պաս­տան տվեց: Աղ­ջի­կը, որ ամ­բողջ օ­րը քայ­լե­լով ու բա­րի մարդ­կանց սպա­սե­լով էր անց­կաց­րել, հի­մա սարսափելի հոգ­նած էր ու ակն­թար­թո­րեն քնեց: Ամ­բողջ գի­շեր ծեր ընկուզենին իր խիտ ճյու­ղե­րի միջից հե­տևեց փոք­րի­կին, փոր­ձեց իր ջեր­մու­թյու­նը հա­ղոր­դել նրան: Ուզում էր, որ նա այդ գի­շեր քներ այնպես ա­նուշ, ինչպես երկար ժամանակ չէր քնել:

Հա­ջորդ օրն աղջիկը, ինքն էլ չգիտեր` ինչու, նո­րից ե­կավ բարի ընկուզենու մոտ: Նա ուզում էր խոսել ընկուզենու հետ, շնորհակալություն հայտնել նրան, բայց այնքան երկար էր լռել, որ չգի­տեր ինչ­պես սկսել: Ու ընկուզենին օգնեց նրան:

Жила-была одна маленькая девочка, у неё нет дома и нормальной одежды. У неë даже не было родителей. Не было одного у кого она могла бы защититься.Не было одного с кем она могла бы поговоруть и поплакать ,и доверить.Она каждую ночь вынуждена была спать во дворе и каждый раз меняла свое место. Бродила под стенами и мусоркам.

И в один день она нашла одно большое дерево ,которое очень большое чем она и ростом и возрастом.Оно с любовью приняло и дало дом.Девочка которая целый день проводила гуляя и ждая добрых людей сейчас была уставшая и сразу уснулаа.Целую ночь большое дерево из веток смотрела над маленькой и попробовала дать свое тепло .Хотела чтоб она спала так хорошо ,как не спала долгое время.

На следующий день она сама не знала почему она пришла к дереву.Она хотела поговорить и спасибо сказать ,но столько времени молчала ,что не знала как начать.И дерево помогло ей.

Posted in հայրենագիտություն

ԷՐԵԲՈՒՆԻ. բերդաքաղաք, ամրոց, պատմություն

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից: Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։

Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Continue reading “ԷՐԵԲՈՒՆԻ. բերդաքաղաք, ամրոց, պատմություն”
Posted in Մայրենի

Եղնիկի ավարտը

Եղնիկը գնաց հեռու-հեռու ու տեսավ մի այլ եղնիկի և հարցրեց այդ եղնիկին:


-Եղնի՛կ, ինչպե՞ս  կարող եմ գնալ լեռնային աղբյուրներ:

-Դու պետք է  անցնես անտառը:

-Կմիանա՞ս ինձ:

-Իհարկե, պատասխանեց մյուս եղնիկը:

– Շնորհակալություն, դե գնացինք:

-Խնդրեմ

Ու եղնիկները ուրախ և զվարթ ճանապարհ ընկան: Նրանք  ճանապարհին հանդիպեցին  շատ-շատ կենդանիների: Դրանցից մեկը գայլ էր, որը ուզում էր ուտել նրանց : Եղնիկները  նկատեցին գայլին և փախան : Գայլը վազեց նրանց  հետևից, բայց հոգնեց և կանգ առավ: Իսկ եղնիկները երգելով շարունակեցին իրենց ճանապարհը և հասան լեռնային աղբյուրների մոտ, որտեղ եղնիկի տունն էր: Նա նկատեց իր հայրիկին ու մայրիկին և վազեց իրենց մոտ: Բոլորն ուրախ էին և երջանիկ:

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Մնացորդով բաժանում 2

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10*7+4=74
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21*5+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17*2+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101*7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53*3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։18

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։10

9)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։10+2=12

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։18

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։18+4=22

Posted in Մայրենի

Եղնիկը. Ավետիք Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Անտառուտ- անտառապատ տեղ

Ոսկեգեղմ- ոսկեգեղմի

մատաղ – պատանի

 խարտյաշ- ոսկեգույն

լռիկ- բոլորովին լուռ

շնկշնկան- շնկշնկացող

աղմկահույզ- հուզված և աղմկոտ, խռովահույզ

հողմածեծ- հողմից ծեծված

2. Առանձնացրո՛ւ  եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները : Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս: 3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Լիակուրծք խշշոցն ու մռունչը: Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: ` Անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը: Նետի պես ծլկվում էր մոտիցս: Լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ: 4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Ես ինքս էլ կուզնայի ունենալ եղնիկ: 5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Նա շատ էր սիրում եղնիկին և հասկանում էր նրա տխրությունը և կարոտը, դրա համար թողնում էր նրան մենակ իր ապրումների հետ: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Ուշադիր լսում էր և կարծես հասկանում անտառի խոսքը:

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Մնացորդով բաժանում։

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։ 6*5=30+3=33


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։ 13*9+7=117+7=124


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։ 11*2+7=29


4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։

14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։ 22

Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 4-ի և 6-ի։ 12

6)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։ 12+3=15

7)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։ 40

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ 40+2=42