Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
Category: Մայրենի
Փոքրիկ Արտաշեսը
Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.
-Վահա’ն, դո՞ւ ես:
-Ե՜ս…
-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:
-Սա՜ր…
-Հանա՞ք ես անում, ինչ է:
-Չէ՜…
-Վա՜յ, էդ հո գելը կուտի:
-Ուտի՜…
Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:
Փորձի’ր շարունակել երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:
Առաջադրանքներ
1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:
Արտաշեսը հանդիպել էր իր արձագանքին:
2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:
Ձայնը հայտնվում էր սարերից :
3. Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:
Արձագանքումը դա ձայնի անրադարձումն է հետադարձ կրկնությությամբ: Իմ կարծիքով նրանք ապրում են սարերու, ձորերում և փոսերում:
4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։
Այս պատումը նման է Հովհանես Թումանյանի <<Խելոքն ու հիմարը>> հեքիաթին։
5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ:
6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:
-Դե ես գնամ քանի գայլը չի կերել:
-Չի կերել:
-Կգաս թե չէ:
-Չէ.
-Դե գնացի.
-Ացի
Արտաշեսը գնաց և չգտավ ոչ մեկ գնաց լացելով տուն և տեսավ, որ հորթն ու Վահաանը տուն են:
7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛ ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն:
8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր:
Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:
Արձագանքի մասին հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին:
Համերգ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1.Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
բերնին- բերան
ունկնդրել-լսել
2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
փրփուրը բերնին, մռայլ միտք:
ձենով պառաված, բնության զվարթ համերգ:
3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Կարծես վտակը նման է փոքրիկ երեխային:
4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
- ըստ բանաստեղծության Վտակը- շաչող, ճչող, ձայնակցող:
- ըստ քո բնորոշման բնությունը-հրաշք բնություն
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:
7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։
Փետրվարի 4
Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։
Նախ մտածի՛ր, հետո գործն սկսի՛ր։
Ինքը՝ կարճ, լեզուն երկար։
Ինչ որ ցանես, էն էլ բերես։
Թանկից էժան չկա։
Ինչպե՞ս կասես մեկ բառով
Ցուրտն ընկնել- ցրտել
Դադար տալ- դադարել
Ցուրտն ընկնել- ցրտել
Ճանապարհ դնել- ճամփորդել
Փախուստի դիմել- փախնել
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։
եղևնի, էակ, վայրէջք, գրեթե, եղեգնուտ, բազմերանգ, երգ, էսկիմոս, ապերջանիկ, երգ, եկեղեցի, եղյամ, նրբերշիկ, եռուզեռ, տիեզերք, երթուղի։
Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։
օձիք, անօթևան, անորսալի, ձկնորս, բացօթյա, օրորոց, տնօրեն, բարորակ, շաբաթօրյակ, հանրօգուտ։
Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։
Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ․․․․
Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։
Օրինակ՝
Շուտ-շատ շախով-շուխով, սար-քար-դար, ուղտ-ուխտ, սար-սուր, սուր-մուր, մուր-մուկ-ժուկ, քոր-հոր, շուն-բուն-տուն
Ոսկի քաղաք
1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։
աշխարհքով մին է լինում-ուրախանալ
ուսերը վեր են քաշում -զարմանալ
անց է կենում-անցնել
լեզու է առնում– խոսում է
ծառիցը վեր է բերում-իջեցնում
վեր կենում– կանգնել
աչքը ճպում է– աչքը թարթում է
շնչի է գալի-ուշքի է գալիս
կյանքն ու արևը բաշխում է ապրողներին -մահանալ
2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
հանդգնել-համարձակվել
ապարանք-Պալատ
հիրավի-Իրավացի
Ահ-Վախ
կազդուրվել-Կազդուրել
չքնաղ-գեղեցիկ
գթալ- Կարեկցություն
ոչով–
ընկղմվել-տեղում
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։
ջահել-ահել
դժբախտ-բախտավոր
քաջ-վեհերոտ
արդար-անարդար
4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու։
գեղեցիկ-սիրուն
փոքրիկ- պուճուր
մեծանալ- խոշորնալ
5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։
Ոսկե քաղաքը փոքրիկ քաղաք է, որը շրջապատված է կանաչ այգիներով զմրուխտ կանաչով, հազարագունի ծաղիկնով։ Քաղաքի միջով ոլորվելով անցնում է կապույտ գետը: Քաղում օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով: Նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը:
6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։
Քանաքարան թագավորի աղջիկն էր, որը շատ գեղեցիկ ու չքնաղ էր: Քանաքարան չեր սիրում սուտը և ստախոսներին: Սուտը լսելից նա բարկանում և հետո տխրում էր:
7․ Բնութագրի՛ր Դիվանային։
Դիվանան շռայլ, զվարճասեր երիտասարդ էր, որը ապրում էր Բենարեսում: Նա, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից, մի երիտասարդ էր, որն իր կարողությունը վատնել էր խնջույքներում ու քեֆերում, վատնած, մարդ էր։ Բայց Քանաքարային և Ոսկե քաղաքը տեսնելուց հետո դառնում է շատ ազնիվ և աշխատանքը գնահատող մարդ, որը թագավոր դառնալուց հետո երկիրը կառավարում է Ոսկե քաղաքի կանոներով:
8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ – Սա նշանակում է, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ լիել հարուստ:
9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։
Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։
ԵՎ միշտ ուրախ ես:
11. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակի’ր բլոգումդ:
Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:
Սա նշանակում է, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ լիել հարուստ:
12. Հեքիաթից դո՛ւրս գրիր բանալի մտքերը։
Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։
Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։
Մենք ասծուն բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։
Առաջադրանքներ ծեկստից
Հեքիաթից դուրս գրել 6-10 ուրիշի խոսք պարունակող նախադասություն։
— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:
— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։
— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…
— Մենք տեր ու ծառա չգիտենք։
— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։
— Գոհար թագուհին։
— Շատ զորեղ թագուհի է երևի։
— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։
— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։
— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։
Ճամբարի հաշվետու պատում
Ճամբարի դերը իմ առօրյայում
Ճամբարային օրվա առավելությունները-
Իմ ճամբարային օրագիրը․ կցել հղումը
Իմ ջոկատը-
Ամենալավն իմ ջոկատում-
Դժվարություններն իմ ջոկատում-
Ի՞նչ նախագծերի եմ մասնակցել․ նշել հղումներով
Ի՞նչ ճամփորդությունների եմ մասնակցել․ նշել հղումներով –
Ամենատպավորիչ նախագիծը կամ գործունեությունը-
Ամենատպավորիչ օրը-
Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը-
Իմ առաջարկը կամ խորհուրդը՝ ջոկատավարներիս
Այլ…
Բարը ձեզ: Ճամբարը շատ կարևոր տեղ ունի իմ կյանքում: Ես այն շատ եմ սիրում , որովհետև այնտեղ ես ձեռք եմ բերում նոր ընկերներ, ճամփորդում նրանց հետ և դիտում ֆիլմեր ու մուլտֆիլմեր: Ճամբարային գործունեություններից շատ եմ սիրում ճամփորդելը, որովհետև այն շատ հետաքրքիր է: Ճամբարի օրերին ես վարում էի օրագիր, որտեղ նկարագրում էի իմ առօրյան: Ստորև ներկայացնում եմ հղումը: (https://garnik.school.blog/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/),
Իմ ջոկատը կոչվում էր Բիայնիլիների ջոկատ: Իմ ջոկատում ամենալավը ընկերություն էր ջոկատի երեխաների միջև, ինչի արդյունքում մենք դժվարությունների կամ չէինք հանդիպում, կամ դրանք հաղթահարում էինք հեշտությամբ:
Ճամբարի ընթացքում ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություների: Դրանցից են՝ ճամփորդությունը դեպի Ջրվեժի անտառապուրակ և սահադաշտ: Ճամբարի ամենատպավորիչ օրը առաջին օրն էր, իսկ նախագիծը՝ Սասունի ու սուսունցիների մասին ֆիլմի դիտումը : Հունվարյան ճամբարին ես ձեռք բերեցի նոր ընկերներ, մասնակցեցի հետաքրքիր ճամփորդությունների և բացահայտեցի շատ հետաքրքիր տեղեկություններ Սասունի և սասունցիներին մասին:
Ես իմ ջոկատավարներին կառաջարկեի կազմակերպել ավելի շատ ճամփորդություններ և կազմակերպել օտար լեզուների օր, երբ կխոսենք միայն օտար լեզվով:
Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև իմ շատ սիրելի Ձմեռ Պապիկ: Դու շատ լավն ես: Դու միշտ բերում ես իմ ուզած նվերները: Ես այս տարի կրկին լավ եմ սովորել: Սովորել եմ, թե տարբեր երկրներում Ամանորը ինչպես են անցկացնում , նաև սովորել եմ վերջից լուծվող խնդիրներ և շատ-շատ այլ բաներ: Ես երազում եմ դառնալ նկարիչ: Խնդրում եմ, որ այս տարի ինձ համար բերես dikie screechers ու infinti nado խաղերը: Խնդրում եմ, նաև չմոռանաս հյուրասիրվել քեզ համար նախատեսված քաղցրավենիքից:
Մայրենիի հաշվետվություն առաջին շրջան
ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար: