Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Posted in Մայրենի

Նամակ զինվորին

Իմ շատ սիրելի զինվոր, դու շատ քաջ ես և հզոր: Դու պաշպանում ես Հայրենիքը թշնամուց: Եթե չլինեիր դու, չէր լինի նաև մեր երկիրը: Դժվար է պաշպանել Հայրենիքը, բայց դու չես հանձնվում: Մենք շնորհակալ ենք քեզ և աղոթում ենք, որ դու ողջ և առողջ ետ վերադառնաս տուն:

Posted in Մայրենի

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև

Մի օր մի տղա աճեցրեծ մի անփուշ եղևնի: Այդ եղևնին աճեց, բայց դեռ անփուշ էր: Տղան գնաց մի ծերուկի մոտ և խնդրեց, որ եղևնուն դարձնի փշոտ: Ծերուկն ասաց:


– Դու փետք է գտնես փուշ:

Տղան գտավ փուշ և բերեց տվեց ծերուկին: Ծերուկը պատրաստեց այդ նյութը և տարավ կաթացրեց եղևնու վրա: Այդ ժամանակ էլ եղևնին դարձավ փշատերև:

Posted in Մայրենի

Ձմեռային անմսագիր

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է: Այն իր հետ բերում է հեքիաթային գեղեցկություն և տրամադրություն: Շատ եմ սիրում, երբ ամենուրեք ծածկված է լինում ձյունով: Սիրում եմ խաղալ ձնագնդիկ եղբորս և ընկերներիս հետ: Ձմեռը լիարժեք չի լինում, երբ չի լինում ձյուն: Ձյունը մեր ուրախությունն է:

– Սիրելի ձմեռ, խնդրում եմ քեզ հետ բերես առատ ձյուն և ուրախությամբ լցնես մեր օրը:

Continue reading “Ձմեռային անմսագիր”
Posted in Մայրենի

Նամակ ձմռանը

Բարև ձմեռ, ես քեզ շատ եմ սպասել: Դու մաքուր ես և սպիտակ: Ես քեզ շատ եմ սիրում, որովհետև դու երեխաներին ուրախացնում ես: Դու երեխաներին ուրախացնում ես, որովհետև երեխաները խաղում են ձնագնդի, կառուցում են ձնեմարդեր և քշում են սահնակներ ու չմուշկներ: Նույնպես սիրում եմ Ամանորը, որովհետև զարդարում ենք եղևնին, դիմավորում ենք Ձմեռ պապիկին և սատում նվերներ: Դու ամենալավ եղանակն ես տարվա մեջ:

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

հանդերձ-հագուստ

սաղարթ-տերևներ

հոխորտալ-խրոխտալ

ալեհեր-ճերմակած մազերով

 սարսռալ- դողդողալ

աղերսել-թախանձագին աղաչել

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։ Եղևնին փոքր էր: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Փոքրիկ  եղևնին

Փոքրիկ եղեվնին ապրում է անտառում:

Հպարտ  բարդին 

Հպարտ բարդին խորհում էր իր ապրած կյանքի մասին:

Ալեհեր  ձմեռ

Արդեն մեզ հյուր է եկել ալեհեր ձմեռը:

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։ Փոքրիկ, բարի, մատղաշ, կանաչ

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։ Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում: 

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Երգում էին թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ողջունում  էր բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին  պոկեց  բարդու  տերևները։

Posted in Մայրենի

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդականծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջանդրանք

Արտագրել ուրիշի ուղղակի խոսք պարունակող նախադասությունները:

-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:

Posted in Մայրենի

Շուռ եկած աշխարհում

Երազում ես մի անգամ գնացել էի շուռ եկած աշխարհ: Այնտեղ շատ ծիծաղելի էր: Ես այնտեղ տեսա, որ ծնողները նստել էին սայլակին, իսկ երեխանները նրանց քշում էին: Ջուրը դարձել էր լավա, իսկ սառույցը՝ ջուր: Կատուները շատ էին սիրում ուտել ձկներ: Լողավազանում երկու ձուկ կար: Կատուներից մեկը մոտեցավ ձկներին և ուզում էր բռնել: Բայց ձկները ջրեցին կատվին, որից հետո կատուն փախավ այգի: Այգում կար շատ ծառեր, որոնք աճել էին արմատները դեպի վեր, իսկ նրանց պտուղները արմատներից էին կախված: Այգում երեխաները պոկում էին ծառերից պտուղները և կերակրում սայլակների մեջ նստաց ծնողներին: Այնտեղ ամեն ինչ իսկապես ծիծաղելի էր, բայց միևնույն ժամանակ սարսափելի: Հետո ես արթնացա և տեսա, որ ամեն ինչ կարգին է և շատ ուրախացա:

Posted in Մայրենի

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Պատմողական

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։

Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

 

 Հարցական

«Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։

 Բացականչական

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

— Ի ՜ի ՜ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

«Այս ի՜նչ հրաշք է,— մտածեց Մռռանը։

 Հրամայական

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Posted in Մայրենի

Եղնիկի ավարտը

Եղնիկը գնաց հեռու-հեռու ու տեսավ մի այլ եղնիկի և հարցրեց այդ եղնիկին:


-Եղնի՛կ, ինչպե՞ս  կարող եմ գնալ լեռնային աղբյուրներ:

-Դու պետք է  անցնես անտառը:

-Կմիանա՞ս ինձ:

-Իհարկե, պատասխանեց մյուս եղնիկը:

– Շնորհակալություն, դե գնացինք:

-Խնդրեմ

Ու եղնիկները ուրախ և զվարթ ճանապարհ ընկան: Նրանք  ճանապարհին հանդիպեցին  շատ-շատ կենդանիների: Դրանցից մեկը գայլ էր, որը ուզում էր ուտել նրանց : Եղնիկները  նկատեցին գայլին և փախան : Գայլը վազեց նրանց  հետևից, բայց հոգնեց և կանգ առավ: Իսկ եղնիկները երգելով շարունակեցին իրենց ճանապարհը և հասան լեռնային աղբյուրների մոտ, որտեղ եղնիկի տունն էր: Նա նկատեց իր հայրիկին ու մայրիկին և վազեց իրենց մոտ: Բոլորն ուրախ էին և երջանիկ: