Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդությունը դեպի Ամբերդ

Ողջույն բոլորին: Ուզում եմ պատմել մեր երեկվա շատ հետաքրքիր ճամփորդության մասին: Մենք ճամփորդեցինք դեպի Արագած, Ամբերտ և Արագածի փեշին գտնվող քարե լիճը: Վաղ առավոտյան հավաքվեցինք դպրոցի բակում և այնտեղից ճամփա ընկանք: Յուրաքանչյուրս մեզ հետ վերցրել էինք անհրաժեշտ իրեր և զբաղմունքի համար որևէ խաղ: Ճանապարն անցավ շատ զվարճալի. մենք ամբողջ ճանապարհին երգում էինք:

2 ժամ հետո հասանք տեղ, նախաճաշեցինք և բարձրացանք Ամբերդ: Ընկեր Սոնան մեզ շատ հետաքրքիր առասպելներ և տեղեկություններ պատմեց: Հետո գնացինք Արագած և Արագածի փեշին գտնվող քարե լիճը: Ամբողջ ընթացքում ես իմ հեռախոսով հետաքրքիր նկարներ նկարեցի, որոնք ինձ միշտ կհիշեցնեն այդ օրվա մասին:   Այնուհետև խոտերի վրա խաղացինք տարբեր խաղեր: Օրը շատ ուսուցողական էր և չափազանց հետաքրքիր, իսկ մեր ուսուցիչների ներկայությունը էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր օրը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s