Lինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ, որը ոչ տուն է ունենում, ոչ կարգին հագուստ: Նա նույնիսկ ծնողներ չուներ: Չկար մեկը, ում մոտ կկարողանար պատսպարվել: Չկար մեկը, ում մոտ կկարողանար խոսել ու արտասվել, վստահել նրան: Նա ամեն գիշեր ստիպված էր լինում քնել դրսում ու ամեն անգամ, ոչ մի կերպ չկարողանալով հարմարվել իր գիշերային օթևանին, փոխում էր տեղը: Ծվարում էր պատերի տակ ու աղբանոցներում:
Ու մի օր էլ գտնում է մի հսկա ընկուզենի, որը շատ մեծ էր իրենից թե՛ հասակով, թե՛ տարիքով: Ընկուզենին սիրով ընդունեց նրան իր հսկա ճյուղերի տակ և ապաստան տվեց: Աղջիկը, որ ամբողջ օրը քայլելով ու բարի մարդկանց սպասելով էր անցկացրել, հիմա սարսափելի հոգնած էր ու ակնթարթորեն քնեց: Ամբողջ գիշեր ծեր ընկուզենին իր խիտ ճյուղերի միջից հետևեց փոքրիկին, փորձեց իր ջերմությունը հաղորդել նրան: Ուզում էր, որ նա այդ գիշեր քներ այնպես անուշ, ինչպես երկար ժամանակ չէր քնել:
Հաջորդ օրն աղջիկը, ինքն էլ չգիտեր` ինչու, նորից եկավ բարի ընկուզենու մոտ: Նա ուզում էր խոսել ընկուզենու հետ, շնորհակալություն հայտնել նրան, բայց այնքան երկար էր լռել, որ չգիտեր ինչպես սկսել: Ու ընկուզենին օգնեց նրան:
Жила-была одна маленькая девочка, у неё нет дома и нормальной одежды. У неë даже не было родителей. Не было одного у кого она могла бы защититься.Не было одного с кем она могла бы поговоруть и поплакать ,и доверить.Она каждую ночь вынуждена была спать во дворе и каждый раз меняла свое место. Бродила под стенами и мусоркам.
И в один день она нашла одно большое дерево ,которое очень большое чем она и ростом и возрастом.Оно с любовью приняло и дало дом.Девочка которая целый день проводила гуляя и ждая добрых людей сейчас была уставшая и сразу уснулаа.Целую ночь большое дерево из веток смотрела над маленькой и попробовала дать свое тепло .Хотела чтоб она спала так хорошо ,как не спала долгое время.
На следующий день она сама не знала почему она пришла к дереву.Она хотела поговорить и спасибо сказать ,но столько времени молчала ,что не знала как начать.И дерево помогло ей.