Posted in русский

вставить пропущенные предлоги

В траве стрекочут кузнечики. 2) На полу лежал ковер. 3) Поезд приближался к Москве. 4) Солнце спряталось за тучу. 5) Под сосной вырос гриб. 6) Над землей стоял туман. 7) С осины слетел желтый лист. 8) От дома до озера два километра. 9) Кирпичи делают из глины. 10) У лисы в норе лисята. 11) Волны бились о берег. 12) Я люблю пить чай с молоком. 13) По льду реки дети катались на коньках. 14) Петя пришел из школы, а мама с завода. 15) По небу плывут облака.

Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:ո

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրել համեմատությունները :  

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում… 

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով

      շավիղ-ճանապարհ

մանուկ-երեխա

շքեղ-պերճ

չքանում– անհետանալ

հարուստ– ունևոր

վերջալույս-մայրամուտ

մարմանդ-մեղմ

ալևոր-ծերուկ

պես-նման

3.Տրված արահայտությունները գրել մեկ բառով․

թևին տալ-թռչել

 ներս ընկնել-մտնել

 լաց լինել-լացել, արտասվել

 թիկն տալ-հենվել

 4.Տեքստից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։         -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

  • Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկել դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
  1. Նկարագրել խրճիթը։
  2. Բնութագրել տղային։
  3. Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
  4. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։
  5. Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։
Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։
    1)34*3=102
    2)102-2=100
    Պատ. 100
  2. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
    1)40+20=60
    2)60:3=20
    Պատ.20
  3. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։
    1)125:5=25
    2)25+10=35
    Պատ.35
  4. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
    1)111+89=200
    2)200-127=73
    Պատ.73
  5. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։
    1)419-83=336
    2)336:3=112
    Պատ.112
  6. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
    1)
    2)
    Պատ.
  7. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։
  8. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
  9. Քանի՞ բաժանարար ունի 35-ը։
  10. Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

Posted in Մաթեմատիկա

Թվի բաժանարար

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 8-ի բաժանարանր են 1,2,4,8 ամենափոքր 1 ամենամեծ 8
  • Թվարկիր 15-ի,, բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 15-բաժանարաները են 1,3,5,15 ամենափոքր 1 ամենամեծ 15
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 20-ի բաժանաարարները են 1,2,4,5,10,20 ամենափոքր 1 ամենամեծ 20
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 14-ի բաժանարաները են 1,2,7,14 ամենափոքր 1 ամենամեծ 14
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ունի 6 հատ բաժանարան 18-ը 1,2,3,6,9,18
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։ ամենամեծ 64
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ ամենամեծ 25 ամենափոքր 1
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 30-ի բաժանարաները են 1,2,3,5,6,10,15,30 ամենափոքր 1 ամենամեծ 30
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ ամենափոքր 1 ամենամեծ 26 26+1=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ ամենամեծ 48 ամենափոքր 1 48+1=49
Posted in Մայրենի

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ Նուկիմ քաղաքի բնակիչները անխելք են և անհասկացող:
  2. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Նուկիմ քաղաքում շատ ցուրտ էր: Այնտեղ կար երկու ձմեռ մեկ ամառ: Նուկիմ քաղաքը շատ մեծ էր: Այնտեղ հաճախ գալիս էր անձրև և աճում էին սնկեր: Մարդիկ շատ միամիտ էին և անհասկացող: Այնտեղ չկար դպրոց որով հետև նրանք անհասկացող էին:Այնտեղ ճանապարհը ջուր էր և մարդիկ չէին կարում քայլել ճանապարհով:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։ Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
  1. Բնութագրիր թագավորին։ Թագավորը շատ միամիտ էր:
  2. Դո՛ւրս գրի՛ր թագավորին բնորոշող հատվածը։ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

Posted in Բնագիտական փորձեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:
  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Posted in Մաթեմատիկա

11.17.2020

  • 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12,36,52,18,20,2,100,92,14,40,4,48,84

բ) կենտ թվերը։ 21,63,25,13,31,15,51,81,1,29,41,35,53,

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։10

Թեմա՝ Համեմատում

2  թվերից մեծ է այն թիվը  որի նիշերի քանակը  ավելի շատ է։  Օրինակ՝ 6426>652։

Օրինակ՝   Եթե  համեմատվող  թվերի նիշերի քանակը  հավասար են, ապա մեծ է այն թիվը որի ամենաբարձր կարգում գրված թիվն ավելի մեծ է:

Օրինակ՝ 654>354։

                654>658։

                654>651։

1. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 =  32569

 2. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<315

 8734>8545

356589>356549

306784<306984

475456<475759

18991>18985

3․Թվերը դասավորել   աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։

3,45,456,4567,323890,890584

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝ 3689, 452, 3698, 12, 156, 569993։

569993,3698,3689,452,156,12

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

8455 > 8445

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

Պատ.3368, 2358, 2321, 101, 15

Posted in Անգլերեն

Harissa

Armenians love eating delicious food, and throughout the centuries Armenians made dishes which are too tasty and their recipes are passed down from generation to generation. During the time, the recipes underwent some changes, but the main ingredients and cooking directions were preserved.

Harissa is one of the traditional Armenian dishes which has been passed on since ancient times. It is a kind of porridge, which is made of boned and stewed chicken and cracked or coarsely ground wheat. Traditionally it was made with lamb, but nowadays the majority makes it with chicken.

There are different stories about the origin and name of this dish. According to the most widespread and popular one, when the patron saint of Armenia, Gregory the Illuminator was offering a meal of love and charity to the poor. And they have to add wheat, as there weren’t enough sheep to feed the crowds. They noticed that the wheat was sticking to the bottom of the pot. Saint Gregory advised, “Harekh! Stir it!” Thus, the name of the dish, harissa, came from the saint’s own words.

Once a year (every third Sunday of September) Armenians gather together in Armenian region Armavir to commemorate the resistance of Musa Ler mountain during the Armenian genocide in 1915. They make harissa and celebrate the victory with songs and dances.

Harissa usually takes an extremely long time to cook, but if you visit Armenia and eat this incredible dish, you will make sure that it’s worth a try.

If you come to Armenia, you can try this dish in traditional Armenian restaurants or you can make it yourself.  The recipe is taken from Heghineh.com

Ingredients

One 2-2.5 kg chicken

680 grams peeled wheat

Water

Salt

Clarified or regular butter for serving Harissa

delicious, tasty – համեղ

century- դար

from generation to generation – սերնդից սերունդ

to undergo some changes – ենթարկվել փոփոխությունների

ingredients – բաղադրիչները

to be preserved- պահպանվել

ancient – հին, հնադարյան

porridge – շիլա

wheat – ցորեն

charity to the poor – բարեգործություն աղքատներին

crowd – ամբոխ

genocide – ցեղասպանություն

to celebrate the victory – տոնել հաղթանակը

Հարիսա

Հայերը սիրում են համեղ ուտել, և դարերի ընթացքում հայերը պատրաստել են չափազանց համեղ ուտեստներ, և դրանց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդից սերունդ: Ժամանակի ընթացքում բաղադրատոմսերը որոշ փոփոխությունների ենթարկվեցին, բայց պահպանվեցին հիմնական բաղադրիչները և պատրաստման եղանակները:

Հարիսան հայկական ավանդական ուտեստներից է, որը փոխանցվել է հին ժամանակներից: Այն շիլայի տեսակ է, որը պատրաստվում է ոսկորներով ու շոգեխաշած հավով, աղացած ցորենով: Ավանդաբար այն պատրաստում էին գառան մսով, բայց մեր օրերում մեծամասնությունը պատրաստում է հավով:

Այս ուտեստի ծագման և անվանման մասին կան տարբեր պատմություններ: Ըստ ամենատարածված և սիրված պատմություններից մեկի, երբ Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորիչը սիրո և բարեգործության կերակուր էր առաջարկում աղքատներին: Եվ նրանք պետք է ցորեն ավելացնեն, քանի որ ոչխարները քիչ էին ամբոխը կերակրելու համար: Նրանք նկատեցին, որ ցորենը կպչում է կաթսայի հատակին: Սուրբ Գրիգորը խորհուրդ տվեց. «Հարի զ սա »: Այսպիսով, ուտեստի անվանումը ՝ հարիսա, առաջացել է նրա սեփական բառերից։

Տարին մեկ անգամ (սեպտեմբերի յուրաքանչյուր երրորդ կիրակի) հայերը հավաքվում են Արմավիրի մարզում `հիշատակելու Մուսա լեռան դիմադրությունը 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանք հարիսա են պատրաստում և հաղթանակը տոնում երգ ու պարով:

Սովորաբար հարիսայի պատրաստումը չափազանց երկար է տևում, բայց եթե այցելեք Հայաստան և ուտեք այս անհավանական ուտեստը, կհամոզվեք, որ արժե փորձել:

Եթե այցելեք Հայաստան, այս ուտեստը կարող եք փորձել հայկական ավանդական ռեստորաններում կամ պատրաստել ինքներդ: Բաղադրատոմսը վերցված է Heghineh.com կայքից

Հարիսայի բաղադրատոմսը

Մեկ 2-2,5 կգ -անոց հավ

680 գրամ մաքրած ցորեն

Ջուր

Աղ

Կարագ հարիսան մատուցելու ժամանակ

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Ավելուկով ուտեստ

Ավելուկը տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Հայաստանում առկա է ավելուկի 12 տեսակ: Տատիկներն այս բույսը հյուսում և չորացնում են, և այս հետաքրիր ավանդույթը միայն հայերին է բնորոշ։ Ավելուկը աճում է դաշտային պայմաններում, այն հավաքում են, հյուսում և չորացնում ձմռան համար: Այդ ավանդույթը, ըստ պատմիչների, 1000 տարուց ավելի պատմություն ունի: Չորացման պրոցեսի ժամանակ տեղի է ունենում նյութափոխություն, որի շնորհիվ կորում է ավելուկի դառնությունը և այն ձեռք է բերում ավելի հաճելի համ: 

Continue reading “Ավելուկով ուտեստ”