
Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, և քանի որ այն ընտանեկան տոն է, ամբողջ ընտանիքով ենք պատրաստվում այդ տոնին: Ունենք ընտանեկան որոշ ավանդույթներ, որոնք միշտ պահպանում ենք. դրանցից են՝ տոնածառը բոլորով զարդարելը և տոներին ընդառաջ հաճախել ամանորյա ներկայացման: Այս տարի առաջին անգամ եղա Բոհեմ թատրոնում և դիտեցի ՙՙԱմանորյա հեքիաթ՚՚ ներկայացումը: Այն շատ երաժշտական և ուրախ ներկայացում էր և ինձ շատ դուր եկավ:


Ծնողներս պատմում են, որ իրենք ավելի երկար էին պատրաստվում Նոր տարուն և ավելի շատ բարեկամների էին այցելում:
Ամանորին բոլորի սեղանին գրեթե նույն ուտեստներն են՝ խոզի բուդ, թփով տոլմա, քյուֆտա, կոտլետ և նրբաբլիթ: Ըստ ծնողներիս նախկինում այսքան բազմազան չէին ուտեստները, բայց անպայման լինում էր նրբաբլիթ և տոլմա, և հաճախ պատրաստում էին խորոված:
Իմ ամենասիրելի պահը նվերների պահն է: Մենք եղբոյրս հետ ընտրում ենք նվերները, նկարում այն և ուղարկում Ձմեռ պապիկին: Այնուհետև պատրաստում ենք բացիկ, նկարազարդում այն, մեջը գրում նամակ և դնում ենք տոնածառի վրա: Գիշերը նամակները անհետանում են. չգիտեմ Ձմեռ Պապն է այն տանում, թե էլֆերը: Դրանից հետո անհամբեր սպասում ենք Նոր տարվան: Քանի որ տատիկիս և հորեղբոյրս հետ կողք կողքի ենք բնակվում, Նոր Տարին դիմավորում ենք միասին իրենց տանը: Այն ընթացքում, երբ մենք շնորհավորում ենք միմյանց, Ձմեռ Պապիկը նվերները բերում և թողնում է տոնածառի տակ և հյուրասիրվում է իր համար նախատեսված քաղցարավենիքից: Եվ այն ընթացքում մինչ մենք բացում և ուրախանում ենք մեր նվերներով, Ձմեռ Պապիկը նվերներ է դնում նաև տատիկիս տան տոնածառի տակ:
Ծնողներս պատմում են, որ իրենք նվերներ չեն ընտրել, որ Ձմեռ Պապիկն է որոշել, թե ինչ նվեր բերի և որ նվերները միշտ դրել է բարձի տակ, և իրենք տեսել են նվերները միայն առավոտյան:
Ամանորի լավ կողմերից մեկն էլ այն է, որ հեռուստատեսությամբ շատ հետաքրքիր մուլտֆիլմեր և մանկական հաղորդումներ են ցույց տալիս: Կան մուլտֆիլմեր և երգեր, որ նաև ծնողներս են դիտել և լսել փոքր ժամանակ:
Ну, погоди! – Выпуск 8 (Новый год
https://www.youtube.com/watch?v=VAG1UTfDSjY
Ես Ամանորը շատ եմ սիրում, և ոչինչ չէի փոխի: Ծնողներս, տատիկներս և բոլոր մոտ հարազատներս ամեն ինչ անում են, որպեսզի մենք ուրախ լինենք և ամեն ինչ մեր սրտով լինի: Միայն թե կցանկանամ, որ առատ ձյուն գա, որ կարողանանք ձնեմարդ պատրաստել և ձնագնդիկ խաղալ:

