Posted in ճամբար

Այսօրվա մասին

Բարև ձեզ: Այսօր կրկին ճամբարային օր էր: Մենք առավոտյան գնացել էինք մայր դպրոց դիտելու թատրոն, որը պատրաստել էին մեր ավագ ընկերները: Թատրոնը կոչվում էր Բրեմեն քաղաքի երաժիշտները: Այն շատ հետաքրքիր էր: Դրանից հետո մենք գնացինք ներկելու մեր կախազարդերը: Մենք կախազարդերը ներկեցինք շատ գեղեցիկ: Սա էլ իմն է: Մենք ներկեցինք կախազարդերը և գնացինք դպրոց: Դպրոցում մենք դիտեցինք Բրեմեն քաղաքի երաժիշտները մուլտֆիլմը: Մուլտֆիմը շատ հետաքրքիր էր: Այսպես ավարտվեց մեր օրը:

Posted in ճամբար

Այսօրվա մասին

Բարև ձեզ: Այսօր իմ ճամբարային վերջին օրն էր: Մեր օրը սկսվեց պիցցայի համար գնումներով: Դասարանի մի մասը գնաց գնումների, իսկ մյուս կեսը մնաց դասարանում և դիտեց Эмиль из Леннеберги ֆիլմի երրորդ և չորրորդ սերիանները: Գնումերը կատարեցին և ետ վերադարձան: Մենք գնացինք ընկեր Աշխենի դասարան և նրանց հետ պատրաստեցինք պիցցան: Մինչ պիցցան պատրաստվում էր, մենք խաղում էինք բառախաղ խաղը և երգում փաթիլներ երգը: Երբ արդեն պիցցան պատրաստ էր, մեզ բաժանեցին և մենք համտեսեցինք այն: Պիցցան շատ համով էր: Դրանից հետո մենք գնացինք դասարան: Այսպես ավարտվեց մեր օրը: