Posted in ճամբար

Երկրորդ ճամբարային օր

Բարև բոլորին: Այսօր իմ երկրորդ ճամբարային օրն էր: Օրվա սկիզբը սկսվեց ընդանուր պարապունքով, որի ժամանակ երգեցինք և պարցինք: Պարապունքը ավարտելուց հետո որոշեցինք մեր կարգախոսը. Ընկերությունը ուժ է: Այնուհետև ամբողջ ջոկատով պատրաստեցինք <<Ասիլ-բասիլ>>, որը միասին համտեսեցինք: Այն շատ համեղ էր:

Ասիլ-բասիլը համտեսելուց հետո գնացինք անգլերենի դասի: Դասի ժամանակ կարդացինք Ճապոնիայի մասին հոդվածներ և դիտեցինք ֆիլմեր, որոնք վերաբերվում էին Ճապոնիայի ժողովրդի սովորույթներին, ավանդույթներին և մշակույթին:

Ճամբարային երկրորդ օրն ավարտեցինք << Կլաուս >> մուլտֆիլմի դիտումով:

Posted in Ճամփորդություններ, ճամբար

Ճամպորդություն դեպի սահադաշտ

Բարև ձեզ մենք այսօր գնացել էինք սահադաշտ: Մենք շարժվեցինք ժամը 10-ին :Մենք նստեցինք աֆտոբուս և ուղևորվեցինք դեպի սահադաշտ: Մենք ներս մտանք և այնտեղ մենք հագանք մեր կանկիները: Մենք գնացինք սահադաշտ և մեզ մարզիչները օգնեցին որ մենք կարողանանք քշենք: Ես էլ չեի կարում քշել բայց իմ ընկեր Հայկը սովորեցրեց ինձ քշել: Հետո մենք դուրս եկանք սահադաշտից և գնացինք փողել մեր կանկեքը կոշիկների հետ: Մենք գնացինք նստեցինք աֆտոբուս և շարժվեցինք դպրոց: Հասանք դպրոց ժամը 12-ին և թեյ խմեցինք: Այսպես վերջացավ մեր ճամփորդությունը: